Բաղիշ Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաղիշ Արշակի Հովսեփյան (հոկտեմբերի 18, 1922[1], Ներքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 10, 2004, Երևան, Հայաստան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Բաղիշ Հովսեփյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1922[1] |
Ծննդավայր | Ներքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 10, 2004 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀԳՄ, Գրական թերթ և Խորհրդային գրականություն |
Բաղիշ Հովսեփյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԲաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938-1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը[2]։
Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։
Երկեր
խմբագրել- Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1987։
- Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988։
- Ընտիր երկեր, Երևան, 1975, 600 էջ։
- Դու հասկացա՞ր ինձ /գրքում տեղ են գտել «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը/, Երևան, 1971։
- Զանգակ ձիուկը, Երևան, 1968, 16 էջ։
- Սերմնացանները չվերադարձան, Պէյրութ, 1963, 362 էջ։
- Սերմնացանները չվերադարձան /վեպ/, Երևան, 1962, 295 էջ։
- Սևան /պատմվածքների ժողովածու/, Երևան, 1958, 244 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 318-319։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 580)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղիշ Հովսեփյան» հոդվածին։ |