Երեքնուկ (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձո

«Երեքնուկ» (ռուս.՝ Клевер), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1902 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։

Երեքնուկ
Ստեղծման թնական1902
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, պլատին, սուտակ, ալմաստ և արծնապակի
Բարձրություն9,8 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Երեքնուկ» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Կրեմլի զինապալատում[4], որտեղ և պահպանվում և ցուցադրության է ներկայացվում հանրությանը (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Դիզայն խմբագրել

«Երեքնուկ» ոսկերչական ձուն պատրաստված է մոդեռն ոճով[5]։ Ձուն իրենից ներկայացնում է երեքնուկի տերևներ և ցողուններ։ Տերևների մի մասը վառ կանաչ թափանցիկ էմալից են, իսկ մյուսները՝ ադամանդակուռ են[3]։ Տերևների միջև բարակ ժապավեններ կան, որոնց վրա ագուցված են սուտակներ։ Էմալապատման տեխնիկան վիտրաժային է[6]։ Ձվի վերին և ստորին գագաթների մոտ՝ տերևների տակ թաքցված է ոսկե ցանցկեն եզրակը, որոնց վրա պատկերված են կայսերական թագը, ստեղծման տարեթիվը՝ «1902» և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիը[4]։

Ձուն տեղադրված է ոսկե տակդիրի վրա, որն իրենից եռոտանի է ներկայացնում։ Ոսկերչական ձվի մեջ կա փոքրիկ օղակ, որն ըստ էության անակնկալի համար է նախատեսված եղել։ Ձուն խորհրդանշել է ընտանեկան կապը։

Անակնկալ խմբագրել

Այսօր անակնկալը կորսված է։ Ըստ պահպանված փաստաթղթերի, այն չորս տերև ունեցող թանկարժեք երեքնուկ էր, որը պատված էր 23 մեծ ադամանդով[5]։ Յուրաքանչյուր թերթիկի վրա պատկերված էր Նիկոլայ II կայսեր դուստրերի դիմանկարները՝ Օլգայի, Տատյանայի, Մարիայի և Անաստասիայի[6]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1902 թվականի Զատկի տոնին նվիրեց։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Երեքնուկ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[1] և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Clover Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «Яйцо Клевер Фаберже 1902». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  5. 5,0 5,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  6. 6,0 6,1 «Клевер - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ խմբագրել