Զաինաբ Բանգուրա (անգլ.՝ Zainab Bangura, դեկտեմբերի 18, 1959(1959-12-18), Yonibana, Tonkolili District, Հյուսիսային նահանգ, Սիերա Լեոնե), Սիերա Լեոնեի քաղաքական և հասարակական գործիչ։ 2020 թվականի հունվարից ՄԱԿ-ի Նայիրոբիի գրասենյակի գլխավոր տնօրեն[3]։ 2018 թվականի դեկտեմբերին նրա թեկնածությունն առաջարկել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը[4]։ Նախկինում ՝ 2012-ից 2017 թվականներին, Զաինաբը Մարգոտ Ուոլստրյոմի հետ միասին ծառայում էր որպես ՄԱԿ-ի հակամարտության մեջ սեռական բռնության հարցերով երկրորդ հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։ 2017 թվականին նրան փոխարինեց Պրամիլա Պատենը[5][6][7]։

Զաինաբ Բանգուրա
 
Կուսակցություն՝ All People's Congress?
Կրթություն՝ Ֆուրա-Բեյ քոլեջ և Նոթինգհեմի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1959(1959-12-18) (64 տարեկան)
Ծննդավայր Yonibana, Tonkolili District, Հյուսիսային նահանգ, Սիերա Լեոնե
Քաղաքացիություն  Սիերա Լեոնե
 
Պարգևներ

2007 թվականին նա դարձավ Սիեռա Լեոնեի արտաքին գործերի նախարար, «Ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Էռնեստ Բայ Կորոմայի կառավարությունում[8]։ Նա այս պաշտոնում երկրորդ կինն էր Շիրլի Գբուջամայից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1996-ից 1997 թվականներին։ Բացի այդ, 2010-ից 2012 թվականներին Զաինաբ Բանգուրան աշխատել է որպես Առողջապահության նախարար։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 18-ին` իմամի ընտանիքում[9]։ Ֆրիթաունի Ֆուր Բեյի քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, Ջոն Քասսի անվան բիզնես դպրոց և Նոթինգհեմի համալսարանում ապահովագրության կառավարման ոլորտում կրթություն ստանալու համար[10]։

Սիեռա-Լեոնե քաղաքացիական պատերազմի ընթացքում (1991-2002) Բանգուրան կտրականապես դեմ է արտահայտվել հեղափոխական Միացյալ ճակատի (ОРФ) կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններին և նրա վրա բազմիցս մահափորձեր են ձեռնարկվել այդ կազմակերպության մարտիկների կողմից։ Նա նաև դեմ է արտահայտվել նախագահ Ահմադ Թեջան Կաբբայի կառավարությունում կոռուպցիայի քաղաքացիական անձանց և կառավարական զինվորների կողմից իրականացվող բռնի գործողությունների դեմ:1997 թվականի հունիսին, երբ մարտական գործողություններն ընդգրկեցին ամբողջ երկիրը, Զաինաբ Բանգուրան ձկնորսական նավակով լքեց Սիեռա Լեոնեն և ուղեւորվեց հարևան Գվինեա[11]։ 2009 թվականին Զայնաբ Բանգուրան ուղևորվել է Սաուդյան Արաբիայի Մեքքայի սուրբ քաղաք՝ Հաջին մասնակցելու համար[12]։

2012 թվականին ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ կյանքը փրկող արտադրանքի հարցերով հանձնաժողովի կազմում, որը համատեղ գլխավորել են Գուդլաք Ջոնաթանը և Ենս Սթոլթենբերգը, և առաջարկություններ է հրապարակել կանանց և երեխաների առողջության համար 13 հիմնական ապրանքների օգտագործման հասանելիության ընդլայնման վերաբերյալ[13]։ 2013 թվականի նոյեմբերին Զաիրաբը մրցանակ ստացավ «Project 1808 Inc» կազմակերպության կողմից, որը համագործակցում էր Վիսկոնսինի համալսարանի միջազգային և աֆրիկյան հետազոտությունների վարչության հետ։ Այս պարգեւը շնորհվել է աշխարհում սեռական բռնության հետ կապված խնդիրներին ուշադրություն հրավիրելու արդյունավետության համար՝ այլ համաշխարհային առաջնորդների, ապստամբների, զինյալների, զոհերի և համայնքների հետ փոխգործակցության միջոցով[14]։

2012 թվականի սեպտեմբերի 4-ին զբաղեցրել է գլխավոր քարտուղարի՝ սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, հակամարտության պայմաններում՝ գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով ։ Այդ պաշտոնում նաև գլխավորել է հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ ՄԱԿ-ի գործողությունների միջգերատեսչական ցանցը[15]։ Իր պաշտոնում գտնվելու ընթացքում կարողացել է իրականացնել 2014 թվականի միջազգային արձանագրությունը, որը վերաբերում է հակամարտությունների պայմաններում բռնաբարություններին եւ սեռական բռնություններին՝ մշակելով սեռական հանցագործությունների հետաքննության և ապագա դատական հետապնդումների համար ապացույցներ հավաքելու ուղեցույցներ[16]։ Մասնավորապես, 2015 թվականի հունիսին Զաիրաբը պայմանավորվել է Կոտ դ'Իվուարում ռազմական հրամանատարների հետ սեռական բռնության մեջ մեղադրվող զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնագիր կնքելու շուրջ[9]։ Նույն թվականին նա այցելել է Իրաք և Սիրիա, որտեղ աշխատել Է Իսլամական պետության գրոհայինների կողմից սեռական բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի վրա (ИГИЛ)[17]։

2018-ից 2019 թվականներին նա Օքսֆամում համանախագահում էր (Քեթրին Սիեռայի հետ միասին) սեռական վարքի, հաշվետվողականության և մշակութային փոփոխությունների անկախ հանձնաժողովը[18]։ 2019 թվականին Անտոնիո Գուտերեշը Զաիրաբիին նշանակեց Նայրոբիում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Մայմունա Մոհդ Շարիֆին[19]։

Այլ գործունեություն խմբագրել

  • Աֆրիկյան խմբի անդամ արդարության և պատասխանատվության համար[20],
  • Ինտերպիս կառավարիչների խորհրդի անդամ[21],
  • ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտության ինստիտուտի  Խաղաղության բաժնի խորհրդատվական խորհրդի անդամ (ՅՈՒՆԻՏԱՐ)[22],
  • Գլոբալ խորհրդատվական խորհրդի անդամ՝ Կանայք քաղաքական առաջնորդներ են[23],
  • Ժողովրդավարության համաշխարհային շարժման ղեկավար կոմիտեի նախագահ[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://news.syr.edu/blog/2019/04/22/syracuse-university-to-award-four-honorary-degrees-at-2019-commencement/
  2. https://www.bbc.com/news/world-24579511
  3. «Office of the Director-General | UNON». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Ms. Zainab Hawa Bangura of Sierra Leone - Director-General of the United Nations Office at Nairobi (UNON) | United Nations Secretary-General
  5. «Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Special Representative on Sexual Violence in Conflict», UN.org, Secretary-General, SG/A/1354, BIO/4378, 22 June 2012.
  6. «Secretary-General Appoints Pramila Patten of Mauritius Special Representative on Sexual Violence in Conflict | Meetings Coverage and Press Releases». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  7. About the Office
  8. «Sierra Leone announces Ten Cabinet Ministers; More later: Sierra Leone News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 Somini Sengupta (July 3, 2015), U.N. Envoy Draws on Her Past in Sierra Leone to Help Abused Women New York Times
  10. Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Director-General, United Nations Office at Nairobi United Nations, press release of December 30, 2019.
  11. Somini Sengupta (July 3, 2015), U.N. Envoy Draws on Her Past in Sierra Leone to Help Abused Women New York Times.
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. Composition of the Commission Արխիվացված 2020-01-03 Wayback Machine Life-Saving Commodities Practitioners’ Network
  14. «Zainab Bangura making Sierra Leone proud». Sierra Express Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. Zainab Bangura takes up position as Special Representative of the Secretary-General on Sexual Violence in Conflict United Nations, press release of September 22, 2012.
  16. Harriet Sherwood (June 11, 2014), International protocol launched to deal with sexual violence in conflict The Guardian
  17. Isis slave markets sell girls for 'as little as a pack of cigarettes', UN envoy says The Guardian, June 9, 2015.
  18. Oxfam announces Zainab Bangura and Katherine Sierra to co-lead Independent Commission on Sexual Misconduct Արխիվացված 2019-03-26 Wayback Machine Oxfam
  19. Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Director-General, United Nations Office at Nairobi United Nations
  20. Members Արխիվացված 2019-03-26 Wayback Machine Africa Group for Justice and Accountability
  21. Former Member of the Governing Board Interpeace
  22. Division for Peace Advisory Board United Nations Institute for Training and Research (UNITAR)
  23. Global Advisory Board Women Political Leaders Global Forum (WPL)
  24. Zainab Bangura World Movement for Democracy

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաինաբ Բանգուրա» հոդվածին։