Բարգավաճ Հայաստան կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած կուսակցության անդրանիկ համագումարով[1]:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն Բարգավաճ Հայաստան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Գագիկ Ծառուկյան |
Կարգախոս | Մեր խոսքը գործ Է |
Հիմնադրված | ապրիլի 30, 2004 |
Գաղափարախոսություն | պահպանողականություն, տնտեսական լիբերալիզմ, ռուսամետություն և եվրոսկեպտիցիզմ |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միություն |
Կայք | bhk.am |
Prosperous Armenia Վիքիպահեստում |
ԳաղափարախոսությունԽմբագրել
Այն հանդես է գալիս որպես աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն, պաշտպանելով ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությանը[2]:
Կուսակցության համագումարներԽմբագրել
2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած կուսակցության անդրանիկ համագումարը, որով էլ հիմնադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության հիմնադիրը և նախագահն է Գագիկ Ծառուկյանը:
2006 թվականի մայիսի 13-ին կայացել է ԲՀԿ երկրորդ համագումարը: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին:
2007 թվականի փետրվարի 15-ին անցկացվել է երրորդ արտահերթ համագումարը: Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց Կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, հաստատվեց Կուսակցության նոր խմբակցության կազմի նախագիծը: Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Համագումարը նաև ընտրեց Կուսակցության քաղաքական խորհրդի 35 և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներ:
2009 թվականի փետրվարի 12-ին կայացավ կուսակցության չորրորդ համագումարը: Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում: Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:
2011 թվականի փետրվարի 12-ին կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը[3]:
2012 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր[4]։
2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ: 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ: 2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։
2017 թվականի փետրվարի 10-ին հրավիրվել է ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվեց՝ Գագիկ Ծառուկյանը[5]:
ԸնտրություններԽմբագրել
Խորհրդարանական ընտրություններԽմբագրել
Տարի | Կուսակցական-ցուցակ | +/– | ||
---|---|---|---|---|
Ձայներ | % | Տեղեր /ընդհանուր | ||
2007 | 18 / 90 |
Նորամուտ | ||
2012 | 28 / 90 |
10 | ||
2017* | 31 / 105 |
3 | ||
2018[6][7] | 26 / 132 |
5 |
* Որպես Ծառուկյան դաշինքի մաս:
Երևանի ավագանու ընտրություններԽմբագրել
Ընտրություններ | Քաղաքապետի թեկնածու | Ձայներ | % | Տեղերի քանակը ավագանու խորհրդում |
---|---|---|---|---|
2009 | 17 / 65 | |||
2013 | 17 / 65 | |||
2017 | ||||
2018 | 5 / 65 |
Կուսակցության խորհրդանիշներԽմբագրել
Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը և հիմներգը: Կուսակցության խորհրդանշանն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույնի յուրաքանչյուր գույնին համապատասխան հայերեն «Բ» և «Հ» տառերի ու կորագծի ուռուցիկ ձգվող համադրություն, որի տակ գրված է «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսը: Կուսակցության դրոշն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում` Կուսակցության անվանումով և Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ[8]:
Կուսակցության նախագահներԽմբագրել
- Գագիկ Ծառուկյան (ապրիլի 30, 2004 - մարտի 5, 2015[9])
- Նաիրա Զոհրաբյան (մարտի 5, 2015[10] - փետրվար 10, 2017)
- Գագիկ Ծառուկյան (փետրվար 10, 2017 - ներկա)
ՀամագործակցությունԽմբագրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցում է արտերկրում գործող մի շարք քաղաքական ուժերի հետ:
2008 թվականին Երևանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին:
2009 թվականից այն համագործակցում է Ուկրաինայի «Ռեգիոնների» կուսակցություն հետ:
2009 թվականին համագործակցության ամուր հիմքեր են դրվել ԲՀԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև:
2014 թվականի հուլիսի 3-ին կուսակցությունը պաշտոնապես անդամակցեց Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://bhk.am/hy/bhk-himnadir-naxagah
- ↑ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
- ↑ http://bhk.am/hy/ampop-patmutyun
- ↑ http://bhk.am/hy/node/124
- ↑ https://armtimes.com/hy/article/103907
- ↑ «ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերի արդյունքները, «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է դեկտեմբերի 11, 2018
- ↑ «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18»։ www.tert.am։ Վերցված է դեկտեմբերի 11, 2018
- ↑ http://bhk.am/hy/kanonadrutyun-tsragir
- ↑ Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից
- ↑ Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն
- ↑ Համագործակցություն