Երվանդ Հայրումյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Հարությունի Հայրումյան (1913, Վերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Երվանդ Հայրումյան
Ծնվել է1913
ԾննդավայրՎերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Երվանդ Հայրումյանը ծնվել է 1913 թվականին, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում։ Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, դասավանդել Տեղ գյուղի դպրոցում, որպես տնօրեն պաշտոնավարել Խոզնավարի և Վաղատուրի դպրոցներում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Հրազդանի շրջանային ժողկրթության բաժնում եղել տեսուչ, արհմիության կոմիտեի նախագահ[1]։

1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ավարտել քաղղեկների դասընթացը և նշանակվել վաշտի քաղղեկ 54-րդ մոտոմեքենայացված հրաձգային գնդում։ 1941 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը դեսանտ է իջել Ղրիմում` Թեոդոսիա քաղաքի մոտ` մասնակցել Կերչի և Ազովի ծովի ափամերձ պլացդարմի համար մղված մարտերին[1]։

Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս։ 1942 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականի սեպտեմբերին Ազովի ծովի ափին մղված կռիվներից մեկում կրկին վիրավորվում է։ 1944 թվականի սկզբին ազատվել է ծառայությունից և զբաղվել մանակավարժական գործունեությամբ։ 1959-1977 թվականներին աշխատել է Վերիշենի դպրոցի տնօրեն, Գորիսի շրջժողկրթբաժնի վարիչ, հայրենի գյուղի դպրոցում եղել է տնօրեն[1]։

Մանկավարժական աշխատանքի համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Հայրենական պատերազմի մարտերում հանդես բերած արիության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով, «1941-1945 թթ. Հայերանական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» և այլ մարտական մեդալներով[1][2]։

Պարգևներ

խմբագրել
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՀԱՅՐՈՒՄՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.