Երուսաղեմի հայկական թանգարան

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի «էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարան (եբրայերեն՝ המוזיאון הארמני‎), հայկական թանգարան Երուսաղեմի հայկական թաղամասում։ Թանգարանի՝ հայ մշակույթի հազարամյակների պատմությունը ներկայացնող հավաքածուի կազմում ներառված են ինչպես Երուսաղեմ բերված տարբեր ցուցանմուշներ, այնպես էլ նոր ձեռքբերումներ։ Թանգարանում ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, թանգարանում պահվում են կիլիկյան վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և կաթողիկոս, գավազաններ, Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի ստվար մասը։ Ներկայացվում է նաև 1833 թվականին երուսաղեմահայերի կողմից Մերձավոր Արևելքում հիմնադրված առաջին տպագրատունը։ Թանգարանի ցուցադրության զգալի մասը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը[1]։

Երուսաղեմի հայկական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Վայրհայկական թաղամաս
Հիմնադրվել է1975
Քարտեզ
Քարտեզ

Երուսաղեմի Հայկական Հելլեն և Էդուարդ Մարտիկյանների անվան թանգարանը հիմնադրվել է 1979 թվականին նախկին Ժառանգավորաց վարժարանի շենքում, որը կառուցվել էր 1855 թվականին։ 1976 թվականին Վարժարանի նոր ավելի մեծ մասնաշենքի կառուցումից ու տեղափոխումից հետո[1]։

Թանգարանի դռները ժամանակավորապես փակ են այցելուների համար՝ շենքի վերանորոգչական աշխատանքների, գույքի ու անվտանգության նոր համակարգերի տեղադրման պատճառով։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանը բաղկացած է երեք մասից[1]՝

  • Առաջին մասում ցուցադրվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու եկեղեցիների հավաքածուն, սպասքն ու հայ հոգևորականների հին կահկարասին։
  • Երկրորդ մասում ներկայացված է Երուսաղեմում հայկական արվեստի զարգացումը՝ Երուսաղեմի հայ վարպետների գլուխգործոցներ, հայ ուխտավորների աշխարհագրական քարտեզներ, գլոբուսներ, ձեռագրեր, Մերձավոր Արևելքի առաջին տպագրամեքենան, Եսայի Պատրիարքի 1853 թվականին արված Երուսաղեմի առաջին լուսանկարները, Քյոթահիայի նշանավոր հայկական հախճապակու արվեստի տեղական նմուշներ, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը, փայտագործական արվեստի առարկաներ, ձեռագործ գորգեր, հին ու Հայաստանի առաջին հանրապետության շրջանի դրամներ և այլն
  • Երրորդ մասը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը, որտեղ ներկայացվում են բազմաթիվ փաստեր հայերի կոտորածների վերաբերյալ։

Եզակի նմուշներից են Յոհան Գուտենբերգի տպագրական մեքենայի կրկնօրինակը, Մուհամեդ մարգարեի և Օմար խալիֆի ֆերմանները` Երուսաղեմում հայոց իրավունքները ճանաչելու մասին, Պաղեստինի տարածքում հռոմեական 10-րդ լեգեոնի թողած հետքեր, խաչակիր ասպետների կողմից հայերին նվիրված հանդերձանք ու զենքեր, հայ վարպետների պատրաստած մեծ պղնձյա կաթսաներ, թանկարժեք մետաղներից ու քարերից եկեղեցական պարագաներ և այլն[2]։

Թանգարանում պահպանվում է Երուսաղեմի վաղ միջնադարյան հայկական եզակի խճանկարը[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Երուսաղեմի Հայկական թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 «Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Երուսաղեմի գանձերը». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի հայկական թանգարան» հոդվածին։