Զբոսանք։ Հովանոցով տիկինը

«Զբոսանք։ Հովանոցով տիկինը» (ֆր.՝ La Promenade), 1875 թվականին Կլոդ Մոնեի վրձնած նկարը։ Հայտնի է նաև «Կամիլլա Մոնեն տղայի՝ Ժանի հետ» անվանումով։ Նկարչի 1870-ական թվականների մեծագույն աշխատանքներից է, ներկայումս պահպանվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։

Զբոսանք։ Հովանոցով տիկինը
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1875
բարձրություն100 սանտիմետր[1]
լայնություն82 սանտիմետր[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
սեփականատերGeorges de Bellio?
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված է նկարչի կինը՝ Կամիլլան որդու՝ Ժանի հետ՝ ամառային քամոտ մի օր՝ 1871-1877 թվականների ժամանակահատվածում, երբ Մոնեի ընտանիքը բնակվում էր Արժանտիոյում։ Տիկին Մոնեն քամուց ծածանվող սպիտակ շրջազգեստով և շղարշե գլխարկով պատկերված է ներքևից՝ ուղիղ գծով՝ ամպերի և լազուր երկնքի հիմնապաստառի վրա։ Նրա կազմվածքը պատկերի մեջ կենտրոնից դեպի աջ մի փոքր պղտորված է, տեսողականորեն հավասարակշռվում է ի հաշիվ ձեռքի անձրևանոցի, որի գագաթին կարծես արտացոլվում է ոտքի տակի մարգագետնի խոտերի կանաչ գույնը։ Մարմնի դիրքը և հայացքը ենթադրում են, որ նա հանկարծ հասկանում է, որ դիտորդներն իրեն են նայում և տեղում կանգ չառնելով՝ ստեղծում է շարժման համոզիչ պատրանք։ Նրա յոթամյա որդին, որը նույնպես ուշադիր դիտորդներին է նայում, կանգնած է բլրակի վրա, երևում է միայն գոտկատեղից, այդ հնարքը նկարչին օգնել է տեսարանի ծավալի և խորության համար։ Երկնքի հիմնապաստառի վրա ցածր հորիզոնի և կանացի կազմվածքի խառնվելը՝ նկարին հաղորդում են վիթխարակերտություն, ինչն անսովոր է Մոնեի 1870-ական թվականների նկարների համար։

«Զբոսանքը» պատկանում է ամառային շարքի նկարներին, որտեղ պատկերված է Մոնեների ընտանիքի՝ Արժանտիոյի այգին և Կոլոմբի ու Ժենվիլի մոտակայքում գտնվող վայրի կակաչի դաշտերը։ Ընտանեկան կյանքի ամենօրյա տեսարանը ավելի շատ պատկանում է ժանրային գեղանկարչությանը, քան դիմանկարին և վրձնված է բնական պլեներով, հավանական է՝ միանգամից։ Ստեղծագործական այս ընթացքը բնորոշվում է անձի պատկերի մշակման նկատմամբ նկարչի հետաքրքրության մեծացմամբ, ինչն առավել գերակա է, քան բնապատկերը, այս մոտեցումը հատուկ չէ Մոնեի ավելի վաղ շրջանի աշխատանքներին, որոնց մեջ մարդկային պատկերներն աննշան դեր են խաղացել։ Այդքանով հանդերձ՝ նկարչի գլխավոր խնդիրը սահող արևային լուսով պատկերն է, ինչը նա լուծել է վրձնի ազատ քսման եղանակով գունային գամայի հորինվածքային շարք ստանալով։

Նկարը, Մոնեի 18 այլ աշխատանքների հետ, ցուցադրվել է «La Promenade» անվանումով՝ իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսին՝ Պոլ Դյուրան–Ռյուել պատկերասրահում՝ 1876 թվականի ապրիլին։ Չնայած հնչել են մի շարք դրական կարծիքներ, սակայն «Զբոսանքը» համարյա աննկատ է մնացել։ Տաս տարի անց՝ Մոնեն վերադարձել է նույն թեմային՝ վրձնելով երկու նմանատիպ նկար, որտեղ պատկերված է նրա երկրորդ կնոջ աղջիկը՝ Սյուզան Մոնեն՝ հովանոցով, Ժիվերնում՝ մարգագետնի վրա, ներկայումս պահպանվում է Օրսեում։ Ջոն Սինգեր Սարջենտը, 1876 թվականի ցուցահանդեսին տեսնելով «Զբոսանքը», հետագայում այդ մոտիվներով գրել է «Հովանոցով երկու աղջիկները Ֆլադբերիում» (1886)։

1876 թվականի նոյեմբերին Մոնեն նկարը վաճառել է ռումինացի բժիշկ – հոմեոպաթ, գեղանկարչության կոլեկցիոներ Ժորժ դե Բելլիոյին, որի մահից հետո «Զբոսանքը» ժառանգաբար անցել է նրա փեսային Էռնեստ Դոնոպ դը Մոնշիին և աղջկան՝ Վիկտորինին, և մինչև 1897 թվականը հանդիսացել է նրանց սեփականությունը։ 1924 թվականին նկարի սեփականատերը հանդիսացել է հայտնի շոկոլադի արդյունաբերող Ժորժ Մենյեն։ 1965 թվականին նկարը ձեռք է բերել ամերիկացի բարեգործ Պոլ Մելլոնը, որն էլ 1983 թվականին այն նվիրել է արվեստի ազգային պատկերասրահին[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել