Կովկասյան IV բանակային կորպուս

IV Կովկասյան բանակային կորպուս (IV Կովկասյան ԲԿ), IV Ка́вказский арме́йский ко́рпус (IV Ка́вказский АК), ռուսական բանակի կորպուս՝ օպերատիվ-մարտավարական միավորում, որը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

IV Կովկասյան բանակային կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՌուսաստան, Ռուսական կայսրություն
ԵնթարկոումԿովկասյան ռազմական օկրուգ, Կովկասյան ռազմաճակատ
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
Թվակազմ30.000-40.000 (?)
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
  • Օգանովսկի Պյոտր Իվանի (24.1.1915 — 19.12.1915)
  • Դե-Վիտտ Վլադիմիր Վլադիմիրի (19.12.1915-ից)

Այս կորպուսի կազմում էր գտնվում հայկական կամավորական ստորաբաժանումներից մեկը՝ 2-րդ Հայկական գումարտակը, որը 1917 թվականի դրությամբ ուներ ռուսական բանակի կադրային զորամասի կարգավիճակ:

Մարտնչել է Կովկասյան ռազմաճակատում, Արևմտյան Հայաստանում:

ԿազմԽմբագրել

Մարտական կազմը 1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետևյալն էր.

  • LXVI (66-րդ) հետևակային դիվիզիա
    • 261-րդ հետևակային Ախուլգինյան զորագունդ
    • 262-րդ հետևակային Գրոզնու զորագունդ
    • 263-րդ հետևակային Գունիբյան զորագունդ
    • 264-րդ հետևակային Գեորգիևսկյան զորագունդ
    • 66-րդ հրետանային բրիգադ
  • II Կովկասյան հրաձգային դիվիզիա
    • 5-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 6-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 7-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 8-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
  • 2-րդ րդ Կովկասյան հրաձգային հրետանային բրիգադ
  • 2-րդ Հայկական գումարտակ
  • 3-րդ Կովկասյան առանձին հրետանային դիվիզիոն
  • 2-րդ Կովկասյան առանձին հաուբիցային մարտկոց
  • 9-րդ հրասանդային դիվիզիոն
  • II Կովկասյան կազակական դիվիզիա
    • 1-ին Լաբայի կազակական զորագունդ
    • 1-ին Սևծովյան կազակական զորագունդ
    • 3-րդ Վոլգյան կազակական զորագունդ
    • 3-րդ Ղզլար-Գրեբենյան կազակական զորագունդ
    • 3-րդ Սունժենյան-Վլադիկավկազյան կազակական զորագունդ
  • 2-րդ Կովկասյան կազակական հրետանային դիվիզիոն
  • 2-րդ Կովկասյան սահմանապահ հեծյալ զորագունդ
  • 13-րդ օսական Կուբանյան հարյուրյակ
  • 4-րդ Կովկասյան սակրավոր գումարտակ

ՀրամանատարներԽմբագրել

Պատկեր:Огановский Петр Иванович.jpg
Գեներալ Պյոտր Օգանովսկի:
 
Գեներալ Դե-Վիտտը 39-րդ հետևակային դիվիզիայի շտաբի հետ, Սարիղամիշ քաղաքում:

Մասնակցությունը Մանազկերտի ճակատամարտինԽմբագրել

 
Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան Հայաստանի ռազմաբեմի քարտեզ:

Մանազկերտի ճակատամարտը Կովկասյան ճակատի խոշոր ռազմագործողություններից մեկն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռազմաբեմը Արևմտյան Հայաստանն էր, որը կազմում է ներկայիս Թուրքիայի արևելյան մասը: Չնայած ծանր կորուստներին, որոնք եղել են ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմից, ճակատամարտից հետո ռազմական իրավիճակի առումով գրեթե ոչինչ չի փոխվել. Ռուսաստանը ձեռք է բերել մարտավարական մի փոքր առավելություն:

1915 թվականի հուլիսի 10-ին IV կովկասյան բանակային կորպուսը գեներալ Պյոտր Օգանովսկու գլխավորությամբ սկսում է հարձակումը Մանազկերտից արևմուտք ընկած բարձունքները գրավելու համար: Սակայն նրանց դիմագրավում է թուրքական մի քանի դիվիզիա` մոտ 40.000 մարդ, որոնց մասին ի սկզբանե տեղեկություն չկար: Հուլիսի 16-ին օսմանյան բանակը Աբդուլքերիմ փաշայի գլխավորությամբ հակահարձակման է անցնում: Հակամարտող կողմերից թուրքական կողմի զինվորների քանակը մոտ երեք անգամ գերազանցում էր ռուսական ուժերին: Օգանովսկու կորպուսի զորքերը ստիպված էին նահանջել Մանազկերտից` կորցնելով զինամթերքով գնացքը: Հուլիսի 20-ին թուրքերը հետ են վերցնում Մանազկերտը, իսկ հուլիսի 27-ին ռուսական զորքերին դուրս են մղում Մուշից[1]: Ռուսական հաղորդակցության վատ պայմանների պատճառով Նիկոլայ Յուդենիչը, ով Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, տեղյակ չէր, որ ռուսական բանակը հարաբերական կայունություն է ձեռք բերել ճակատում մինչև հուլիսի 22-ը. Յուդենիչը թուրքերի հարձակման մասին իմացել է միայն հուլիսի 22-ին:

Հասկանալով, որ եթե օսմանցիները շարունակեն հարձակումը, իր բանակը կոչնչանա, Յուդենիչը հրամայում է նահանջել: Ռուսական զորքերը նահանջում են Մանազկերտից` լքելով Վանի վիլայեթը:

Նահանջից հետո ռուսական զորքերը արագ վերախմբավորվում են և անցնում հակահարձակման, որին մասնակցում էին 22.000 հետևակ և հեծելազոր: Նահանջի ժամանակ կազակական հեծելագունդը գերի է վերցնում 6.000 թուրք: Ռուսական կողմի կորուստը կազմում էր 7.000-10.000 մարդ, թուրքական կողմի կորուստն անհայտ է: Մանազկերտը գրավվում է, սակայն Յուդենիչը ժամանակ չուներ հաջողությունը զարգացնելու:

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Falls Cyril (1959)։ The Great War։ New York: G.P. Putnam's & Sons։ էջեր 158–160  Կաղապար:Ottoman battles in the 20th century

  • Юрий Асадов. Армянский генеральский корпус царской России. Историко-биографические очерки (1724-1921). – Москва: Издательство «Перо», 2016. С.56-59 ISBN 978-5-906871-34-3
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 321: ISBN 978-9939-53-105-2
  • Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: третье издание, издательство "Роза ветров", 2014, с.201 ISBN 978-5-906634-11-5
  • Асадов Ю.А. Армянские офицеры – на царской службе. М.: Интер-Весы, 1999.ISBN 5-86490-082-6
  • Асадов Ю.А. 1000 офицерских имен в армянской истории. Историко-биографические очерки. Пятигорск. 2004. ISBN 5-98072-003-4
  • Российская Императорская Армия

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Battle of Manzikert (1915)(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-06-11.

ԱղբյուրներԽմբագրել

Կաղապար:Вооружённые силы России в ПМВ

Կաղապար:Ռուսաստանի զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմում