Բելուջիստան (Պակիստան)

Հնդկաստանի նահանգ

Բելուջիստան (ուրդու՝ بلوچستان), պակիստանյան մարզ արևելյան Բելուջիստանի տարածքում։ Տեղակայված է երկրի արևմուտքում` Իրանի հետ սահմանին։ Ունի ելք Հնդկական օվկիանոս։ Բնակչությունը 7 միլիոն մարդ է։ Էթնիկական կազմ` բելուջի և փուշթուններ։ Գերիշխող կրոն` իսլամ։ Մակերես` 347 190 կմ²։ Վարչական կենտրոն` քաղաք Կվետտա։ Հարավ-արևմուտքում` Արաբական ծովի ափին տեղակայված է տարածաշրջանի խոշորագույն ծովային նավահանգիստը` Գվադարը։

Բելուջիստան
Դրոշ Զինանշան


ԵրկիրՊակիստան Պակիստան
Մասն էՊակիստան
Կարգավիճակնահանգ Պակիստանում
Մտնում էՊակիստան
ՎարչկենտրոնԿվետտա
Օրենսդրական մարմինProvincial Assembly of Balochistan?
Բնակչություն13 162 222 մարդ (2014)
Տարածք347 190 կմ²
Հիմնադրված էհուլիսի 1, 1970 թ.
Սահմանակցում էԱֆղանստան[1], Իրան[2], Սինդ և Փենջաբ
Ժամային գոտիUTC+5
ISO 3166-2 կոդPK-BA
balochistan.gov.pk
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելուջիստան
Կվետտայի քաղաքապետարանը

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բելուջիստանը տեղակայված է Իրանական լեռնաշխարհի հարավարևելյան ծայրամասին։ Դա Պակիստանի խոշորագույն մարզն է` 347 190 կմ² տարածքով, ինչը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի մոտ 44 %: Բնակչության խտությունը ծայրահեղ ցածր է` լեռնային ռելիեֆի և ջրի անբավարարության պատճառով։ Մարզի հյուսիսում տեղակայված են Սուլեյմանյան լեռները, որոնք սահման են հանդիսանում Իրանական լեռնաշխարհի և Հնդկական ենթամայրցամաքի միջև։ Նրանք խոչընդոտում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը Հնդկական օվկիանոսից, ինչը ձևավորում է չոր կլիմա Աֆղանստանի հարավում։

Բելուջիստանի վարչական կենտրոնը Կվետտան է։ Այն գտնվում է մարզի հյուսիսում, Աֆղանստանի հետ սահմանին մոտ` Կանդագար տանող ճանապարհին։ Կվետտայից դեպի հարավ տարածաշրջանը կիսաանապատային է, բնակավայրերը տեղակայված են միայն առուների երկայնքով։ Ձմեռները ցուրտ են, հատկապես լեռնաշղթայի վերին մասում, օվկիանոսի ափին ավելի մոտ և հարթավայրերում` ավելի մեղմ են։ Ամառը շոգ է և չոր, ջերմաստիճանները հասնում են 50 °C: Ջերմաստիճանային ռեկորդը` 53 °C, գրանցվել է Սիբիում 2010 թվականի մայիսի 26-ին։

Բալուջիստանի մարզային խորհրդանիշերը (ոչ պաշտոնական)
Մարզային դրոշ  
Մարզային կնիք  
Մարզային կենդանի  
Մարզային թռչուն  
Մարզային ծառ  
Մարզային ծաղիկ  
Մարզային սպորտ

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
195119611972198119982011
1 167 1671 353 4842 428 6784 332 3766 565 88513 162 222

Ըստ 1989 թվականի մարդահամարի` Բելուջիստանի բնակչությունը կազմել է 6,6 միլիոն մարդ (Պակիստանի բնակչության մոտ 5 %): Ըստ 2005 թվականի պաշտոնական գնահատականների` այն կազմում է 7,8 միլիոն մարդ։ Բնակիչների 54,8 % համար մայրենի լեզու է հանդիսանում բելուջերենը, 29,6 % համար` փուշթուն։ Այլ լեզուներն ընդգրկում են` բրահուի, սինդհի, փենջաբի և սիրաիկի լեզուները։ Բելուջախոս բնակչությունը կենտրոնացած է մարզի արևմուտքում, հարավում և արևելքում, բրահուիով խոսողները` կենտրոնական շրջաններում, փուշթուախոսները` հյուսիսում։ Բելուջիստանում ապրում են մեծ թվով աֆղանական փախստականներ։ Բելուջիստանում Պակիստանի գրագիտության ամենացածր մակարդակն է` ընդամենը մոտ 50 %, իսկ որոշ շրջաններում` 35 %-ից ցածր։

 
Բրահուիները Կվետտայում

Բելուջական սեպարատիզմ խմբագրել

 
Բելուջիստան (վարդագույն)

Զինված հակամարտությունը Բելուջիստանում սկսվել է 1948 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Իրանի և Պակիստանի կառավարություններին դիմադրում են բելուջի-ազգայնականները` ձգտելով բաժանած ժողովրդի անկախությանը։ Ամենախոշոր ռազմական կազմավորումներից Բելուջիստանում գործում են Բելուջիստանի ազատագրական բանակը և Ջունդալլան։

Վարչական բաժանում խմբագրել

 
 
Բելուջիստան` 19-րդ դարի վերջ

Բելուջիստան նահանգը բաժանվում է 34 շրջանների։

Տնտեսություն խմբագրել

1973 թվականից մինչև 2000 թվականը Բելուջիստանի բաժինը երկրի տնտեսության մեջ տատանվել է 3,7 %-ից մինչև 4,9 %[3], իսկ 1972 թվականից աճել է 2,7 անգամ[4]։ Տնտեսության հիմքն է կազմում բնական գազի, ածխի և այլ օգտակար հանածոների արդյունահանումը։ Բնակչության եկամուտների կարևոր մաս է ծառայում անասնաբուծությունն ու ձկնորսությունը Արաբական ծովում։ Ենթակառուցվածքները զարգացած են շատ թույլ։

Չնայած տնտեսության հետամնացությանը` գոյություն ունի մի շարք զարգացման նախագծեր, որոնցից մեկը խորջրյա նավահանգստի շինությունն է Գվադար քաղաքում։

Բնական անոմալիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/Balochistan,_Pakistan
  2. https://en.wikipedia.org/wiki/Iran%E2%80%93Pakistan_border
  3. «Provincial Accounts of Pakistan: Methodology and Estimates 1973-2000» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. http://siteresources.worldbank.org/PAKISTANEXTN/Resources/293051-1241610364594/6097548-1257441952102/balochistaneconomicreportvol2.pdf