Զաբել Բոյաջյան
Զաբել Թովմասի Բոյաջյան (1872[1], Դիարբեքիր, Թուրքիա[1] - հունվարի 26, 1957[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), հայ նկարիչ, գրող, թարգմանիչ։
Զաբել Բոյաջյան արմտ. հայ.՝ Զապէլ Թովմաս Պոյաճեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1872[1] |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա[1] |
Վախճանվել է | հունվարի 26, 1957[1] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի, գրող, թարգմանչուհի և էսպերանտիստ |
Ազգականներ | Սեմյուել Ռոջերս |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873 թվականին, Դիարբեքիր նահանգի Ամիդ քաղաքում, Դիարբեքիրում բրիտանացի փոխ-հյուպատոս Թոմաս Բոյաջյանի և Կատերին Ռոջերսի (անգլիացի գրող Սամուել Ռոջերսի ժառանգ) ընտանիքում։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, 1895 թվականին մոր և եղբոր՝ Հենրիի հետ տեղափոխվում են Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Տիրապետել է անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո լեզուներին։ Բոյաջյանը եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից. 1907 թվականին որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացման[2][3]։
Գրական գործունեությունԽմբագրել
Բոյաջյանը նաև ստեղծագործում էր։ Նրա առաջին նովելը՝ «Եսթեր. մի կյանքի սիրավեպը», որում նկարագրվում են Սասունի ջարդերը, հրատարակվել է 1901 թվականին։ Գիրքը մակագրել է «Վարդենի» անվամբ։ Մոտ է եղել Րաֆֆու կնոջ Աննա Րաֆֆիի և նրա որդիների՝ Արամի և Արշակի հետ, ովքեր Լոնդոն էին տեղափոխվել Րաֆֆու մահից հետո։ «Արարատ» ամսագրում Բոյաջյանը հրատարակել է թարգմանություններ Րաֆֆու նովելներից։
Անգլերեն է թարգմանել և առանձին գրքով հրատարակել Ավետիք Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն։ Բոյաջյանն իր ամենամեծ գրական հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորում ընդգրկվելը։ Այդ ժողովածուում զետեղվել են տարբեր ազգերի հեղինակների հոդվածներ կամ բանաստեղծություններ[4]։
Բոյաջյանը մահացել է Անգլիայի Սիֆորդ բնակավայրում, 1951 թվականին։
ՆկարչությունԽմբագրել
Զաբել Բոյաջյանը վրձնել է տասնյակ երփնագիր աշխատանքներ՝ դիմանկարներ և բնանկարներ։ Ստեղծել է Րաֆֆու և զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։
ԵրկերԽմբագրել
- Armenian Legends and Poems. Trans. Z. C. Boyajian. New York։ Columbia University Press, 1st ed., 1916.
- Gilgamesh: A Dream of the Eternal Quest. London։ George W. Jones, 1924.
- In Greece with Pen and Palette. London։ J.M. Dent & Sons, 1938.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 9. — էջ 375—376.
- ↑ Zoryan Institute Archives. Zabelle C. Boyajian Papers [1] Archived 2013-12-03 at the Wayback Machine.. Retrieved on April 8, 2012.
- ↑ A. A. Bedikian, "The Poet and Artist: A Profile of Zabelle Boyajian" Ararat Magazine Vol. 1, No. 3, Summer 1960 [2] Archived 2010-09-26 at the Wayback Machine.. Retrieved on April 13, 2012.
- ↑ Khatchatur I. Pilikian, 95th Anniversary of Zabelle Boyajian's Armenian Legends and Poems [3]. Retrieved on April 8, 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 375)։ |