Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1986
Անվանված էԲարսեղ Կանաչյան
ՏնօրենԱրմինե Մուրադյան
Աշակերտներ400
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի 34
Կայքkanachyan17.am

ՊատմությունԽմբագրել

Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին։ Նախապես եղել է երաժշտական դպրոց, ունեցել է դաշնամուրային, լարային, փողային, հարվածային գործիքների բաժիններ։

1991 թվականին դպրոցում կազմավորվել է կամերային նվագախումբ դասատուների մասնակցությամբ (ղեկավար՝ Մերուժան Սիմոնյան, I ջութակ՝ Աշոտ Երիցյան)։ Նվագախումբն անվանի երաժիշտների հետ համերգներով հանդես է եկել տարբեր համերգասրահներում (Սվետլանա Նավասարդյան, Յուրի Հայրապետյան, Մեդեա Աբրահամյան և այլն)։ 1992 թվականին դպրոցը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում։

2000 թվականին դպրոցն անվանակոչվել է հայ անվանի երաժիշտ, երգահան, մանկավարժ և խմբավար Բարսեղ Կանաչյանի անունով։

2004 թվականից դպրոցը վերակազմավորվել և դարձել է արվեստի դպրոց[1]։

ԲաժիններԽմբագրել

Դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Դաշնամուրային բաժին
  • Լարային բաժին
  • Ժողովրդական նվագարանների բաժին
  • Փողային նվագարանների բաժին
  • Թատերական բաժին
  • Վոկալ բաժին
  • Հարվածային գործիքների բաժին
  • Պարարվեստի բաժին
  • Գեղարվեստի բաժին
  • Ընդհանուր գեղագիտական զարգացման բաժին

ՏնօրեններԽմբագրել

  • 1986-1991 թվականներին՝ Էմմա Հարությունյան
  • 1991-2001 թվականներին՝ Աշոտ Երիցյան
  • 2001-2002 թվականներին՝ Արմինե Բադեյան
  • 2003 թվականից՝ Արմինե Մուրադյան

ԾանոթագրություններԽմբագրել