Զեմֆիրա Բարսեղյան

դաշնակահարուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զեմֆիրա Սամսոնի Բարսեղյան (օգոստոսի 31, 1936(1936-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1983), պրոֆեսոր (1991)։

Զեմֆիրա Բարսեղյան
Ծնվել էօգոստոսի 31, 1936(1936-08-31) (87 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զեմֆիրա Բարսեղյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 31-ին՝ Երևանում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (1958, Գեորգի Սարաջևի դասարան)[1]։ 1964 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1985-1993 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։ Մենահամերգներով հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի և անսամբլների հետ, նաև Ժան Տեր-Մերկերյանի հետ։

Մասնակցել է հեղինակավոր մրցույթների, արժանացել է մրցանակների։

Որպես մենակատար և նվագակցող Զեմֆիրա Բարսեղյանը հանդես է եկել Հունգարիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր։

  Զեմֆիրա Բարսեղյանի կատարումներն առանձնանում են երաժշտականությամբ, թեմատիկ նյութի խոր զգացողությամբ, կառուցվածքային ձևի ճշմարիտ ընկալմամբ։
- [2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զեմֆիրա Բարսեղյան
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 122–123.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։