Էսենյուրթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էսենյուրթ (թուրքերեն՝ Esenyurt), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում։ 2008 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 313 017 մարդ, իսկ տարածքը` 43,12 կմ²։ Էսենյուրթը համարվում է Ստամբուլի արբանյակ քաղաքներից մեկը։ Էսենյուրթ առանձին քաղաքի կարգավիճակ է ստացել 1989 թվականին` ադմինիստրատիվ բարեփոխումների արդյունքում և զբաղեցնում է 2770 հեկտար տարածություն։ Քաղաքը ներկայումս ունի 4 մշակութային կենտրոններ` Էսենյուրթի մշակութային կենտրոնը, Սաադեթդերե մշակութային կենտրոնը, Յենիքենթ մշակութային կենտրոնը և Յունուս Բալթա մշակութային կենտրոնը։ Հիմնական էթնիկ կազմը բաղկացած է թուրքերից, հույներից, հայերից և գնչուներից։ 1950-ական թվականներին դեպի Էսենյուրթ և Ստամբուլ մեծ ներհոսք սկսվեց Արդվինից, Կարսից, Արդահանից և Էրզրումից։ Ժամանակին Էսենյուրթում մեծ քանակությամբ թուրքահայեր են բնակվել, սակայն ներկայումս նրանց թվաքանակը չի գերազանցում 2000-ը։ Էսենյուրթը հայտնի համալսարանական քաղաք է։ Այստեղ են գտնվում Ստամբուլի Էսենյուրթ համալսարանը, այստեղ ունեն մասնաճյուղը Ստամբուլի Մարմարայի համալսարանը, որը առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկն է ամբողջ Արևելյան Եվրոպայում։ Էսենյուրթը բավականին թանկ քաղաք է բնակության համար։ Այստեղի գները շատ հաճախ հավասար են Բեյօղլուի կամ Բեշիկթաշի գներին։
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 43,12 կմ² | |
Բնակչություն | 891 120 մարդ (2018) | |
Ավտոմոբիլային կոդ | 34 | |
Պաշտոնական կայք | esenyurt.gov.tr | |
| ||
Պատմություն Խմբագրել
Առաջին գյուղական բնակավայրերը այս տարածքում եղել են դեռևս 19-րդ դարում։ 1920-1930 թվականներին այստեղ տեղափոխվեցին մեծ քանակությամբ գնչուներ Բալկաններից, ինչով պայմանավորված է բնակավայրի էթնիկ ներկայիս կազմը։ 1989 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո, Էսենյուրթը սկսեց արագ տեմպերով զարգանալ։