Վալախներ նաև՝ վլախներ, Արևելյան ռոմանական ժողովուրդների նախնիների ընդհանուր անվանումը (ռումինացիներ, մոլդովացիներ, առումիններ, մեգլենիտներ)[1]։ Ի սկզբանե սլավոնացիների մոտ վալախներ կարող էին կոչվել ռոմանալեզու ժողովուրդները ընդհանրապես։ Չեխերը և լեհերը այդպես են անվանել իտալացիներին։ Հին հունական լեզուներում այդպես են անվանվել կելտական և ռոմանալեզու ազգերը։ էթնոնիմի էթիմոլոգիան կապված է անտիկ կելտերի հետ։

Վալախական գյուղ (1877)

Վալախները Վալախիա իշխանության (14-19-ր դարեր), որը 1859 թվականին մտել է Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության կազմի մեջ, բնակչության հիմնական մասն են կազմում[2]։

12-19-րդ դարերում հիշատակվում է վալաշական լեզուն, որը սլավոնականությունից լեզվի մաքրումից և 1860 թվականին Ռումինիայի կազմավորումից հետո սկսել է կոչվել ռումիներեն։

Այսօր Բալկաններում կան մի քանի էթնիկ խմբեր, որոնք իրենց անվանում են «վալախներ»։

Էթմոլոգիա և նշանակություն խմբագրել

Հոմանիշը ռուսերենում՝ воло́хи, вала́хи, влахи. «blácoí»։ Ըստ Մաքս Ֆասմերի՝ մյուս սլավոնական լեզուներում՝ հին-ռուս.՝ волохъ, հոգնակի՝ հին-ռուս.՝ волоси, ուկրաիներեն՝ воло́х — «ռումին», բուլղար․՝ влах, սերբախորվաթերեն՝ вла̏х, սլովեն.՝ làh, չեխ․՝ vlach, սլովակ.՝ vlach, լեհ.՝ wɫoch։

Էթնոնիմի ծագումը կապում են վոլքերի (լատին․՝ Volcae, հին հունարեն՝ Οὑόλκαι, գաել.՝ folc «celer, alacer»)՝ կելտական ցեղերի կոնֆեդերացիայի հետ, որը բնակություն էր հաստատել Ռոնից և Էբրոյից մինչև Բավարիա և Դանուբ, և հայտնի էր մ․թ․ա 4-րդ դարից։ Էթնոնիմը նշված է Հուլիոս ԿեսարիՍտրաբոնի, Կլավդիոս Պտղոմեոսի գրառումներում։ Գերմաներեն լեզուներում «վլախներ» (գերմ.՝ Walachen, անգլ.՝ Vlachs) անվանումը ծագում է պրագերմանական Walhaz-ից՝ կելտերի էթնոնիմից[3]։ Walhaz բառը համարվում է պրոգերմանական Wolkā-ի ածանցյալ[4], որն էլ իր հերթին՝ լատին․՝ Volcae-ից է, ինչը նշանակում է «օտար»[5]։

Սլավոնական լեզուներում «վլախներ», «վլոխներ» կամ «վոլոխներ» են կոչվել ռոմանական ժողովուրդները։ Չեխերը դեռևս 20-րդ դարի սկզբում «վալախներ» են անվանել իտալացիներին, իսկ ռուսները, հարավային սլավոնացիները, հույները և թուրքերը 19-ր դարի երկրորդ կեսին Ռումինիայի կազմավորումից հետո՝ ռումինացիներին[6]։ Լեհերենում մինչ օրս Իտալիան կոչվում է Włochy[7], իսկ իտալացիները՝ włosi։ Հին գերմաներենում Welschland բառով կոչվել են Իտալիան և Ֆրանսիան, իսկ ժամանակակից գերմաներենում այդպես է կոչվում Շվեյցարիայի ֆրանսախոս մասը[8]։

Նաև բյուզանդացիները, հարավային և արևելյան սլավոնացիները Միջնադարից սկսած «վլախներ» (հուն․՝ Βλάχος) են անվանել Բալկանյան թերակղզու>հովվական ժողովուրդներին՝ ի հակադրություն հողագործների[6]Vatro Murvar The Balkan Vlachs: a typological study. — University of Wisconsin--Madison, 1956. — С. 20.</ref>։ Հարավ-սլավոնական հողերում 20-րդ դարի սկզբին վալախներ էին անվանում ուղղափառություն դավանողներին՝ ի տարբերություն կաթոլիկների[6]։

Ներկայումս վլախներ տերմինը էթնոլոգիայում՝ ռոմանա-հեթանոսական համայնքների անուններում, կիրառվում է Բալկաններում, հատկապես Հունաստանում, Ալբանիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։ Առումինները arumãni, armãni, rãmãni, aromãni օգտագործում են որպես ինքնաանվանում, որը ծագում է էթիմոլոգիական ռոմանուս բառից, ինչն էլ նշանակում է «ռոմանական/հռոմեական»։ Մեգլենիտները իրենց անվանում են Vlaşi-ի մակեդոնական ձևով։

Պատմություն խմբագրել

Անտիկ դարաշրջան խմբագրել

Վալախները արևելառոմանական բոլոր ազգերի նախնիներն են, ձևավորվել են Բալկանյան թերակղզին և Կարպատների նախալեռները ընդգրկող արեալում՝ թրակիական ցեղերի խմբի վրա, որոնք մ․թ․ առաջին դարերում ենթարկվել են ռոմանիզացման։ Հաճախ «վալախներ» են կոչվում իլլիրիա-թրակիակիան տավարաբուծական ցեղերը, որոնք Բալկանյան թերակղզում են հաստատվել մինչև 6-7-րդ դարերում սլավոնների, ինչպես նաև Դալմաթիայի ոչ սլավոնական (ռոմանական) բնակչության այնտեղ հաստատվելը (օրինակ, Դուբրովնիցկի Հանրապետության պայմանագրերում)։

Միջին դարեր խմբագրել

 
Վլաշական հովիվը Մորավիում, 1789 թվական
 
Առումինական հովիվ Հունաստանում, 1900 թվական

5-րդ դարում գերմանացիները վալախներ էին անվանում ընդհանրապես կելտերին և ռոմանացված ժողովուրդների ներկայացուցիչներինRinge, Don [in անգլերեն] (2009-01). «Inheritance versus lexical borrowing: a case with decisive sound-change evidence». Language Log. Mark Liberman.</ref>։ Էթնոմի կիրառման վաղ օրինակ կա 6-րդ դարի երկրորդ կեսերի «Ճամփորդի երգերը»-ում, որտեղ Կեսարի թագավորությունը անվանում են walaric, welshry, rum-walas[9]։

«Վլախներ» էթնոմին ազգակից են «վալոններ» և «Ուելս» բառերը, որոնցով անգլոսաքսերը և յուտերը կոչել են մասամբ Բրիտանական կղզիների և Վալգաուի կելտերին[10]։ Welschland անունով հին գերմաներենում կոչվել է Իտալիան և Ֆրանսիան, իսկ ժամանակակից գերմաներենում այդպես են անվանում Շվեյցարիայի, այսպես կոչված, ֆրանսախոս մասը[8]։ Լեհերենում մինչ օրս Իտալիան անվանվում է Włochy[7][6]։

Վլախների՝ հարավ կարպատյան շրջանում հայտնվելու մասին կան երկու տեսակետ, որոնցից մեկի համաձայն՝ վալախների էթնոգենեզը տեղի է ունեցել Դակիա հռոմեական նահանգում (ժամանակակից արևմտյան Ռումինիայի և Հարավ-Արևելյան Հունգարիայի տարածք) հռոմեական գաղութարարների գրավված տարածքներից Դունայի աջ ափ մ. թ. 271-275 թվականներին տարհանումից հետո։ «Միգրացիոն» տեսակետի ներկայացուցիչները կարծում են, որ վալախների էթնոգենեզը տեղի է ունեցել Դունայից հարավ և հարավ-արևելք՝ Հռոմեական կայսրության սահմաններում, որտեղ նրանց այդ անվան տակ աղբյուրները ֆիքսում են մոտավորապես 5-րդ դարից։ Նրանց կարծիքով վալախների՝ Դունայի ձախ ափ՝ հին Դակիա, տեղափոխվելը (Վալաշի ապագա իշխանապետությունը, Տրանսսիլվանիա, նաև Մոլդովա) տեղի է ունեցել 9-րդ դարի վերջից 13-րդ դարերում։ Ի․ Պիչը համարում է, որ 3-13-րդ դարերում ռոմանական տարրը պահպանվել է հիմնականում Մարամուրեշում, Բանատում, Տրանսիլվանիաում։ Գիտնականները նշում են, որ Բանատում և Տրանսիլվանիայի Ալպերում ռոմանական բնակչությունը եղել է առավել ազդեցիկ[11]։ Վալախիայի և Մոլդավայի տարածքում 3-րդ դարում ռոմանական տարրը անհետացել է[12]։

6-18-րդ դարերում վալախները իրենց վրա զգացել են սլավական լեզվի և մշակույթի ազդեցությունը։ 6-7-րդ դարերում ապագա Վալաշի իշխանության տարածքում բնակություն են հաստատել սլավոնները, որոնք մեծ ազդեցություն են թողել տեղի բնակչության նյութական և հոգևոր մշակույթի վրա՝ կարևոր դեր խաղալով նրա պետականության զարգացման և արևելառոմանական ազգության կազմավորման վրա (աղբյուրներում՝ վլախներ կամ վոլոխներ)։ Սակայն կար կարծիք, որ վալախները այդ տարածքում հաստատվել են ավելի ուշ։ 8-10-րդ դարերում ապագա Վալախիայի տարածքի մեծ մասը մտել է Բուլղարական առաջին կայսրության կազմի մեջ։ 10-րդ դարին են վերաբերում առաջին վալաշա-սլավոնական քաղաքական միավորումները։ Բայց կենցաղի և սովորույթների տարբերությունը թույլ չի տվել վալախներին ձուլվել սլավոնական միջավայրի հետ, չնայած սլավոնա-ռոմանական երկլեզվությունը իր գագաթնակետին է հասել 8-12-րդ դարերում։ Վալախիայի թեմը մտել է Օխրիդի, ապա՝ Տիռնովոյի պատրիարքարանի կազմի մեջ (1234—1393), ինչի արդյունքում ընդունել է սլավոնական այբուբենը և եկեղեցասլավոնական լեզուն՝ որպես պատարագի լեզու։ 17-րդ դարում Վալախիայի և Մոլդավիայի իշխանություններում ձևավորված պետական լեզուն հին սլավոներենն էր[13]։

9-րդ դարում վալախներին դուրս են մղել Տրանսիլվանիայի մասից[14]։ Հունգարացիների հետ մոտ հարևանությունը նպաստել է վալախների լեզվում բազմաթիվ հունգարերեն բառերի փոխառնմանը[15]։

Առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարի Բյուզանդական աղբյուրներում (հունարեն՝ Βλαχοι)՝ 10-րդ դարի վերջի իրադարձությունների նկարագրությունում․ տեղայնացվել է Թեսալիայում, Մակեդոնիայում և Ստարա Պլանինաում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Русаков, 2006
  2. Валахи // Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт С. А. Кузнецов. 1998.
  3. Arno Tanner The Forgotten Minorities of Eastern Europe: The History and Today of Selected Ethnic Groups in Five Countries. — Helsinki: East-West Books, 2004. — p. 203 — ISBN 978-952-91-6808-8. (անգլ.)
  4. Ringe, Don. Inheritance versus lexical borrowing: a case with decisive sound-change evidence. — Language Log, January 2009.
  5. Juhani Nuorluoto; Martti Leiwo; Jussi Halla-aho. Papers in Slavic, Baltic, and Balkan studies. Dept. of Slavonic and Baltic Languages and Literatures, — University of Helsinki, 2001. — ISBN 978-952-10-0246-5 (անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Валахи // ЭСБЕ, 1890
  7. 7,0 7,1 Волохи // ЭСБЕ, 1892
  8. 8,0 8,1 Welschland // Универсальный — Lexicon. 2012;
    Welschland // Pierer’s Lexicon. 1857—1865.
  9. Encyclopedia Britannica, 1911
  10. Welsh; Walloon // Online Etymology Dictionary(անգլ.)
  11. „Zur rumänisch-ungarischen Streitfrage”, S. 16; „Ober die Abstammung der Rumänen”, S. 198
  12. Бернштейн С. Разыскания в области болгарской исторической диалектологии. Т. I. Язык валашских грамот XIV—XV веков — С. 118
  13. Игрицкий Ю. И., Лыкошина Л. С., Шаншиева Л. Н. Страны Восточной Европы в поисках новой идентичности: сборник научных трудов — ИНИОН РАН, 2006—132 с. — С. 31
  14. Istvan Lazar: Transylvania: A Short History, Simon Publications, 1997 [1](չաշխատող հղում)
  15. Бернштейн, 1948, часть «Источники славянской письменности в Валахии», էջ 71

Գրականություն խմբագրել

Օտարալեզու
  • Vlachs(անգլ.) // Encyclopedia Britannica, 11th Edition. — 1911. — Vol. 28.
  • Ilie Gherghel Câteva contribuţii la cuprinsul noţiunii cuvântul "valach". — Bucureşti: "Convorbiri literare", 1920.
  • Asterios I. Koukoudis The Vlachs: Metropolis and Diaspora. — 2003. — ISBN 960-7760-86-7
  • Nicolae Iorga, Teodor Capidan, C. Giurescu : «Istoria Românilor»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալախներ» հոդվածին։