HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Առաքելյան (այլ կիրառումներ)

Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան (ապրիլի 23, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ։ Եղել է Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2020 թ., նոյեմբերի 20- 2021 թվականի ապրիլի 23)։

Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան
Դրոշ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Դրոշ
նոյեմբերի 20, 2020[1] - ապրիլի 23, 2021[2]
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Զարուհի Բաթոյան
 
Կուսակցություն՝ [«Ապրելու երկիր»]
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր ապրիլի 23, 1985
Ծննդավայր Երևան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ

ԿենսագրությունԽմբագրել

ԿրթությունԽմբագրել

1991 - 2000 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը, ոսկե մեդալակիր շրջանավարտ, ուսումն ավարտել է էքստեռն կարգով՝ իննամյա կրթությամբ։ 2000-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստ որակավորում և մագիստրոսի կոչում, իսկ 2006-2009 թթ. սովորելով նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ ստացել է տնտեսագիտության թեկնածու կոչում։ 2008 թվականին անցել է Մոսկվայի՝ «Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի» «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2004 թվականից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ մինչև 2008 թվականը աշխատել է նույն բանկի «Մյասնիկյան» մասնաճյուղում՝ որպես մասնաճյուղի կառավարչի տեղակալ։ 2008 թվականից 2010 թվականներին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Սպանդարյան» մասնաճյուղում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ։ 2010 թվականին նշանակվել է նույն բանկի Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնում՝ պաշտոնավարել մինչև 2013 թվականը։ 2013 թվականից մինչև 2017 թվականները աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ - Վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ 2017 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը հանդիսացել է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենը։ 2018 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը միաժամանակ եղել է Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդական՝ հասարարական հիմունքներով։ 2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Այժմ «Ապրելու Արցախ» և «Ապրելու» հիմնադրամների համահիմնադիր-գլխավոր տնօրենն է։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2021 թվականի օգոստոսի 15-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ հիմնադրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքական ուժի քաղաքական խորհրդի անդամ է։

2012 թվականի նոյեմբերին 8-ին Մեսրոպ Առաքելյանը նախաձեռնող խմբի անդամների հետ հիմնադրել է «Առաքելություն» կուսակցությունը։ 2013 թվականի մայիսին մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով ընտրություններին առանձին ցուցակով հանդես եկող «Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համարը։

2018-2020թթ. եղել է Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

2020թ նոյեմբերին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնից հրաժարական է տվել 2021 թվականի ապրիլին։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող
Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մեսրոպ Առաքելյան

2020-2021
Հաջորդող
Նարեկ Մկրտչյան