Զահեդան (արաբ․՝ زاهدان‎‎), քաղաք Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 587 730 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Զահեդան
պարս.՝ زاهدان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍիստան և Բելուջիստան
Շահրեստան Զահեդան
ԲԾՄ1380 մետր
Բնակչություն587 730 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0541
Պաշտոնական կայքzahedan.ir(պարս.)
Զահեդան (Իրան)##
Զահեդան (Իրան)

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է երկրի հարավ-արևելքում, Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 1605 կմ հեռավորության վրա՝ հարավարևելյան ուղղությամբ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1352 մ[3]։

Կլիման չոր անապատային է, ամառները շոգ են, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը 80 մմ, որոնք գրեթե ամբողջությամբ բաժին են ընկնում դեկտեմբեր-ապրիլ ամիսներին։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 587 730 մարդ, որոնք կազմում էին 146 717 տնտեսություն[4]։ Քաղաքը բնակչությամբ Սիստան և Բելուջիստան օսթանի ամենախոշոր[5] և Իրանի տասներկուերորդ ամենախոշոր[6] քաղաքն է։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 17 495[7] 39 732[8] 281 923 361 623[6] 419 518[6] 552 706[9] 560 725[10] 587 730[4]

Հիմնական էթնիկ խումբը՝ բելուջներն են, բնակվում են նաև պուշթուններ և այլ ժողովուրդներ։

Տրանսպորտ խմբագրել

Թիվ 95 aվտոմայրուղին Զահեդանը կապում է հյուսիսից Խորասանի կենտրոն Մաշհադի, իսկ հարավից` Օմանի ծոցի ափին գտնվող նավահանգիստ Չաբահարի հետ։ Թիվ 84 ավտոմայրուղին կապում է Քերմանի հետ արևմուտքից և Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Կվետտայի հետ՝ արևելքից։

Քաղաքը վաղուց արդեն Կվետտա տանող երկաթգծով կապված է Պակիստանի երկաթուղային ցանցի հետ։ 2009 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ Քերման-Զահեդան նոր երկաթգծի պաշտոնական բացումը[11], որով քաղաքը կապնվեց Իրանի հիմնական երկաթուղային ցանցի հետ։

Գործում է Զահեդանի միջազգային օդանավակայանը, որտեղից կատարում են թռիչքներ դեպի Իրանի խոշոր քաղաքներ, ինչպես նաև Դուբայ, Կարաչի և Կվետտա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Zahedan, Iran». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
  5. «IRAN: Sistan and Baluchestan» (անգլերեն).
  6. 6,0 6,1 6,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. www.andrewgrantham.co.uk
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահեդան» հոդվածին։