Երուսաղեմի հայկական թաղամաս

Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני‎, արաբ․՝ حارة الأرمن‎‎), հնագույն էթնիկ-կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։

Երուսաղեմի հայկական թաղամաս
եբրայերեն՝ הרובע הארמני
արաբ․՝ حارة الأرمن‎‎
Հայկական թաղամասի փողոցներից մեկը
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
Մասն էԵրուսաղեմի հին քաղաք
ԿարգավիճակԵրուսաղեմի թաղամաս և քաղաքի շրջան
Մտնում էԵրուսաղեմ
Բնակչություն (2001)2500[1]
Ազգային կազմհայեր
Տարածք126 dunam
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Անվանված էհայ

Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը՝ համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։

Պատմություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Առաջին հայ նորաբնակները հայտնվել են Երուսաղեմում, ենթադրաբար, արդեն 1-ին դարի վերջին, 4-րդ դարի սկզբին[2][3][4]։ Հայաստանը Տրդատ Գ արքայի օրոք դարձել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը։ Ըստ վկայությունների՝ արդեն 4-րդ դարում` Երուսաղեմում քրիստոնեական սրբավայրերի հայտնաբերումից հետո[5], քաղաքում բնակություն են հաստատել մեծ թվով հայ վանականներ[6][7]։ Այդ դարում արդեն կառուցվել են հայկական եկեղեցիներ (կարծիք կա, որ Սուրբ Հակոբյանց վանքի կառուցումը սկսվել է 4-րդ դարում)[8] Սիոն լեռան վրա՝ սիոնական խրճիթում ապրել է վանականների և ուխտավորների մի փոքր համայնք։ Այսպիսով, Երուսաղեմի հայկական սփյուռքը համարվում է գոյություն ունեցողներից ամենահներից[9]։ 5-րդ դարի կեսերին արդեն գործել է հայկական գրագրությունը[10]։ Վաճառականներից և արհեստավորներից բաղկացած աշխարհիկ համայնքը ձևավորվել է 6-րդ դարում Սիոն լեռան թաղամասում, որտեղ գոյություն է ունեցել հայկական փողոց (Ruda Armeniorum)[7][11]։

Բյուզանդական, արաբական և մամլուքական ժամանակաշրջաններ

խմբագրել

Դվինի առաջին ժողովում (506 թվական) Հայ եկեղեցին առանձնացել է քրիստոնեական մնացած աշխարհից՝ մերժելով Քրիստոսի երկակի էությունը, որը օրինականացվել է Քաղկեդոնի ժողովի կողմից 451 թվականին։ Այսպիսով, հայերը հայտնվել են անմիջական առճակատման մեջ հզոր Բյուզանդական կայսրության հետ։ Հուստինիանոս կայսրը (527-565) հալածել է հերետիկոս համարվող մոնոֆիզիտ հայերին՝ ստիպելով հեռանալ Երուսաղեմից[10]։ Հայ եկեղեցու համայնքի ունեցվածքը բռնագրավվել է, իսկ համայնքը՝ վտարվել։

Երբ 637 թվականին բյուզանդացիները Երուսաղեմը զիջել են Արդար խալիֆայությանը, հայ եկեղեցին, ձգտելով վերականգնել կորցրածը, ճանաչել է քաղաքը նվաճած խալիֆա Օմար իբն ալ-Խատտաբի իշխանությունը և համաձայնել սուրբ քաղաք վերադառնալուց հետո վճարել շնչահարկ։ Մինչ այդ պահը Երուսաղեմում եղել է միայն մեկ քրիստոնյա եպիսկոպոս, 638[10] թվին հայերը հռչակել են իրենց արքեպիսկոպոս Աբրահամին[12]։

Խաչակիրների Երուսաղեմ գալով համայնքը սկսել է աճել՝ այդտեղ ձևավորելով էթնիկ թաղամաս։ 12-րդ դարի կեսերին Սուրբ Հակոբյանց վանքը[13] վերջին անգամ ընդարձակվել է՝ իշխելով թաղամասին և դառնալով Երուսաղեմի հայ համայնքի կենտրոնը։ Տաճարի շուրջը աստիճանաբար ձևավորվել է թաղամասը։ 1311 թվականին՝ Մամլուքների օրոք, Սարգիս արքեպիսկոպոսը (1281-1313) ստանձնել է պատրիարքի տիտղոսը՝ համաձայն սուլթան Մուհամմադ ալ-Նասիրի[11] հրամանագրի։

 
Սալահ ադ-Դինի կողմից Երուսաղեմի հայերին տրված հրովարտակը 1187 թվականին քաղաքի պաշարումից հետո

Եթե Ֆաթիմյան սուլթանների օրոք հայ քրիստոնյաները տուժել են մյուս համայնքների հետ հավասար, ապա Մամլուքների տիրապետության ժամանակաշրջանում (1250-1517) նրանք արտոնյալ դիրք են ձեռք բերել։ 1340-ական թվականներին հայերին թույլ են տվել նույնիսկ պատ կառուցել իրենց թաղամասի շուրջը։ Սա կարևոր նշան է, որ մամլուք տիրակալները թաղամասից վտանգ չեն զգացել, քանի որ պարիսպների ավերումը չափանիշ է եղել Մամլուքի իշխանությունների համար՝ որպես խաչակիրների վերադարձը կանխելու միջոց։ Մամլուքների կառավարությունը նաև արաբերենով հռչակագիր է փորագրել թաղամասի արևմտյան մուտքի մոտ, որտեղ գրված էր՝

  Մեր հյուրընկալող սուլթան Ջաքմաքի հրամանը, որով նախատեսվում է, որ քաղաքի կառավարչի (՞) կողմից այժմ գանձվող հարկերը պետք է վերացվեն հայ համայնքին [դաիր ալարմանի] վճարումների մասով, և պահանջում էր, որ այս վերացումը արձանագրվի Պատվո գրքում 854 թվականին (1451 թվական)։ Յուրաքանչյուր անձ, ով վերականգնի վճարումները կամ հետ պահանջի որևէ հարկ կամ շորթում իրականացնի, անիծված է ու անիծյալի որդի և Ալլահի անեծքը կլինի նրա վրա[14]։  

Պաղեստինցի պատմաբան Մուջիր ալ-Դինը մանրամասն նկարագրել է նախաօսմանյան Երուսաղեմը 1495 թվականին։ Նա հիշատակում է Դիր էլ-Արման (Հայերի վանք), կամ Կանիսատ Մար Յակուբ (Սուրբ Հակոբյանց վանք), «գտնվում է Հայկական թաղամասի հարավային մասի մեջտեղում, ինչպես սահմանվել է 19-րդ դարում։ Հայկական թաղամասը (գալիք դարերի Հարեթ էլ-Արման) եզակի է եղել Երուսաղեմի թաղամասերի մեջ նրանով, որ համայնքը երկար տարիների ընթացքում զարգացել է հայկական վանքի շուրջը»[15]։

Օսմանյան, Բրիտանական և Հորդանանյան ժամանակաշրջաններ

խմբագրել
 
1883 թվականի Հին քաղաքի քարտեզը, որտեղ պատկերված են չորս թաղամասերը

Օսմանյան տիրապետության ներքո Երուսաղեմը վերածվել է կոսմոպոլիտ քաղաքի, որտեղ հաջողությամբ իրականացվել է կրոնական հանդուրժողականությունը, և խելամիտ օսմանյան վարչակազմը կարողացել է կարգուկանոն պահպանել հակառակորդ քրիստոնեական եկեղեցիների և մուսուլմանների կրոնական տարաձայնությունների միջև։ Օսմանյան ժամանակաշրջանում (1517-1917) հայ համայնքը նույնպես գիտեր, թե ինչպես լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։ Կարկը և Օրեն-Նորդհեյմը գրել են. «Հայկական թաղամասում քրիստոնյա համայնքը, որպես առանձին էթնիկ խումբ, ներկայացված էր իր լեզվով և մշակույթով, որը վճռական էր պահպանել իր ինքնությունն ու համայնքը և նվազագույնի հասցնել շփումն արաբների և օսմանյան իշխանությունների հետ՝ վախենալով հալածանքից»[16]։ Այնուամենայնիվ, Երուսաղեմի հայ համայնքը արաբախոս է եղել (բացի հայերեն կամ եվրոպական լեզուներից) և ինքն իրեն նույնացրել է պաղեստինյան հասարակության հետ[17]։

 
Հայ քահանա Երուսաղեմում (մոտ 1900 թվական)

1538 թվականին Սուլեյման Մեծի հրամանով ավարտվել է Երուսաղեմի ներկայիս պարիսպների կառուցումը։ Այդ պարիսպները, հայերի կառուցած ներքին պարիսպների հետ միասին, կանխորոշել են թաղամասի ընդհանուր տեսքը։ 17-18-րդ դարերում Հայկական թաղամասն ընդարձակվելով հասել է ներկայիս սահմաններին։ 19-րդ դարում այն ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը։ 19-րդ դարում հայկական և քրիստոնեական թաղամասերի մեծ մասն ունեցել է «եվրոպական ոճի երկհարկանի տանիքներ»` ի տարբերություն մուսուլմանական և հրեական թաղամասերի նախընտրած գմբեթների[18]։ 1833 թվականին հայերը քաղաքում տեղադրեցին առաջին տպագրական հաստոցը[13][19][20], իսկ 1857 թվականին բացեցին աստվածաբանական ճեմարան[10]։ 1855 թվականին հայկական թաղամասում հիմնադրվել է Երուսաղեմի առաջին լուսանկարչական արհեստանոցը[13]։ Տղաների (1840) և աղջիկների (1862) դպրոցները 1869 թվականին միավորվել են «Սրբոց Թարգմանչաց դպրոց» անունով[10], որը դարձել է Երուսաղեմի առաջին համատեղ ուսուցման դպրոցը[21]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Երուսաղեմը գրավվել է Բրիտանիայի կողմից։ Բրիտանական օկուպացիան տևել է մինչև 1948 թվականը։ Պաղեստինում հաջորդած երկու պատերազմներն անդառնալի վնաս են հասցրել համայնքին։

Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ Պաղեստինից բազմաթիվ հայեր ապաստան գտան Հայկական թաղամասում։ Թաղամասը տուժել էր ռմբակոծությունից[22], այն պաշտպանելու համար ստեղծվել էր հայկական քաղաքացիական գվարդիա՝ զինված «պրիմիտիվ զենքերով»։ Պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 40 հայ[23], մեծ թվով հայեր հեռացել են Երուսաղեմից։ Պատերազմից հետո Հին քաղաքի բոլոր չորս թաղամասերն անցել են Հորդանանի վերահսկողության տակ։ Հորդանանի օրենքը պահանջել է հայերից և այլ քրիստոնյաներից «հավասար ժամանակ հատկացնել Աստվածաշնչին և Ղուրանին մասնավոր քրիստոնեական դպրոցներում» և սահմանափակվել է եկեղեցական սեփականության զարգացումը։

Իսրայելական ժամանակաշրջան

խմբագրել

1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ թաղամասը գտնվել է ինտենսիվ ռմբակոծության գոտում, ինչը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Շատ դատարկ շենքեր բռնագրավվել են և հանձնվել հրեական թաղամասին։ Հայկական թաղամասի բնակիչների հիշողության մեջ Վեցօրյա պատերազմը մնացել է նաև հայկական վանքի ներսում երկու չպայթած ռումբերի հայտնաբերմամբ։

1967 թվականի պատերազմից հետո Երուսաղեմի Հին քաղաքն անցել է Իսրայելի վերահսկողության ներքո։ Իսրայելի կառավարությունը փոխհատուցում է տրամադրել հայկական թաղամասի բոլոր եկեղեցիների և սուրբ վայրերի վերանորոգման համար, որոնք վնասվել են մարտերի ընթացքում՝ անկախ նրանից, թե ում կողմից է վնասը հասցվել։

Շահե արքեպիսկոպոս Աջամյանը, ով սերտ կապեր է ունեցել Իսրայելի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, Իսրայելի կառավարությանն է վաճառել Հայոց պատրիարքությանը պատկանող «Արևմտյան Երուսաղեմում և Հին քաղաքի պարիսպներից արևմուտք գտնվող արժեքավոր գույքը» (որի մեծ մասը վարձակալության էր տրվել Հրեական ազգային հիմնադրամին կամ անհատ ձեռներեցների) ժամանակակից գեղատեսիլ լանդշաֆտը հնարավոր դարձնելու համար։ 1981 թվականին հանրային սկանդալ է բռնկվել, երբ Աջամյանին փոխարինելու պատրիարքարանի փորձը բախվել է Իսրայելի կառավարության միջամտությանը։ Ավելի ուշ պարզվել է, որ Աջամյանը Երուսաղեմի շրջանի ղեկավարի հետ «ներքաշված է կաշառակերության, մաքսանենգության և արժույթի չարաշահման գործերի մեջ»[24]։

Ներկայում Երուսաղեմի հայ համայնքը մնում է միասնական և եռանդուն։ Այժմ այնտեղ հիմնականում ընդգրկված են ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ՝ նկարիչներ, լուսանկարիչներ, արծաթագործության և խեցեգործության վարպետներ։ Երուսաղեմի հայկական դեկորատիվ կերամիկան հայտնի է ամբողջ աշխարհում։ Երուսաղեմի հրեական համալսարանի (Երուսաղեմի համալսարան) ուսանողների և ուսուցիչների թվում ներկայումս կա մոտ 150 հայ, մասամբ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներ։

 
Հայաստանի դրոշը

Սայմոն Գոլդհիլը գրում է, որ Հայկական թաղամասը, «ի տարբերություն այլ թաղամասերի, ֆորմալ առումով կազմակերպված, խիստ պահպանողական և ներքուստ ուղղորդված համայնք է, որի հաստ պատերն ու փակ դռները խնամքով պահպանում են նրա ինքնամփոփությունը»[25]։ Հայկական թաղամասը «ամուր է, ոմանք կասեին «մեկուսացված», իսկ խառնամուսնությունները հազվադեպ են»։ Թաղամասի հոգևոր կենտրոնը մնում է Սուրբ Հակոբյանց վանքը, որը հայտնի է իր սրբավայրով, որը հարգվում է որպես Երուսաղեմի առաջին եպիսկոպոսի` Հակոբի գերեզման։ Պատրիարքությունը, որը թաղամասի փաստացի կառավարիչն է, «կատարում է մինի-սոցիալական պետության գործառույթ»[21]։ Պատրիարքարանին կից գործում է թանգարան և գրադարան՝ ավելի քան 30000 գրքով, որոշ ձեռագրեր թվագրվում են 13-րդ դարով։ Թաղամասը հայտնի է նաև հանրահայտ բարերար Գալուստ Գյուլբեկյանի գրադարանով, ով շատ բան է արել համայնքի համար 20-րդ դարի առաջին երրորդում։ Թաղամասում կան ազգային դպրոցներ, գործում են բազմաթիվ խանութներ։

Ժողովրդագրություն

խմբագրել

1562-1563 թվականների փաստաթղթերում նշվում է ընդամենը 189 հայ, 1615-1616 թվականներին, ըստ մատենագիր Սիմեոն Լեհացու, Երուսաղեմում ապրել է մոտ 12 հայ ընտանիք[7]։ 1690 թվականի փաստաթղթերի համաձայն՝ օսմանցիները Երուսաղեմում հաշվել են 640 հայ՝ աճը կազմել է 239%[26]։ Այս կտրուկ աճը վերագրվում է հայերի և այլ քրիստոնյաների ուրբանիզացիային։ Այսպիսով, 1690 թվականին հայերը սկսեցին կազմել Երուսաղեմի քրիստոնյաների ընդհանուր թվի 22,9%-ը՝ դառնալով երկրորդ ամենամեծ քրիստոնեական համայնքը։

1883 թվականին 102 հայ ընտանիքները կազմում էին Հին քաղաքի երրորդ ամենամեծ քրիստոնեական համայնքը (8%)՝ հույն ուղղափառներից և լատին քրիստոնյաներից հետո[27]։ Բացի այդ բնակիչներից` նույն թվականին Սուրբ Հակոբյանց վանքում ապրել են 46 հայ քահանաներ ու վանականներ և 55 սպասավորներ[28]։ 1905 թվականի Հին քաղաքի օսմանյան մարդահամարի տվյալներով Հայկական թաղամասի բնակչությունը կազմել է 382 մարդ, որից մեկ երրորդից պակասը կազմել են հայերը (121 մարդ, կամ 31,7%)։ Հրեաները (127 մարդ) կազմել են 33,2%, քրիստոնյաները (94 մարդ)` 24,6% և մուսուլմանները (40 մարդ)՝ 10,5% [29]։ Հրեաները, որոնք փոքր-ինչ գերազանցել են հայերին, «ապրում էին նրա արևելյան մասում, որը XIX դարի երկրորդ կեսին դարձավ հրեական թաղամասի արևմտյան մասը»[30]։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Պաղեստինում բնակվել է մոտ 2-3 հազար հայ, հիմնականում՝ Երուսաղեմում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը հայկական թաղամասում ապրել են հիմնականում կրոնական հայեր, 1915 թվականից հայկական թաղամասը սկսեց արագորեն բնակեցվել Օսմանյան կայսրությունից փախած աշխարհիկ մարդկանցով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայեր Կիլիկիայից (Ադանայի վիլայեթ) ապաստան գտան թաղամասում 1915 թվականից սկսած[31][32]։ Համայնքի թվի կտրուկ աճ է գրանցվել 1917 թվականին Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո՝ Թուրքիայի հյուսիսից փախստականների հոսքի պատճառով։ Չի բացառվում, սակայն, որ 1917 թվականին անգլիացիների կողմից Երուսաղեմի գրավումը Երուսաղեմի հայությանը փրկեց մոտալուտ անախորժություններից։ Ենթադրվում է, որ 1925 թվականին ամբողջ Պաղեստինում ապրում էր 15000 հայ, որոնց մեծ մասը Երուսաղեմում[33] (սակայն 1931 թվականի բրիտանական մարդահամարի տվյալներով ամբողջ Պաղեստինում բնակվում էր ընդամենը 3524 հայ[33])։ Մանդատի ժամանակահատվածում հայերի թիվը հասել է 20000-ի։ 1947 թվականին Պաղեստինից մոտ 1500 հայեր հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան՝ նշանավորելով Երուսաղեմի հայ համայնքի երկարատև անկման սկիզբը {sfn|Der Matossian|2011|p=31}}։ Երուսաղեմում բնակվող հայերի առավելագույն թիվը եղել է 16 հազար մարդ (1948)։

Վեցօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ընտանիքների մեծ մասը լքեց քաղաքը։ Արևելյան Երուսաղեմի համար պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման բացակայության և «մենության զգացման»[34] պատճառով Հին քաղաքում հայերի թիվը 1967-2006 թվականներին նվազել է գրեթե կիսով չափ՝ 1598 մարդուց հասնելով 790-ի։ Մինչդեռ մուսուլման բնակչությունը 16681-ից հասել է 27500-ի, իսկ հրեական բնակչությունը 0-ից հասել է 3089-ի[35]։ Ըստ Երուսաղեմում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանի` 2009 թվականի դրությամբ հայկական թաղամասում ապրել է մոտ 600 հայ (ընդհանուր Երուսաղեմում ապրող 2000 հայերից)[36]։ 2011 թվականին գրված մի հոդվածում Հայկական թաղամասում հայերի թիվը ներկայացված է ընդամենը 500 մարդ[37]։ 1972 թվականի Իսրայելի մարդահամարի ժամանակ հայերի թվաքանակը Հին քաղաքում նվազել է, որոնց 89,2%-ը բնակվել է Հայկական թաղամասում[38]։

Չնայած հայերի թվի կտրուկ նվազմանը` «նրանց եկեղեցական իշխանությունների ներկայությունը Երուսաղեմում պահպանվում է որոշակի թվով հոգևորականների և աշխարհականների քանակի մշտական ներկայության հաշվին»[39]։ Հայկական թաղամասում ապրող հայերը հիմնականում բաժանվում են երեք կատեգորիայի։ Առաջինը բաղկացած է վանականներից և հոգևոր սպասավորներից (2002 թվականին՝ մոտ 50 հոգի)[40], ովքեր ապրում են վանական համալիրում։ Աշխարհիկները բաժանվում են երկու խմբի՝ վանքի տարածքում ապրողներ և հայկական թաղամասում ապրողներ, որոնք վանքի պարիսպներից դուրս են ապրում։ Վանքի պարիսպների ներսում ապրում է աշխարհականների մոտ երկու երրորդը։ Հարևանների մեջ նրանք հայտնի են որպես վանքեցի («վանական»), 2002 թվականին նրանց թիվը հասել է 700-ի[40]։ Նրանք բնակվարձ չեն վճարում կամ խորհրդանշական գումարներ[41]] են վճարում Պատրիարքարանին[9]։ Նրանք, ովքեր ապրում են վանքի պարիսպներից դուրս, կոչվում են քաղաքեցի ( «քաղաքային»)։ Նրանց ծագումնաբանությունը գալիս է դարերի խորքից։ Նրանք վճարում են միայն քաղաքային հարկեր[9][41]։

2013 թվականին ամբողջ Երուսաղեմում հայերի թիվը տատանվել է 1000[42]-ից մինչև 3000[43][44], որոնցից ոչ ավելի, քան 500[45]-ը ապրել են Հայկական թաղամասում։ Ոմանք ժամանակավորապես բնակվում էին թաղամասում՝ սովորելով սեմինարիայում կամ աշխատելով որպես եկեղեցու ֆունկցիոներներ։ Տարեցտարի Հայկական թաղամասն ավելի ու ավելի է փոխակերպվում բնակավայրից՝ հիմնականում աշխատանքի կամ ուսման վայրի։ Սա հատկապես վերաբերում է երիտասարդներին (բայց ոչ միայն)։ Շատ ընտանիքներ բնակարաններ են գնել Երուսաղեմի նոր հարմարավետ տարածքներում՝ ժամանակակից ենթակառուցվածքներով և հարմարավետ ավտոկայանատեղով։ Միայն Երուսաղեմի Պիսգատ-Զեև թաղամասում ապրում է ավելի քան 200 հայ, որտեղ տեղի մատնասներում (մշակութային կենտրոնում) գործում է հայ մշակույթի և լեզվի ուսումնասիրության բաժին։

Քաղաքի միավորման 48-րդ տարեդարձի (15.05.2015) կապակցությամբ Երուսաղեմի քաղաքապետարանի հրատարակած տոնական գրքույկի տվյալներով Երուսաղեմում ապրում է 5,5 հազար հայ։ Նրանց մեծ մասն ապրում է Հին քաղաքի պարիսպներից դուրս, իսկ նրանց մի զգալի մասն ապրում է 1990 թվականից հետո Իսրայել ներգաղթած հրեա-հայկական համատեղ ընտանիքներում։ Երուսաղեմի բազմաթիվ հայեր, հատկապես տոնական օրերին, ակտիվորեն այցելում են հայկական եկեղեցիներ և Հին քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբյանց վանք։

Քաղաքական կարգավիճակ

խմբագրել

Երուսաղեմի հայերը փորձում են լավ հարաբերություններ պահպանել արաբների և իսրայելցիների հետ, սակայն չեն ժխտում, որ իրենց համայնքը տուժել է քաղաքում տիրող լարվածությունից։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայերը ռեկորդային թվով հեռանում են Երուսաղեմից՝ քաղաքի տնտեսական և քաղաքական խնդիրների պատճառով»։ —Catholic Near East Welfare Association, 1992

 —Catholic Near East Welfare Association, 1992[13].

Թաղամասում ապրող հայերի մեծ մասն ունի Իսրայելի քաղաքացիություն (ինչպես Հին քաղաքի պարիսպներից դուրս ապրող Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը)։ Մի փոքր մասն ունի «Երուսաղեմի մշտական բնակիչների» կարգավիճակ, ինչը նրանց տալիս է նույն տնտեսական կարգավիճակն ու արտոնությունները, բայց թույլ չի տալիս քվեարկել Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) ընտրություններում[46]։ Տարեցտարի նվազում է Իսրայելի քաղաքացիություն չունեցող հայերի թիվը։ Հայկական թաղամասի բնակիչներն ակտիվորեն մասնակցում են Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) ընտրություններին, 2015 թվականի մարտի 17-ի ընտրություններին քվեարկել էր թաղամասի 2 ընտրատեղամասերում բնակիչների ավելի քան 70%-ը (Իսրայելի միջինից բարձր)։ Նախկինում The Jerusalem Post-ը գրել է, որ իսրայելական բյուրոկրատիան «Երուսաղեմի հայերին համարում է պաղեստինցիներ, ինչը նշանակում է փաստաթղթերի ստացման անվերջ ձգձգումներ և դժվարություններ օդանավակայանում»[21]։

 
Ցույց Երուսաղեմում` ի աջակցություն Հայաստանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, 1990

Ըստ Reuters-ի՝ Հայոց պատրիարքարանը, ըստ ամենայնի, «կիսում է հիմնականում մուսուլման պաղեստինցիների տեսակետը»[47], սակայն իրականում երախտապարտ է Իսրայելի ոստիկանությանն ու բանակին՝ հայկական թաղամասի պաշտպանության և անվտանգության համար։ 1990-ական թվականներից ի վեր Հայկական թաղամասի բնակիչները կորցնում են տնտեսական կապերը արաբ բնակչության հետ և ավելի ու ավելի են ինտեգրվում իսրայելական հասարակությանը՝ ինչպես սոցիալական, այնպես էլ համատեղ բիզնեսի հարցերում։ Հայկական թաղամասի բնակիչների թվում հայտնվել են շինարարական կապալառուներ, ապահովագրական ընկերությունների սեփականատերեր, Իսրայելի տարբեր հատվածներում գտնվող հյուրանոցների ու ռեստորանների սեփականատերեր։ Սա հատկապես վերաբերում է երիտասարդներին, մասնավորապես՝ Երուսաղեմի Եբրայական համալսարանի (Երուսաղեմի համալսարան) և Ռուբինի անվան Երաժշտության ակադեմիայի զգալի թվով հայերի, ուսանողների և մանկավարժների։ Ավելի քան 10 հայեր Երուսաղեմի քաղաքապետարանում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում՝ քաղաքի գլխավոր ինժեների տեղակալը։ Միևնույն ժամանակ, հայ հասարակության մի մասը մտահոգված է, որ «հրեական թաղամասը, որն ընդհանուր պատ ունի հայկական թաղամասի հետ, կավելանա այն պատճառով, որ Հին քաղաքում հրեաների թիվը շարունակում է աճել, մինչդեռ հայկական բնակչությունը նվազում է»[37]։ Ըստ The Economist-ի՝ «հայերի մեջ լուռ քաղաքական կոնսենսուսն այն է, որ Հին քաղաքը չպետք է լինի ոչ պաղեստինյան, ոչ իսրայելական, այլ ավելի շուտ միջազգային «տարածք», որը ղեկավարվում է բոլոր երեք կրոնների ներկայացուցիչների կողմից... և պաշտպանվում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից»[46]։

Հայկական թաղամասի տեսարժան վայրերն ու հաստատություններ

խմբագրել
 
Վանքի (պատրիարքարանի) տարածքի մանրամասն քարտեզը[50] [48].
  • Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շենք,
  • Սուրբ Հակոբյանցի տաճար,
  • Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի,
  • Սուրբ Թորոս եկեղեցի,
  • Սուրբ Հակոբի տպարան (հիմնադրվել է 1833 թվականին)[9],
  • Ալեք և Մարի Մանուկյանների ճեմարան,
  • Թարքմանչաց վարժարան (շուրջ 150 աշակերտ)[9],
  • Էդվարդ և Հելենա Մարդիջյանների թանգարան,
  • Գալուստ Գյուլբենկյանի գրադարան (մոտ 100000 գրքերի հավաքածուում)[9],
  • Ձեռագրերի պահոց, շուրջ 3890 հայերեն ձեռագրերով, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում Երևանի Մատենադարանից հետո[49]։
  • Դավթի աշտարակ (միջնաբերդ)[50],
  • Սուրբ Մարկոսի վանք (ասորական վանք 12-րդ դարի եկեղեցիով)։ Ասորիները «հայերի հետ, որոշ չափով, ընդհանուր համոզմունք ունեն մոնոֆիզիտական վարդապետությունների նկատմամբ, և, հետևաբար, հակված էին ապրել ավելի մեծ և հզոր հայկական համայնքի «հովանու» ներքո»[51],
  • Մարոնիների վանք,
  • Ձիթենու ծառի եկեղեցի,
  • Սուրբ Խաչ վանք,
  • Սիոնյան դարպասներ,
  • Օմար Իբն Էլ-Խատաբի հրապարակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "A Cloistered Community Արխիվացված 2012-10-22 Wayback Machine." Jerusalem Post, March 30, 2001.
  2. Razmik Panossian The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars. — New York: Columbia University Press, 2006. — С. 42. — ISBN 978-0-231-51133-9
  3. The Oxford Companion to Christian Thought / Adrian Hastings; Mason, Alistair; Pyper, Hugh. — Oxford University Press, 2000. — С. 39. — ISBN 978-0-19-860024-4
  4. Elizabeth Redgate The Armenians. — Oxford: Blackwell Publishing, 2000. — С. 314. — ISBN 978-0-631-22037-4
  5. Der Matossian, 2011, էջ 25
  6. Hewsen, 2001, էջ 89
  7. 7,0 7,1 7,2 Grgearyan, Hakob; Hakobjanyan, Davit Армянская советская энциклопедия Том 3. — 1977. — С. 641—642.
  8. Sanjian, Avedis (1965). The Armenian Communities in Syria under Ottoman Dominion. Cambridge, MA: Harvard University Press, pp. 1-6.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Tchilingirian, Hratch (2000-10). «Dividing Jerusalem : Armenians on the line of confrontation». Armenian International Magazine. Vol. 11, no. 10. էջեր 40–44. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. PDF version
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Agop Jack Hacikyan; Basmajian, Gabriel; Franchuk, Edward S.; Ouzounian, Nourhan The Heritage of Armenian Literature: From the eighteenth century to modern times. — Detroit: Wayne State University Press, 2005. — С. 32—34. — ISBN 978-0-8143-3221-4
  11. 11,0 11,1 Martirosyan, 2001, էջ 52
  12. Maksoudian, Krikor (2004). «The Armenian Patriarchate of Jerusalem». armenianchurch-ed.net. New York: Diocese of the Armenian Church of America (Eastern). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Davis, Joyce M. (1992-07). «Jerusalem's Armenian Quarter». Catholic Near East Welfare Association. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Цитируется в Joseph Drory, "Jerusalem During the Mamluk Period (1250–1517)," в The Jerusalem Cathedra: Studies in the History, Archaeology, Geography, and Ethnography of the Land of Israel, ed. Lee I. Levine. Jerusalem: Yad Izhak Ben-Zvi Institute, 1981, p. 212.
  15. Arnon, 1992, էջ 8
  16. Kark, Ruth and Michal Oren Nordheim (2001). Jerusalem and Its Environs: Quarter, Neighborhoods, Villages, 1800—1948. Detroit: Wayne State University Press, p. 45.
  17. Der Matossian, 2011, էջ 26
  18. Kark, Oren-Nordheim, 2001, էջ 70
  19. Naguib, 2008, էջ 37
  20. Kildani, Hanna Modern Christianity in the Holy Land. — Bloomington, Indiana: AuthorHouse, 2010. — С. 235.
  21. 21,0 21,1 21,2 Golan, Patricia (2005 թ․ փետրվարի 11). «A Cloistered Community». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին.
  22. «The Armenian Quarter». Jewish Virtual Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. Der Matossian, 2011, էջ 39
  24. Dumper, Michael (1996). The Politics of Jerusalem Since 1967. New York: Columbia University Press, pp. 189-90.
  25. Simon Goldhill Jerusalem: City of Longing. — Harvard University Press, 2008. — С. 153. — ISBN 978-0-674-02866-1
  26. Peri, Oded (2001). Christianity under Islam in Jerusalem: The Question of the Holy Sites in Early Ottoman Times (Ottoman Empire & Its Heritage). Leiden: Brill, p. 20.
  27. Arnon, 1992, էջ 36
  28. Arnon, 1992, էջ 38
  29. Arnon, 1992, էջ 50
  30. Arnon, 1992, էջ 52
  31. Der Matossian, 2011, էջ 29
  32. Shemassian, Vahram Armenian Genocide Survivors in the Holy Land at the End of World War I(անգլ.) // Journal of the Society for Armenian Studies : journal. — 2012. — Т. 21. — С. 247—277.
  33. 33,0 33,1 Der Matossian, 2011, էջ 30
  34. Tsimhoni, 1983, էջ 61
  35. Khamaisi и др., 2009, էջ 43
  36. Petrosyan, David (2009-05). «Армяне на Земле обетованной [Armenians in the Promised Land]». Noev Kovcheg (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. 37,0 37,1 Beltran, Gray (2011 թ․ մայիսի 9). «Torn between two worlds and an uncertain future». Columbia Journalism School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  38. Tsimhoni, 1983, էջ 63
  39. Tsimhoni, 1983, էջ 64
  40. 40,0 40,1 Tadevosyan, Ara (2002 թ․ հունիսի 20). «Armenia Nervous At Middle East Meltdown». Institute for War and Peace Reporting. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. «...Армянский квартал в Иерусалиме, дом для около 50 монахов и шести-семи сот светских жителей...»
  41. 41,0 41,1 Haytayan, 2011, էջ 180
  42. «Lamenting Jerusalem: The Armenian Quarter In The Old City | Asbarez.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  43. http://www.armeniadiaspora.com/population.html%7Ctrans_title=Armenia(չաշխատող հղում) Diaspora
  44. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  45. http://archives.jrn.columbia.edu/2010-2011/coveringreligion.org/2011/05/torn-between-two-worlds-and-an-uncertain-future/index.html Արխիվացված 2015-02-14 Wayback Machine.
  46. 46,0 46,1 «Armenians caught in the middle». The Economist. 2000 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. Macdonald, Alastair (2010 թ․ հունիսի 28). «In Quarter of Jerusalem, Armenians fear for future». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  48. Hewsen, 2001, էջ 271
  49. Coulie, Bernard Armenian Philology in the Modern Era: From Manuscript to Digital Text / Calzolari, Valentina. — Brill Publishers, 2014. — С. 26. — ISBN 978-90-04-25994-2
  50. Jacobs, Daniel The Rough Guide to Jerusalem. — Penguin, 2009. — С. 7.. — «Армянский квартал включает в себя иерусалимскую цитадель, известную под названием Башня Давида.».
  51. Hopkins, 1971, էջ 73