Զինված հարձակում գիշերային ակումբի վրա (Ստամբուլ, 2017)

Զինված հարձակում գիշերային ակումբի վրա (թուրքերեն՝ İstanbul gece kulübü saldırısı), զինված հարձակում Ստամբուլի Օրթաքյոյ (Ստամբուլ) թաղամասի Ռեյնա գիշերային ակումբի վրա, որը տեղի է ունեցել հունվարի 1-ին Ստամբուլի ժամանակով ժամը 01:30-ին (Երևանի ժամանակով 02:30)։ Վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 39, իսկ վիրավորներինը՝ 80 մարդ[3][4][5]։ Առկա տվյալների համաձայն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր զոհերի կամ վիրավորների մեջ չկան։ Սկզբնական շրջանում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ զոհվել է երկու մարդ՝ ոստիկանության մեկ աշխատակից և մեկ քաղաքացիական անձ[6]։ Հարձակումը տեղի է ունեցել Ռեյնա գիշերային ակումբի վրա՝ ամանորյա գիշերը, երբ մարդիկ տոնում էին նոր տարին[6]։ Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ վիրավորների թիվը կազմում է 20-30[7]։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ահաբեկիչը մինչ օրս հայտնաբերված չէ։ Ստամբուլի ոստիկանությունը տարածել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ահաբեկիչը փոխում իր հագուստը հենց ակումբի ներսում[8]։

Զինված հարձակում գիշերային ակումբի վրա
Reina restaurant Istanbul.JPG
Տեսակզանգվածային կրակոցներ, ահաբեկչական ակտ և սպանդ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
Գրոհի վայրՍտամբուլ
ՏեղադրանքReina?[1], Ստամբուլ և Թուրքիա
Տարեթիվհունվարի 1, 2017[1]
ԶենքԱԿ-47
Զոհվածներ39 մարդ[1]
Վիրավորներ70[2]
Commons-logo.svg Terrorist attack in Reina Nightclub Վիքիպահեստում
Ստամբուլի ոստիկանության կողմից տարածված լուսանկարը

Արդեն հունվարի 1-ի առավոտյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ զոհվել է 39, իսկ վիրավորվել՝ 69 մարդ[9]։ Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարեց, որ կատարվածը ահաբեկչություն է[10]։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչով դիմել է թուրք ժողովրդին՝ նշելով, որ կատարվածը, անկասկած, ահաբեկչություն է, և կազմակերպիչները պատժվելու են ամենայն խստությամբ։ Նախագահ Էրդողանը խորը մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ, նշելով, որ տուժածների մեջ մեծ թիվ են կազմում օտարեկրյա քաղաքացիները[11]։

Շաբաթ կեսօրին նախագահ Էրդողանը կոչով դիմել է Թուրքիայի բնակչությանը՝ նշելով, որ ահաբեկչության նպատակը Թուրքիայի ապակայունացումն ու քաոսի սերմանումն է։ Էրդողանը հավելել է, որ պետությունը դիմակայելու է ոչ միայն ահաբեկիչների զինված հարձակումներին, այլև այլ ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական և քաղաքական ճնշումներին։ Նա նաև նշել է, որ տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող հարձակումները կապված են տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ[12]։

Ժամը 18:00-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ահաբեկիչները սանտա կլաուսի շորերով չեն եղել։ Դա հորինվածք է[13]։

2017 թվականի հունվարի 16-ին Թուրքիայի ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի ազգությամբ ուզբեկ ահաբեկիչը ձերբակալվել է Էսենյուրթում կատարված գործողության ընթացքում[14]։

ՀարձակումԽմբագրել

Մեկ կամ երկու ահաբեկիչներ Սանտա Կլաուսի հագուստով կրակ են բացել Ստամբուլի էլիտար Ռեյնա ակումբում՝ կեսգիշերից հետո[5]։ Հայտնվում է, որ նրանք կիրառել են Կալաշնիկովի ինքնաձիգ և սկզբում կրակել են մուտքի մոտ կանգնած ոստիկանների վրա[6]։ Ոստիկանության տարած հաղորդագրության մեջ երևում է, որ ահաբեկիչներից մեկը երկար ժամանակ մնացել է ակումբի ներսում, և թուրքական ժանդարմերիան պատրաստվում է գրոհով վերցնել ակումբը[7]։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ, հավանաբար, ահաբեկիչը թաքնվել է ակումբի զուգարանում[15]։ Ականատեսներից մեկը նշել է, որ ահաբեկիչները խոսել են արաբերեն[16]։ Մեկ ժամ անց տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ահաբեկիչը փախել է։ Իսկ արդեն առավոտյան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ահաբեկիչը ոչնչացվել է[17]։

Հարձակման պահին ակումբում եղել է 700- 800 մարդ։ Նրանք տոնում էին ամանորը[18]։

Մի քանի մարդ նետվել է Բոսֆորը, որպեսզի խուսափի կրակոցներից։ Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ գտնելու այդ մարդկանց[19]։

Ողջ Ստամբուլի տարածքում մարտական հսկողություն է իրականացնում շուրջ 17000 ոստիկան[20]։ Ենթադրվում է, որ ահաբեկչության կազմակերպիչը Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն է։ Մասնագետների մեծ մասը ահաբեկչությունը կապում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից նախօրեին միաձայն ընդունված օրինագծի հետ, որի համաձայն Սիրիայում հրադադար պետք է հաստատվեր։ Օրինագիծը առաջ էին քաշել Թուրքիան և Ռուսաստանը։

Ուկրաինայի քաղաքացի Նատալիա Վոլնովան, ով եղել է իրադարձություններին ականատես, գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ երբ հնչել են կրակոցները, ակումբում գտնվող անձանց մեծ մասը պառկել է գետնին։ Վոլնովան և նրա թուրք ընկերները մտել են սեղանի տակ, այնուհետև տեսել են զինված ահաբեկչին, ով, ըստ Վոլնովայի, չի վախեցել ոչնչից և բարձրաձայն արաբերեն բառեր է հնչեցրել։ Այն հարցին, թե զինված անձը եղել է Սանտա Կլաուսի հագուստով, Վոլնովան մերժել է՝ նշելով, որ նա հագած է եղել սև հագուստ[21]։

Թուրքական ԶԼՄ-ները կարողացել են բացահայտել հնարավոր ահաբեկչի դեմքը։ Նկարը ստացվել է հսկիչ- անցագրային կետում գրանցման ժամանակ։ Նշվում է, որ, հավանաբար, ահաբեկիչը ԻԼԻՊ-ի անդամ է և Թուրքիայի քաղաքացի չէ։

ՏուժածներԽմբագրել

Տուժածներն ըստ ազգության
Պետություն Զոհեր Վիրավորներ Ծանոթագրություններ
  Թուրքիա 5 անհայտ [22]
  Սաուդյան Արաբիա 5 9 [23]
  Հորդանան 3 4 [24]
  Հնդկաստան 2 0 [25]
  Թունիս 2 0 [26]
  Լիբանան 1 7 [23][27]
  Իսրայել 1 1 [28][29]
  Բելգիա 1 0 [30]
  Ֆրանսիա 3 [31]
  Մարոկկո 3 [23]
  Բուլղարիա 1 [32]
Անհայտ 19 41 [22]
Ընդհանուր 39 69 [22]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Istanbul new year Reina nightclub attack 'leaves 39 dead' (բրիտ․ անգլ.) — 2017.
  2. İstanbul'da Reina gece kulübünde silahlı saldırı: 1'i polis 35 şehit, en az 40 yaralı — 2017.
  3. «Istanbul new year Reina nightclub attack 'leaves 39 dead'»։ BBC News (en-GB)։ 2017-01-01։ Վերցված է 2017-01-02 
  4. «Turkey steps up manhunt for nightclub gunman who killed dozens»։ euronews։ 2017-01-01։ Վերցված է 2017-01-02 
  5. 5,0 5,1 «Istanbul nightclub attack: Several injured after gunman opens fire on New Year's Eve»։ independent.co.uk։ The Independent։ Վերցված է 1 января 2017 
  6. 6,0 6,1 6,2 «Son Dakika: Ünlü gece kulübüne silahlı saldırı»։ Hürriyet։ Վերցված է 31 декабря 2016 
  7. 7,0 7,1 «One attacker still inside Istanbul nightclub: CNN Turk»։ reuters.com։ Reuters։ Վերցված է 1 января 2017 
  8. «Стамбульский террорист скрылся, переодевшись в клубе - Фото»։ Վերցված է 2017-01-02 
  9. «Путин выразил соболезнования Эрдогану в связи с гибелью людей при теракте в Стамбуле»։ ТАСС։ Վերցված է 2017-01-02 
  10. «Новогодний теракт»։ Газета.Ru։ Վերցված է 2017-01-02 
  11. «Ստամբուլի Օրթաքյոյում հարձակում է տեղի ունեցել | TRT Հայերեն»։ www.trt.net.tr։ Վերցված է 2017-01-02 
  12. «Էրդողանը հայտնել է Ստամբուլում հունվարի 1-ին իրականացված ահաբեկչության նպատակը»։ www.tert.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2017-01-02 
  13. «Расстрел в Стамбуле устроили не Санта-Клаусы - Более 100 убитых и раненых, обновлено 18:54»։ Վերցված է 2017-01-02 
  14. http://www.aksam.com.tr/guncel/yilbasi-gecesi-39-kisiyi-katleden-terorist-ele-gecirildi/haber-586655
  15. «Reina'ya silahlı saldırı»։ T24։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2016 
  16. «Gece Kulübü Reina’ya Terör Saldırısı 39 Kişi Hayatını Kaybetti, 69 Yaralı»։ Sondakika.com (թուրքերեն)։ Վերցված է 2017-01-02 
  17. «Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում իրականացրած ահաբեկիչը ոչնչացվել է»։ news.am։ Վերցված է 2017-01-02 
  18. «İstanbul'da Reina gece kulübünde silahlı saldırı: 2 ölü, çok sayıda yaralı var»։ Cumhuriyet։ Վերցված է 1 января 2017 
  19. «İstanbul'da gece kulübünde silahlı saldırı»։ Habertürk։ Վերցված է 31 декабря 2016 
  20. Bilginsoy Zeynep։ «2 reported dead in New Year's attack on Istanbul nightclub»։ AP News։ Վերցված է հունվարի 1, 2017 
  21. «Стамбульский террорист был одет в черное - Свидетельство очевидца»։ Վերցված է 2017-01-02 
  22. 22,0 22,1 22,2 «Manhunt underway after 39 killed in Istanbul nightclub terrorist attack (GRAPHIC VIDEOS)»։ Վերցված է հունվարի 1, 2017 
  23. 23,0 23,1 23,2 «Seven Saudis among other Arabs killed in Turkey nightclub attack»։ Al Arabiya։ հունվարի 1, 2017։ Վերցված է Հունվար 2, 2017 
  24. «Foreigners among victims of Istanbul attack»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին։ Վերցված է 2017-01-02 
  25. «Two Indians among those killed in terror attack on Istanbul nightclub»։ Hindustan Times։ հունվարի 1, 2017 
  26. «Terrorism takes the lives of two Tunisians in Istanbul»։ Վերցված է հունվարի 1, 2017 
  27. «The JPost»։ m.jpost.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին։ Վերցված է 2017-01-02 
  28. «Israeli woman hurt in Istanbul club attack; another missing»։ Վերցված է հունվարի 1, 2017 
  29. Israeli killed in Turkey terror attack. "We told her not to go because of the situation". ישראלית נהרגה בפיגוע בטורקיה. "אמרנו לה לא לנסוע בגלל המצב", Walla!News (in Hebrew), 1 January 2016
  30. «Au moins un Belge parmi les 39 morts de l'attaque d'Istanbul»։ հունվարի 1, 2017։ Վերցված է հունվարի 1, 2017 
  31. «Attentat d'Istanbul : au moins trois Français blessés, le tireur toujours en fuite»։ Le Figaro։ Վերցված է հունվարի 1, 2017 
  32. «Българка е сред пострадалите при атентата в Истанбул - Dnes.bg»։ Վերցված է հունվարի 1, 2017