Զելայի ճակատամարտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելայի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Զելայի ճակատամարտ, մ․թ․ա․ 67 թվականին Փոքր Հայքի Զելա բնակավայրի շրջակայքում Պոնտոսի թագավորության ու Մեծ Հայքի համատեղ ուժերի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Առճակատումը համարում է Միհրդատյան պատերազմների նշանավոր դրվագներից մեկը, որը հայ-հռոմեական հակամարտության առաջին փուլի անբաժանելի մասն է կազմում։
Թվական | մ․թ․ա․ 67 թվական |
---|---|
Մասն է | Միհրդատյան պատերազմներ |
Վայր | Զելա, Փոքր Հայք |
Արդյունք | հայ-պոնտական միացյալ զորաբանակի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պոնտոսի թագավորություն Մեծ Հայքի թագավորություն | Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
Միհրդատ VI Եվպատոր Տիգրան Մեծ | Գայոս Վալերիանոս Տրիարոս |
Կողմերի ուժեր | |
Հայ-պոնտական դաշինք
| Հռոմեական ուժեր
|
Ռազմական կորուստներ | |
1000 հայ զինվոր 1000 պոնտացի | 7174 զինվոր |
Ընդհանուր կորուստներ |
Միհրդատ VI Եվպատորի և Տիգրան Մեծի համատեղ հաղթանակը ժամանակավորապես զստում է ագրեսոր Հռոմեական կայսրության զավթողական նկրտումները։ Որոշ ժամանակ անց Արևելք է ուղարկվում հռոմեացի զորավար, հետագայում՝ եռապետության անդամ, Գնեոս Պոմպեոսը, ով պարտության է մատնում Պոնտոսին և պատերազմ սանձազերծում Մեծ Հայքի դեմ (որն էլ ավարտվում է մ․թ․ա․ 66-ի Արտաշատի պայմանագրով)։
Նախապատմություն
խմբագրելՁմեռն անցկացնելով Մծբինում` Լյուցիոս Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 70.000) վաղ գարնանը, խուսափելով Մեծ Հայքի մոտեցող բանակից, թողնում է այն և Մծբին-Ամիդ-Արկաթիակերտ-Մելիտե-Առանե-Սեբաստիա (վերջինը` Փոքր Հայք, Սեբաստիա գավառ, Հալիս գետի աջ ափին) երթուղով սկսում նահանջել դեպի հյուսիս-արևմուտք` ընթացքում հավաքելով Մեծ Հայքի տարածքում ցրված կայազորները ու նահանջելով հռոմեական տիրապետության տակ մնացած Պոնտոսի շրջաններ։
Այս ընթացքում Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Պոնտոսի թագավորության բանակը (10.000 հետևակ), ինչպես նաև Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների միացյալ հեծելազորը, ցանկանալով ջախջախել Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը մինչև Լուկոլլոսի հիմնական բանակի տեղ հասնելը, պաշարում է Դադասը, որտեղ գտնվում էր թշնամու գումակը։ Տեղեկանալով այդ մասին` Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը (կազմված է շուրջ 10 հազար զինվորից) Մարկոս Ֆաբիոսին փոխարինած Տրիարոսի գլխավորությամբ շարժվում է թշնամու ուղղությամբ։ Ի պատասխան դրա Միհրդատը, թողնելով պաշարումը, իր բանակը արագորեն շարժում է թշնամուն ընդառաջ և քաղաքի մոտ հանդիպում վերջինիս։
Պատերազմի ընթացք
խմբագրելՀռոմեական բանակը վաղ առավոտյան հարձակվում է առաջապահում գտնվող Պոնտոսի թագավորության բանակի վրա, որի արդյունքում Զելայի շրջակայքում՝ Փոքր Հայքում, բռնկվում է համառ և անորոշ մարտ։ Պոնտական ուժերը նետահարում են թշանական զինուժին, իսկ հայերի ծանր հեծելազորը հակակշռում է հռոմեական հարձակվողական զորաբանակին։
Զգալով, որ մարտը երկարաձգվում է, Միհրդատը, անձամբ գլխավորում է հայկական հեծելազորը, վճռական հարձակում գործում թշնամու վրա և նրան պարտության ու փախուստի մատնում։ Լեգեոներների մեծ մասը ապաստանում են մի ճահճոտ տեղանքում և ապա վերջնականապես ոչնչացվում։ Մարտի վերջում Միհրդատը վիրավորվում է իրեն աննկատ մոտեցած թշնամու ռազմիկներից մեկի կողմից, բայց դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը։
Զելայի ճակատամարտում հայերը կորցնում են մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` 7.174 զինվոր։
Պատերազմական դրվագներ
խմբագրելԶելայի ճակատամարտի վերջնամասում հռոմեացի անհայտ անունով մի զինվոր վնասվածք է հասցնում Պոնտոսի արքա Միհրդատին։ Այդ իրողությունը պատկերավոր կերպով իր աշխատությունում բովանդակել է հռոմեացի մեծանուն պատմագիր Ապպիանոսը[1]․
Ապաքինվելուն պես Միհրդատը փորձում է օգտագործել իր ռազմավարական հաջողությունները՝ նպատակ ունենալով դուրս բերել հռոմեական զորաբանակը տարածաշրջանից։ Այդ ժամանակահատվածում Եվպատորին զորավիգ էր լինում Մեծ Հայքի «արքայից արքա» Տիգրան Բ Մեծը, ով հավատարիմ էր մնացել մ․թ․ա․ 64 թվականին կնքված հայ-պոնտական դաշինքին։ Տիգրան Մեծի և Զելայի ճակատամարտի առնչությամբ Պլուտարքոսն իր «Համեմատական կենսագրություն» աշխատությունում նշել է հետևյալը[2]․