Բինալի Յըլդըրըմ
Բինալի Յըլդըրըմ (թուրքերեն՝ Binali Yıldırım, դեկտեմբերի 20, 1955[1], Սիվասի մարզ, Թուրքիա[2]), թուրք պետական և քաղաքական գործիչ։ Թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդը 2016 թվականի մայիսի 22-ից[3]։
Բինալի Յըլդըրըմ թուրքերեն՝ Binali Yıldırım | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2016, մայիսի 22 - 2017, մայիսի 21 | ||
Նախորդող | Ահմեդ Դավութօղլու | |
Կուսակցություն՝ | Արդարություն և զարգացում | |
Կրթություն՝ | Ստամբուլի տեխնիկական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, marine engineer, ճարտարագետ և միջազգային ֆորումի մասնակից | |
Ազգություն | ![]() | |
Դավանանք | իսլամ և Alevism? | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 20, 1955[1] (67 տարեկան) | |
Ծննդավայր | Սիվասի մարզ, Թուրքիա[2] | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | ամուսնացած է | |
Զավակներ | ունի զավակներ | |
Կայք՝ | binaliyildirim.com.tr | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ | ||
2016 թվականի մայիսի 22-ից մինչև 2017 թվականի մայիսի 21-ը զբաղեցրել է Թուրքիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը[4]։
Կենսագրություն Խմբագրել
Բինալի Յըլդըրըմը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 25-ին Էրզինջանի մարզի Կերճանիս գյուղում, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։
1973-1978 թվականներին սովորել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում և ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան։
1978-1993 թվականներին աշխատել է Թուրքիայի նավաշինական արդյունաբերության գլխավոր տնօրենի պաշտոնում։ 1990-1991 թվականներին Ներկայացրել Թուրքիան Միջազգային ծովային կազմակերպությունում։
2002 թվականին դարձել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարը, իսկ 2016 թվականին փոխարինել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.akparti.org.tr/ak-kadro/merkez-karar-ve-yonetim-kurulu?2653/Binali-YILDIRIM
- ↑ 168.am։ «Թուրքիայի նոր վարչապետը Բինալիի Յըլդըրըմն է. ANKA»։ 168 Ժամ։ Վերցված է 2016-05-23
- ↑ «Բինալի Յըլդըրըմը՝ Թուրքիայի վարչապետ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian)։ Վերցված է 2016-05-23