Երկաթե դարպասներ

կիրճ Դանուբի հովտում

Երկաթե դարպասներ (սերբ.՝ Ђердапска клисура, ռումիներեն՝ Porţile de Fier), կիրճ Դանուբի հովտում` Կարպատների և Ստարա Պլանինա լեռների մոտեցման տեղում։ Գտնվում է Սերբիայի և Ռումինիայի սահմանին` ռումինական Օրշով քաղաքից ներքև։ Երկարությունը 15 կմ է, լայնությունը` 162 մ։ Տեղանքը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը։

Երկաթե դարպասներ
Eisernes Tor Staudamm.JPG
Տեսակհովիտ
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա և Flag of Romania.svg Ռումինիա
Երկարություն15 կիլոմետր
Լայնություն0,162 կիլոմետր
Ջրլիցի ափինԴանուբ

ԿիրճերԽմբագրել

 
Միջնադարում Երկաթե դարպասների մուտքը սահմանափակված էր Գոլուբաց ամրոցով

«Մեծ կազանը» («կազան» նշանակում է մեծ կերակրաթաս) կիրճի ամենահայտնի ու ամենանեղ հատվածն է, որի երկարությունն այստեղ 150 մ է, խորությունը` 53 մ։ Այստեղից արևելք հռոմեացի միապետ Տրոյանոսը կառուցել է հայտնի կամուրջը, որի շինարարությունը սկսվել է 103-105 թվականներին։ Կիրճի ռումինական ափին 1994-2004 թվականներին ժայռի վրա քանդակվել է Տրոյանոսի պատկերը։

Հնագիտական կարևոր գտածոներ են հայտնաբերվել կիրճի պակաս տպավորիչ Գոսպոժինա Վիրա հատվածում։ Հատկապես կարևորություն են ներկայացնում կրաքարից քանդակները, որոնք վերաբերում են վաղ նեոլիթին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանը բնակեցվել է շատ երկար ժամանակ։

Բնական և պատմամշակութային արժեքԽմբագրել

Երկաթե դարպասների աջ ափին Սերբիայի Ջերդալ ազգային պարկն է։ Շրջակայքի ամենահին բնակիչներից են ռոմանալեզու վալախների կիսաքոչվոր անասնապահ ցեղերը։ Հյուսիսային ափին նրանց սերունդները ժամանակակից ռումինացիներն են։ Հարավային ափին ներկայումս ապրում են սերբերը, ինչպես նաև սերբական վլախները։

Տնտեսական կիրառությունԽմբագրել

Դանուբ գետի հունի սահանքն ու քարվազը, որ Պերեգրադա են կոչվել, խոչընդոտել են նավագնավությունը մինչև Սիպսկի շրջանցիկ ջրանցքի կառուցումը 1896 թվականին[1]։ Այն ունի 2.5 կմ երկարություն։ 1964-1972 թվականներին Հարավսլավիան ու Ռումինիան ԽՍՀՄ-ի գիտատեխնիկական համագործակցությամբ կառուցել են ամբարտակներ և երկու հզոր հիդրոէլեկտրակայան` Ջերդալ I և Ջերդալ II: Կիրճի հարևանությամբ գտնվող խոշորագույն քաղաքը Դրոբետա Տուրնու Սևերինն է (Ռումինիա)։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Назван по близлежащему сербскому селу Сип.

Արտաքին հղումներԽմբագրել