Սիստան և Բելուջիստան
Սիստան և Բելուջիստան օսթան (պարս.՝ استان سيستان و بلوچستان` Օսթան-է Սիստան օ Բալուչեստան), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Հյուսիսից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Քերման, հարավ-արևմուտքից` Հորմոզգան օսթաններին, արևելքից Պակիստանին, հյուսիս-արևելքից` Աֆղանստանին։ Հարավային ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը։ Օսթանի տարածքը կազմում է 181 785 կմ², տարածքով Իրանի երկրորդ ամենախոշոր օսթանն է Քերմանից հետո։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲2 775 014 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զահեդան քաղաքն է։
Սիստան և Բելուջիստան պարս.՝ استان سيستان و بلوچستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Զահեդան |
Բնակչություն | ▲2 775 014 մարդ (2016)[1] |
Տարածք | 181 785 կմ²[2] |
Սահմանակցում է | Հարավային Խորասան, Քերմանի նահանգ և Հորմոզգանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-11 |
Հեռախոսային կոդ | 0542 |
sbportal.ir | |
2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։
Բնակչություն խմբագրել
Բնակչության հիմնական մասը կազմում են բելուջները, որոնք խոսում են բելուջերեն, հյուսիսային մասում` Սիստանում, գերակշռում են պարսիկները, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով։ Բելուջները հիմնականում սուննի մուսուլմաններ են, պարսիկները` շիա մուսուլմաններ[4]։
Խոշոր քաղաքներն են Զահեդանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 587 730 մարդ), Զաբոլը (134 950 մարդ), Իրանշահրը (113 750 մարդ), Չաբահարը (106 739 մարդ), Սարավանը (60 014 մարդ), Խաշը (56 584 մարդ), Քոնարակը (43 258 մարդ)[5]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության գրեթե 48,5%-ը[6]։
Վարչական բաժանում խմբագրել
Օսթանը բաժանված է 26 շահրեստանների (գավառների).
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Sistan-Baluchestan
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
- ↑ «Baluchistan on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. հոկտեմբերի 27-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Letter of approval regarding reforms and divisional changes in Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2017 թ. օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
- ↑ «Letter of approval regarding the country divisions of Chabahar County, Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2018 թ. սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիստան և Բելուջիստան» հոդվածին։ |