Կովկասի 5-րդ բանակային կորպուս

Կովկասի 5-րդ բանակային կորպուս, Ռուսական կայսրության բանակի զինվորական միավորում, Կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Կովկասի 5-րդ բանակային կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկորպուս
ՏեղաբաշխումԿովկասյան արշավանք

Պատմությունը խմբագրել

1915 թվական խմբագրել

Մարտի 15-ին Կովկասի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ է Ն․ Մ․ Իստոմինը[1]։

Գարնանը Բոսֆորի նեղուցի շրջանում ծովային դեսանտի ափհանման համար կենտրոնացվել էր Օդեսայում և Ղրիմում կազմավորված 7-րդ բանակը, որի հրամանատարը հրետանու գեներալ Վ․ Ն․ Նիկիտինն էր։ Բանակի կազմի մեջ է մտցվել Կովկասից ժամանած 5-րդ կովկասյան կորպուսը և 20-րդ հետևակային դիվիզիան։ Սակայն ափհանումը չկայացավ և զորքերն օգտագործվեցին ճակատի ուրիշ տեղամասում[2]։

Օգոստոս-հոկտեմբեր ամիսներին բանակային կորպուսը կռվել է 10-րդ բանակի կազմում[2]։

Հոկտեմբերից Կովկասյան 5-րդ բանակային կորպուսը ռազմական գործողություններ է ծավալել Հարավ-Արևմտյան ճակատի 7-րդ բանակի կազմում, որի վարչակազմը տեղափոխվել էր Տերեբովլյա-Չորտկով քաղաքների շրջան[2]։

1916 թվական խմբագրել

Մայիսի 1-ին Կովկասի 5-րդ բանակային կորպուսը հետ է վերադարձել Կովկաս[2]։

1917 թվական խմբագրել

Կորպուսը գտնվել է Կովկասյան ճակատի կազմում։ Տարվա վերջում Կովկասի 5-րդ բանակային կորպուսը գլխավորում էր ընտրված հրամանատար գեներալ-մայոր Ի․ Մ․ Վասիլչենկոն[3]։

1918 թվական խմբագրել

Մարտին Կովկասի 5-րդ բանակային կորպուսը գեներալ-մայոր Ի․ Մ․ Վասիլչենկոյի հրամանատարությամբ Սևաստոպոլ քաղաքի միջով հասավ Ուկրաինա[3]։

Ուկրաինական ժողովրդավարական հանրապետությունում կորպուսը «ուկրաինացվել է»։

Կորպուսի շտաբը գտնվում էր Եկատիրինոսլավի նահանգի Եկատիրինոսլավ նահանգական քաղաքում[3]։

Կովկասի 5-րդ բանակային կորպուսի կադրերի բազայի հիման վրա կազմավորվել է Ուկրաինական Ազգային Հանրապետության Եկատիրինոսլավյան կորպուսը[3]։

Զորամիավորման կազմ խմբագրել

1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ կորպուսի կազմը՝

  • 123-րդ հետևակային դիվիզիա
    • 489-րդ հետևակային Ռիբինսկյան գունդ
    • 490-րդ հետևակային Ռժևսկյան գունդ
    • 491-րդ հետևակային Վարնավինյան գունդ
    • 492-րդ հետևակային Բարնաուլյան գունդ
    • 123-րդ հրետանային դիվիզիա
  • 127-րդ հետևակային դիվիզիա
    • 505-րդ հետևակային Ստարոկոնստանտինովյան գունդ
    • 506-րդ հետևակային Պոչաևյան գունդ
    • 507-րդ հետևակային Ռեժիցկյան գունդ
    • 508-րդ հետևակային Չերկասկյան գունդ
    • 127-րդ հրետանային բրիգադա
  • Կովկասյան առանձին լեռնային հրետանային դիվիզիոն
  • Միխայլովական լեռնային հրետամարտկոց
  • 10-րդ Սիբիրյան հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոն
  • 41-րդ հրասանդային դիվիզիոն
  • Հրասանդային ոչ հաստիքային հրետամարտկոց
  • 3-րդ Կովկասյան կոզակային գունդ
  • 55-րդ Դոնի կոզակային գունդ
  • Սևծովյան կոզակային հարյուրյակ
  • 5-րդ Կովկասյան սակրավոր գումարտակ

Հրամանատարներ խմբագրել

  • Նիկոլայ Միխաիլովիչ Իստոմին (15.3.1915 — 2.4.1916)
  • Վլադիմիր Ալեքսանդրովիչ Յաբլոչկին (2.4.1916 — 15.4.1917)
  • Նիկոլայ Նիկոլաեվիչ Բարատով (25.4.1917 — 7.6.1917)
  • Վլադիմիր Ալեքսանդրովիչ Յաբլոչկին (7.1917 — 7.10.1917)
  • Ֆյոդոր Գրիգորևիչ Չերնոզուբով (10.10.1917-ից)
  • Իգնատիյ Միխայլովիչ Վասիլչենկո, գեներալ-մայոր, (1917-ի վերջ — 1918 թվականի գարուն).[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.grwar.ru/persons/persons.html?id=286 Русская армия в Первой мировой войне. Истомин Николай Михайлович.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://lib.znate.ru/docs/index-108855.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Библиотека. Глава III. Соединения из Восточной Сибири в Первой мировой войне (август 1914 — октябрь 1915 г.).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.grwar.ru/persons/persons.html?id=704 Русская армия в Первой мировой войне. Русская армия в Великой войне: Картотека проекта. Васильченко Игнатий Михайлович.

Աղբյուներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել