Զաք Քինգ

ամերիկացի կինոռեժիսոր, ձայնային դերասան և ինտերնետային անձնավորություն

Զաք Քինգ (անգլ.՝ Zach King, փետրվարի 4, 1990(1990-02-04)[1], Պորտլենդ[4], փետրվարի 4, 1990(1990-02-04)[1], Պորտլենդ), ամերիկացի վիդեո խմբագիր, հայտնիությունը ձեռք է բերել Vine-ում և YouTube-ում իր կարճ հոլովակների շնորհիվ[5]։

Զաք Քինգ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1990(1990-02-04)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն և արաբերեն
ԿրթությունԲիոլա համալսարան
ԵրկերZach King's Day Off?[2]
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, դերասան, կինեմատոգրաֆ, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր, մոնտաժող, յություբեր, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱմուսինRachel King?
ԵրեխաներEmerson?[3] և Mason?
Կայքzachkingmagic.com
 Zach King Վիքիպահեստում

Նրան ճանաչում են բերել վեց վայրկյանից կազմված տեսահոլովակները, որոնք խախտում են ֆիզիկայի բոլոր հայտնի կանոնները, որոնք նա անվանում է «ձեռքի թվային ճարպկություն»[6][7]։ Թվային խմբագրման միջամտությամբ Քինգը նրանցում «ստեղծում է կախարդանք»[8]։

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Զաք Քինգը ծնվել և մեծացել է Օրեգոն նահանգի Պորտլենդում[9]։ Զաքը իր առաջին հոլովակը արել է, երբ ինքը եղել է ընդամենը 7 տարեկան, կենցաղային տեսախցիկի օգնությամբ[10]։ 14 տարեկանում նա ձեռք է բերել տեսախցիկների հավաքածու, այդ թվում նաև Էփլ Մակինտոշ համակարգիչ, խցիկներ և եռոտանի և սկսել է նկարել և խմբագրել տեսանյութեր[11]։ 2012 թվականի դեկտեմբերին Զաքը ավարտել է Բիոլայի համալսարանի կինոյի և մեդիա արվեստի ֆակուլտետը[12]։

Գործունեություն խմբագրել

2008 թվականին Քինգը բացել է իր FinalCutKing.com կայքը, որտեղ նա հրապարակում էր դասեր և խորհուրդներ Final Cut Pro-ի մասին[13], քանի որ չկարողացավ գտնել համացանցում համապատասխան ուսումնական նյութեր[14]։ Հենց նույն ժամանակահատվածում նա սկսեց օգտագործել իր YouTube-յան ալիքը, որպեսզի հրապարակի ուսումնական նյութեր տեսողական տպավորությունների մասին, ստացած ծրագրային ապահովության օգնությամբ[15]։ Երբ նրա կայքը հայտնիություն ձեռք բերեց, նա սկսեց վաճառել ուսանողական սեմինարներ, օգտագործելով փողը նրա համար, որպեսզի վճարի իր ուսման վարձը[11]. ։2010 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը Hewlett-Packard գովազդային մրցույթում և իրավունք է ստացել անցնել Լոնդոնի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով[11]։ 2012 թվականին մասնակցել է Syfy ֆիլմային հեռուստատեսության համար վիրուսային տեսանյութերի մրցույթին[16]։ 2013 թվականին նա հաղթել է YouTube NextUp Creators contest-ում[17].

YouTube խմբագրել

2011 թվականին Զաքը տեղադրեց հոլովակ Jedi Kittens (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները]]») անվանումով, որը ստեղծել է իր քոլեջի ընկերոջ հետ։ Տեսանյութում երկու կատուներ կռվում են լուսային թրերով[18]։ Հոլովակը երեք օրում հավաքել է ավելի քանի 1 միլիոն դիտում[12], իսկ հետո՝ ավելի քան 14 միլիոն դիտում[4]։ Տեսանյութի շարունակությունը Jedi Kittens Strike Back անվանումով (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները պատասխան հարված են հասցնում»)[19] հավաքել է ավելի քան 17 միլիոն դիտում[20]։ Հոլովակի երրորդ մասը՝ Jedi Kittens with Force (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուների ուժը») 2014 թվականին տեղադրված է եղել Քինգի YouTube-յան պաշտոնական FinalCutKing ալիքում[21]։

2013 թվականի մայիսին նա համարվում էր Ամերիկյան YouTube-ի 25 ամենախոստումնալից երիտասարդ կինոգործիչներից մեկը։ NextUp Creators contest-ի շրջանակներում, որն անց էր կացվում YouTube-ում, Քինգը շահեց $35.000, ինչպես նաև ուղևորություն 4 օրով դեպի Նյու Յորք YouTube Creator Camp-ով։ Նրա ներկայացումը մրցույթում անվանվում էր Contest Entry Gone Wrong[22] (անգլ. թարգմանաբար՝ «Մրցության մուտքը անցավ ոչ ճիշտ»)։ Տեսանյութում, երբ նա սկսում է խնդրել, որ նրան ընտրեն հաղթող, նրա վրա անսպասելի հարձակում է սկսվում օդից[17]։

Vine խմբագրել

Քինգը Vine-ի իր հաշիվը բացել է 2013 թվականի սեպտեմբերին, հետևելով իր ընկերներին։ Հաշիվը բացելուց հետո, նա որոշեց ամեն երեսուն օրը մեկ այնտեղ տեղադրել մեկական 6 վայրկյան տևողությամբ հոլովակ։ Առաջին հոլովակները եղան հաջողակ, և նա որոշեց շարունակել դրանց ստեղծումը[23]։

Նրա առաջին vine հոլովակը եղել է I have a Pikachu kitty!!!![24] (անգլ. թարգմանաբար՝ «Ես ունե՛մ Պիկաչու կատու»), որը հավաքել է ավելի քան 11 միլիոն դիտում և 450 հազար հավանում[8]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • 2009 — First Place London Film Festival for HP advertisement[25]
  • 2009 — Critic’s Choice Award at Bridgestone Tires’s Safety Scholars Teen Driver Video Contest[11]
  • 2010 — First place London Film Festival: Heartbrand Ad[26]
  • 2010 — Bridgestone Safety Scholar Winner[27]
  • 2012 — Vidcon Golden Poop Award[28]
  • 2013 — YouTube’s NextUp Creators Contest[17]
  • 2016 — Biola University Young Alumnus Award[29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://twitter.com/finalcutking/status/33567155614265344
  2. Internet Movie Database — 1990.
  3. https://www.youtube.com/watch?v=tXpFYvsWEl0
  4. 4,0 4,1 Vincent, James (2014 թ․ հունվարի 15). «Zach King of Vine: 6-second tricks and illusions show the magic of 'digital sleight of hand'». The Independent. London, UK. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. Vitto, Laura (2014 թ․ հունվարի 14). «Vine Magician Needs Only 6 Seconds to Melt Your Brain». Mashable. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Zach King, El Mago de Vine, Explica Sus Trucos kVirales». CNN Español. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Zach King's Magic Vine Compilation: Surfer Stephen's Viral Video Of The Day». CBS Local. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  8. 8,0 8,1 «Уличная магия. Как гениальный фокусник из Instagram искривляет время и пространство». lenta.ru. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  9. Harbarger, Molly (2013 թ․ դեկտեմբերի 24). «West Linn man shows gingerbread men's appetite for destruction in slow motion Christmas video». The Oregonian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  10. «La impresionante magia de los vídeos de Zach King». Teinteresa. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 McCracken, Brett (Fall 2011). «Student Filmmaker Wins YouTube Contest». Biola Magazine. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  12. 12,0 12,1 Gonzales, Cassandra (2011 թ․ հոկտեմբերի 12). «Zach King becomes YouTube sensation with "Jedi Kittens" video». The Biola University Chimes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Zach King e creatorul de virale: îţi arată cum să tai un măr cu o carte de joc sau să scoţi o pisică dintr-un ecran». adevarul. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  14. «Vine Wizard: Watch This Amazing Mashup of Zach King's Craziest Vine Magic Tricks». Complex. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  15. «Zach King Brings Visual Effects To Vine». Social Daily News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  16. «Final Cut King/Zach King». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  17. 17,0 17,1 17,2 Chmielewski, Dawn C. (2011 թ․ մայիսի 1). «YouTube awards cash, schooling to budding videographers». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  18. «YouTube Filmmakers stop in Oceanside». The Coast News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  19. Jedi Kittens Strike Back ՅուԹյուբում
  20. Mogg, Trevor (2014 թ․ հունվարի 20). «Vine Star Dazzles Users With Awesome Six-Second Video Tricks». Digital Trends. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  21. Jedi Kitten - The Force Awakens ՅուԹյուբում
  22. Contest Entry Gone Wrong ՅուԹյուբում
  23. «Top Viner Zach King». Ellen TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  24. Zach King (2013 թ․ սեպտեմբերի 9). «I have a Pikachu kitty!!!!». Vine. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  25. «Film Students Win Ad Contest Featuring HP Products». Biola News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  26. «London Film Festival 2010 : Video Contest». Mofilm. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  27. «Bridgestone Americas Launches Fifth Annual Safety Scholars Video Contest». Bridgestone. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  28. Pincus-Roth, Zachary (2012 թ․ հուլիսի 3). «10 Bizarre Things We Saw at Vidcon, YouTube's Annual Convention». LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  29. «2016 Living the Legacy Chapel». Biola University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Քինգ» հոդվածին։