Երուսաղեմի հայ կերպարվեստ

Երուսաղեմը հայ մշակույթի և գիտության կենտրոններից է։ Սուրբ Հակոբյանց վանքի «էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարանում պահվում են մեծ մասամբ կիլիկյան վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և կաթողիկոս, գավազաններ, Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի ստվար մասը։ Վանքի ձեռագրատան շուրջ 4 հազար հայերեն ձեռագրերի հավաքածուի (աշխարհում երկրորդը՝ Մատենադարանից հետո) ցանկը կազմել է Տիգրան Սավալանյանցը 1865 թվականին, հետագայում՝ Սրտավազդ արքա Սյուրմեյանը, 1966 թվականին՝ Նորայր արքա Պողոսյանը («Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց»)։ 1919 թվականին Կուտինայի նշանավոր խեցեգործներ Դավիթ Հովհաննիսյանին, Նշան Բալյանին և Մկրտիչ Կարաթաշյանին հրավիրել են Երուսաղեմ՝ վերանորոգելու Քարափի մզկիթի (16-րդ դար) գմբեթը (որմնասալիկները), նաև զարգացնելու խեցեգոր ծությունը (ստեղծագործել է 3 սերունդ)։ 1986 թվականին Թել Ավիվում կազմակերպվել է «Հայկական խեցեգործությունը Երուսաղեմում», իսկ 2000 թվականին՝ «Դրախտի թռչնակները» (նվիրված էր Մարի Բալյանի ստեղծագործությանը) ցուցահանդեսները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։