Զավեն Տեր Եղիյան
Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի (Զավեն Եղիայան, ծնվել է Մոսուլ, Իրաք, Օսմանյան կայսրություն 1868 - մահացել է Բաղդադ, Իրաք 1947), Պոլսո Հայոց պատրիարք (1913–22)[2]։ Եղել է Պատրիարք Հայոց Ցեղասպանության ժամանակ։
Զավեն Տեր Եղիյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1868 |
Ծննդավայր | Մոսուլ, Նինվեի մարզ[1] |
Մահացել է | հունիսի 4, 1947 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաքի թագավորություն[1] |
Գերեզման | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա |
Աշխատավայր | Մելքոնյան կրթական հաստատություն |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք և տնօրեն |
Patriarch Zaven I Der Yeghiayan of Constantinople Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԶավեն Տեր-Եղիայանը ստացել է իր նախնական կրթությունը Բաղդադում։ Ապա շարունակել է ուսումը Արմաշի դպրեվանքում։ Ծառայել է Դիարբեքիրում որպես առաջնորդ եւ 1913 թվականին ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարք։ Օսմանյան կառավարությունը աքսորել է նրան Բաղդադ 1916 թվականին։ Կ. Պոլիս վերադարձել է 1918 թ. եւ իր պաշտոնը վարել մինչեւ 1922 թ.։
1926 թվականին Զավեն Տեր Եղիայանը դարձել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանի լիազոր տնօրեն։ 1927 թվականին վերադարձել է Բաղդադ։ Նա հեղինակել է «Պատրիարքական յուշերս. վաւերագրեր եւ վկայութիւններ» (Գահիրէ, 1947) հատորը։ Այս հուշագրությունը ներկայացնում է մանրամասն վկայություններ Հայոց Ցեղասպանության մասին եւ աղետը կանգնեցնելու ուղղված Պատրիարքի ջանքերի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131653997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Balakian, Grigoris Balakian ; translated by Peter Balakian with Aris; translated by Peter Balakian with Aris Sevag (2010). Armenian Golgotha : a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.). New York: Vintage Books. էջ 443. ISBN 9781400096770.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Տեր Եղիյան» հոդվածին։ |