Կվետտա (փուշթու՝ Կվետտա (کوټه)` ամրոց), քաղաք Պակիստանի արևմտյան մասում, Բելուջիստան նահանգում։ Այն Բելուջիստան նահանգի նահանգակենտրոնն է։ Տեղացիները քաղաք անվանում են «Պակիստանի պտղատու այգի»։ Քաղաքը իրենից մի յուրահատուկ ամրոց է ներկայացնում, որը բոլոր կողմերից շրջափակված է լեռներով[1]։ Քաղաքի բնակչությունը արագ տեմպերով աճում է։ 1961 թվականի համեմատությամբ, քաղաքի բնակչությունը աճել է մոտ 8 անգամ։ Մասնագետները նշում են, որ 7 տարի անց քաղաքի բնակչությունը կհատի մեկ միլիոնը։

Քաղաք
Կվետտա
ուրդու՝ کوئٹہ
փուշթու՝ کوټه
Jinnah Road, Quetta.JPG
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՆահանգԲելուջիստան (Պակիստան)
Հիմնադրված է11-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1730 թվականից
Մակերես265,300 կմ²
ԲԾՄ1680±1 մետր
Բնակչություն1 001 205 մարդ (2017)
Հեռախոսային կոդ081
Պաշտոնական կայքbalochistan.gov.pk
##Կվետտա (Պակիստան)
Red pog.png

ՏնտեսությունԽմբագրել

Կվետտան համարվում է Բելուջիստանի առևտրային կենտրոնը։ Քաղաքում զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը` մրգերի պահածոյացում և քրոմի արդյունահանում։ Կվետտայում լայն տարածում ունի այգեգործությունը, փայտագործությունը, կաշվի և գորգերի առևտուրը։

ԲնակչությունԽմբագրել

Քաղաքում ապրում են բելուջներ և փուշթուներ։ Այս երկու ազգերին միավորում է իսլամը։ Խոսում են բելուջերեն և փուշթու լեզուներով։ Երկուսն էլ հնդեվրոպական լեզուներ են։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է քոչվոր անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Աճեցնում են ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն և կարտոֆիլ։

Քաղաքի բնակչությունը ըստ տարեթվերի[2]։

1961 1972 1981 1998 2012
106 633 158 026 285 719 565 137 842 410

ԿրթությունԽմբագրել

Քաղաքում առկա են մեծ քանակությամբ ուսումնական հաստատություններ։ Այստեղ են գտնվում Կվետտայի հրամանատարաշտաբային քոլեջը և Բելուջիստանի համալսարանը, որը նահանգի ամենահին բուհն է։ Այստեղ սովորում է մոտ 6000 ուսանող։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «History of Quetta» (անգլերեն)։ Վերցված է 2012-02-16  (չաշխատող հղում)
  2. «Quetta» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2012-03-04 

Արտաքին հղումներԽմբագրել