Երզնկայի օպերացիա 1916, ռազմական գործողություններ Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (մայիսի 18 հուլիսի 20Էրզրումի և Տրապիզոնի օպերացիաներից հետո ռուսական հրամանատարությունը իր գլխավոր խնդիրն էր համարում՝ պահպանել գրաված տերիտորիան, բարելավել բանակի մատակարարման գործը և նախապատրաստել հարձակումը դեպի Անատոլիայի խորքերը։ Իսկ թուրքական հրամանատարությունը եռանդուն միջոցներ էր գործադրում վերախմբավորելու ուժերը և լայն ճակատով հարձակում սկսելու ռուսական բանակի վրա՝ խնդիր ունենալով ետ գրավել Էրզրումը, ապա ներխուժել Հարավային Կովկաս։ Օպերացիայի նախօրյակին Կովկասյան բանակում հաշվվում էր 183 գումարտակ, 49 ջոկատ, 175 հեծյալ հարյուրյակ, թուրք, ուժերը կազմում Էին 206 գումարտակ, 45 Էսկադրոն, 7-10 հազար քրդեր։ Թեպետ գումարտակների քանակով ռուսները զիջում Էին թուրքերին, սակայն սվինների, սրերի և թնդանոթների ընդհանուր թվով գերազանցում Էին ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Երզնկայի оպերացիայի սկզբում ռուսական V Կովկասյան բանակային կորպուսը, ընդլայնելով Տրապիզոնի պլացդարմը, մարտերով առաջ անցավ և մայիսի 26-ին ամրացավ Սամսունդարասի (գետ Սև ծովի ափին), Ֆինալի-Քյոփրի-Բախչաջիկ-Իփսիլ գծում՝ 130 կմ ճակատով։ Այնուհետև օպերացիան զարգացավ երկու փուլով՝ թուրքական 3-րդ բանակի հարձակումը (հունիսի 9-ից հուլիսի 6-ը) և Կովկասյան բանակի հակահարձակումը (հուլիսի 6-ից 20-ը)։ Հունիսի 9-ին թուրքական III բանակը հարձակվեց ռուսական V Կովկասյան կորպուսի ձախ թևի վրա՝ Տրապիզոնի շրջանում և ճեղքեց ռուսների պաշտպանությունը։ Ռուսական զորքերը մի փոքր նահանջեցին և բռնեցին Կալաշա-Խորյան-Սողուկսու-Խանլար-Շինակ գիծը։ Դժվար կացություն ստեղծվեց ռուս, զորքերի համար, որոնք սեղմվել Էին ծովի և հարձակվող թուրքական զորքերի միջև։ Բայց ռուսական կորպուսի ձախ թևը հունիսի 21-ին անցավ հակահարձակման։ Հարձակման անցավ նաև նրանից հարավ-արևելք ճակատը զբաղեցնող II Թուրքեստանյան կորպուսը, որը հուլիսի 3-ին մարտերով գրավեց Բայբուրթը (Բաբերդ)։ Թուրքերը փորձեցին ռուսների վրա ճնշում գործադրևլ Մամախաթունի շրջանում, բայց այստեղ Էլ հարձակման անցավ Կովկասյան I բանակային կորպուսը, որը հուլիսի 3-ին թուրքերին ետ շպրտեց Հյուսիսային Եփրատից այն կողմ։ Սակայն զորքերի առաջխաղացմանն արգելակում Էր մատակարարման դժվարությունը՝ ճանապարհազրկության պատճառով։ Ուստի, որոշվեց ապահովել Տրապիզոն-Երզնկա խճուղու գրավումը։ II Թուրքեստանյան կորպուսը հուլիսի 6-ին հարձակում սկսեց Արմանայի ու Ցանբասդի գծով և դուրս եկավ Գյումուշխանե-Քյոսե-Բոլոր ճակատը։ Միաժամանակ Սվազի խճուղու շրջանում, Միխորի մոտ ռուս, զորքերն անցան թուրքերի թիկունքը՝ խուճապի մատևելով նրան։ Հուլիսի 12-ին Երզնկայի մատույցներում թուրքերը ջախջախվեցին և թողեցին քաղաքը։ Երզնկայի անկումով նրանք լիովին տանուլ տվեցին պատերազմական գործողությունները Արևմտյան Հայաստանում։ Ռուսների հաղթանակը Երզնկայի օպերացիայում ձախողեց թուրքական III և II բանակների համատեղ հարձակման պլանը, Տրապիզոն-Բայբուրթ, Տրապիզոն-Երզնկա, Էրզրում-Երզնկա ճանապարհներն ընկան ռուսական բանակի ձեռքը, բարելավվեց Կովկասյան բանակի մատակարարումը։ Ռուս, հրամանատարությունը հնարավորություն ստացավ իր աջ թևի հաշվին զգալի ռեզերվներ ստեղծել, ինչպես նաև հւամալրել ձախ թևում (Վանի, Մուշի, Բիթլիսի ուղղությամբ) գործող Կովկասյան IV բանակային կորպուսի զորամասերը, որոնք հետագայում թեժ մարտերի մեջ մտան Սիջագետքից դեպի Ուրմիա-Վան շարժվող թուրքական II բանակի դեմ։ Երզնկայի օպերացիային մասնակցել է հայկական 6-րդ կամավորական ջոկատը։

Գրականություն խմբագրել

  • Корсун H.Г․, Первая мировая война на Кавказском фронте, М․, 1946․
  • Գնդապետ Աշոտ Հովսեփի Հարությունյան, Երզնկայի օպերացիա, 1916։ Հոդված հայկական սովետական հանրագիտարանում, հատոր 3, էջ 586։

Տես նաև խմբագրել

  • էրզրումի օպերացիա
  • Տրապիզոնի օպերացիա 1916
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 586