Թթենի (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թթենի (այլ կիրառումներ)
Թթենի, 1979 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Թվական | 1979 |
Պրեմիերա | մայիսի 3 1980 թ. |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Լ. Դավթյան Գենադի Մելքոնյան (բեմ. ռեժիսոր) |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Ակոպով |
Օպերատոր | Մ. Վարդանով |
Երաժշտություն | Ա. Բոյամյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ Մոսֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Սյուժե Խմբագրել
Սամսոնն ու Գասպարը հարևաններ են։ Երկուսն էլ բազմազավակ ընտանիքի հայրեր են. մեկը միայն աղջիկներ ունի, մյուսը՝ միայն տղաներ։ Նրանց բակում գտնվող թթենին դառնում է վեճի պատճառ[1]։
Ֆիլմի մասին Խմբագրել
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ Շուշանի դերակատարը, հետագայում պատմել է.
Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…[2]
Դերերում Խմբագրել
- Սամսոն – Ռազմիկ Արոյան
- Գասպար – Լեոնարդ Սարկիսով
- Աելիտա – Նոնա Պետրոսյան
- Շուշան – Թամար Հովհաննիսյան
- երեխաներ - Ն. Ալավերդյան, Մ. Պողոսյան, Ա. Ալավերդյան, Տ. Նուրբեկյանց, Բ. Անանյան, Ա. Աթաբեկյան, Ա. Աճեմյան, Ա. Հայրումյան։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-25-ին։ Վերցված է 2013-10-04
- ↑ ««Մեր կինոն». «Թթենին»՝ մի բակի, մի տան ընդհանուր ուրախությունների առիթն ու ջերմության խորհրդանիշը - Life Panorama»։ life.panorama.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-10-18
Գրականություն Խմբագրել
- Երբ Ռազմիկ Արոյանին «հայրիկ» ասողները շատացել էին։ Աննա Բաբաջանյան, Դա եղել է այսպես…, Ե., Դարակ, 2019, էջ 80-82։
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թթենի (ֆիլմ) հոդվածին