Երեքնուկ խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Երեքնուկ խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
Տեսակ Երեքնուկ խոշորածաղիկ (T. grandiflorum)
Միջազգային անվանում
Trifolium grandiflorum

Երեքնուկ խոշորածաղիկ (լատին․՝ Trifolium grandiflorum), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-30 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Ծաղկաբույլը նոսր է, գլխիկանման, 8-20 ծաղիկներով։ Բաժակը կանոնավոր է համարյա մերկ, վերին 2 ատամիկը շատ կարճ է ներքևի երեքից։ Պսակը մանուշակագույն է, ծաղկելուց մուգ դարչնամանուշակագույն։ Դրոշի երկարությունը 9-11 մմ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Կարճևան, Լեհվազ, Կուրիս, Նյուվարդի գյուղերի շրջակայք), ինչպես նաև Թալիշում, Հարավարևելյան Եվրոպայում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ խոշորածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ խոշորածաղիկ» հոդվածին։