Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիկաշեն (այլ կիրառումներ)

Գյոյգյոլ (ադրբ.՝ Göygöl), մինչև 1991 թվականը՝ Խանլար, քաղաք Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում։ Խանլարի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Գյանջաչայ գետի ափին, Գանձակից 10 կմ հարավ։ Բնակչությունը՝ 25 758 մարդ (2019)[1]։

Քաղաք
Գյոյգյոլ
Göygöl
Գերմանական եկեղեցի Գյոյգյոլում
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է1819 թ.
Այլ անվանումներ1) Ելենենդորֆ (1819-1938)
2) Խանլար (1938-2008)
ԲԾՄ697±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Խոսվող լեզուներադրբեջաներեն
Բնակչություն25 758 մարդ (2019)[1]
Ազգային կազմադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 230
Փոստային ինդեքսAZ2500
Փոստային դասիչAZ2500
Ավտոմոբիլային կոդ25
Գյոյգյոլ (Ադրբեջան)##
Գյոյգյոլ (Ադրբեջան)

Էլենդորֆ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում[2]։

1970 թվականի տվյալներով հրատարակվում էին ադրբեջաներեն և հայերեն թերթեր։

Անվանում խմբագրել

Մինչև 1938 թվականը կոչվել է Ելենենդորֆ (եղել է գաղութաբնակիչ գերմանացիների ավան)․ վերանվանվել է ի պատիվ ադրբեջանցի հեղափոխական Խանլար Սաֆարալիևի[3]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1926 3899 մարդ [4]
1939 5551 մարդ [5]
1959 11 475 մարդ [6]
1970 12 703 մարդ [7]
1979 13 310 մարդ [8]
1989 15 338 մարդ [9]
2019 25 758 մարդ [1]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.goygol-ih.gov.az/page/12.html
  2. «Арешский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. 1926 Soviet census
  5. 1939 Soviet census
  6. 1959 Soviet census
  7. 1970 Soviet census
  8. Перепись населения СССР (1979)
  9. Перепись населения СССР (1989)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13