Զվոլե (հոլ.՝ Zwolle (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզում։ Այդ մարզի վարչական կենտրոնն է։ Մոտակա խոշոր բնակավայրից՝ Ամստերդամից հեռավորությունը 120 կիլոմետր է։ Զբաղեցնում է 112,11 կմ²տարածք, բնակչության թվաքանակը շուրջ 115 հազար է[1]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.100 եվրո է։

Համայնք
Զվոլե
Zwolle
Դրոշ Զինանշան
Flag of Zwolle.svg Coat of arms of Zwolle.svg

Map - NL - Municipality code 0193 (2009).svg
Դիրքը Նիդերլանդներում
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՕվերեյսել
Մակերես112,11 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն120.661 մարդ (2011 թ.)
Խտություն1044,59 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ038
Փոստային ինդեքսներ8000–8049
Պաշտոնական կայքzwolle.nl
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 13.100
##Զվոլե (Նիդեռլանդներ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Զվոլեի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն բրոնզեդարյան ժամանակներից[2][3]։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակաշրջանում այստեղ ապրելիս են եղել ֆրանկների ցեղի ներկայացուցիչներ։

Ժամանակակից քաղաքը մոտավորապես 800 թվականին հիմնադրել են ֆրիզյան առևտրականներն ու Կառլոս Մեծի զորականները[4]։

Պատմական փաստաթղթերում Զվոլեն առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականին։ 1230 թվականին Ուտրեխտի եպիսկոպոսը քաղաքի կարգավիճակ է շնորհել բնակավայրին։ Իր ծաղկման շրջանում՝ XV դարում քաղաքն անդամակցել է Հանզային՝ առևտրական այդ նշանավոր միությանը։

Պատմական հուշարձաններից հիշարժան են հատկապես (հոլ.՝ Peperbus) աշտարակը, Sassenpoort դարպասը, միջնադարյան պարսպի մնացորդները, Սբ. Միքայել եկեղեցին, բազմաթիվ հնակառույց շինություններ։

1945 թվականին կանադացի զինվորական Լեո Մաժորը, օգտվելով մթությունից, մեն-մենակ ազատագրել է քաղաքը գերմանական զավթիչներից։ Զվոլեի փողոցներից մեկը կրում է նրա անունը։

ՏեսարժանությունԽմբագրել

Զվոլեի տեսարժան վայրերից է «De Librije» ռեստորանը՝ Նիդերլանդներում Միշլենի եռակի աստղի արժանացած երկու ռեստորաններիցմեկը:Այն տեղավորված է դոմինիկյան վանքի նախկին գրադարանում. այստեղից էլ՝ նրա De Librije անվանումը, որը նիդերլանդերենից թարգմանած՝ նշանակում է գրադարան[5]։

Անվանի անձինքԽմբագրել

  • Հայն Բոլե (ծնվ. 1939), դերասան, «Սեզամ փողոց» հեռուստաշոուի Էլմո տիկնիկին հոլանդերեն խոսեցնողը[6]
  • Գերարդ Տերբորխ (1617–1681), նկարիչ[7]
  • Տոոսկե Բրոյգեմ (ծնվ. 1974), հեռուստադերասանուհի և հաղորդավարուհի[8]
  • Հերման Բրոոդ (1946–2001), նկարիչ/ռոք աստղ
  • Մանրիքս Կապերս (1943–2016), դերասան[9]

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bevolking becijferd 2006» (PDF) (Dutch)։ Municipality of Zwolle։ August 2006։ էջ 12։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-14-ին։ Վերցված է 2007-03-17 
  2. Theo Holleman (1996), Een verleden op de schop, University Press, Amsterdam, 90-5356-189-7
  3. Hove, ten J. (2005). Geschiedenis van Zwolle Zwolle: Waanders. 90-400-9050-5
  4. F.C. Berkenvelder (1980)։ «Het begin»։ Zwolle 750 jaar stad (Dutch)։ Waanders։ Արխիվացված է օրիգինալից 16 August 2006-ին։ Վերցված է 17 March 2007 
  5. De Librije
  6. IMDb Database retrieved 11 February 2020
  7.   «Ter_Borch,_Gerard»։ Encyclopædia Britannica 26 (11th ed.)։ 1911 
  8. IMDb Database retrieved 11 February 2020
  9. IMDb Database retrieved 11 February 2020