Երեխաները (պատմվածք)
«Երեխաները» (ռուս.՝ Детвора), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի հունվարի 20-ին «Պետերբուրգյան թերթում» № 19 (Բեմահարթակ) ենթավերնագրով և Ա. Չեխոնտե ստորագրություն-կեղծանունով։ Գրողի ստեղծագործության մարգարտահատիկներից մեկն է, ամանորյա պատմվածքի մեղմող դրամատիզմով հագեցած։
Երեխաները ռուս.՝ Детвора | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1886 |
Հրատարակվել է | հունվարի 20 (փետրվարի 1), 1886 |
Սյուժե
խմբագրելՊատմությունը իրենից ներկայացնում է ուշ երեկոյան միայնակ մնացած և ծնողների բացակայությունից օգտվելով քնել չկամեցող ու լոտո խաղացող երեխաների վերաբերյալ դիտարկում-ուրվանկար։
Նկարագրություն
խմբագրելՍյուժեի վերաբերյալ գրողի մտահղացումը հավանաբար ծագել է Վոսկրեսենսկում բնակավորված հրետանային մարտկոցի հրամանատար, գնդապետ Բ. Ի. Մաևսկու և նրա տնեցիների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես մի անգամ գրել է Միխայիլ Չեխովը, «[գնդապետը] ուներ հիանալի երեխաներ` Անյան, Սոնյան և Ալյոշան, որոնց հետ բարեկամացել էր իմ եղբայր Անտոն Պավլովիչը և գրել նրանց մասին «Երեխաները» պատմվածքում»[1][2]։
Հրապարակումներ
խմբագրելԱնտոն Պավլովիչի կենդանության օրոք պատմվածքը մի քանի անգամ հրատարակվել է։
- «Պետերբուրգյան թերթ» հրատարակչությունում 1886 թվականի հունվարի 20-ին (առաջին հրապարակում)։
- «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում 1886 թվականին։
- Սուվորինի կողմից 1889-1895 թվականներին հրապարակված «Երեխաներ» ժողովածուում։
- Ա. Ֆ. Մարքսի կողմից 1899-1901 թվականներին հրապարակված Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների ժողովածուում։
Առաջին հրապարակումից հետո կատարված սրբագրումները եղել են աննշան։ Օրինակ, «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուից հանվել է (Բեմահարթակ) ենթավերնագիրը։
Դեռևս Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն, ֆիններեն, չեխերեն և շվեդերեն[1][2]։
Քննադատների կարծիքներ
խմբագրելՄի շարք քննադատների կողմից պատմվածքն արժանացել է բավականին դրական գնահատականների։ Այսպես, «Ռուսական հարստություն» գրական ամսագրի քննադատ Լեոնիդ Օբոլենսկին գրել է «Պարոն Չեխովի մոտ ապշեցուցիչ է ստացվում երեխաների և նրանց հոգեբանության նկարագրությունը»։ «Ռուսական միտք» ամսագրում, իր հոդվածներից մեկում Վ. Ա. Գոլցևը հիշատակում է «Երեխաների» մասին, գրելով, որ պատմվածքում «նրբորեն են նկարագրվում երեխաների բնավորության գծերը»։ Լև Տոլստոյը նույնպես «Երեխաները» համարում էր Չեխովի հաջողված պատմվածքներից մեկը[1][2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 М. П. Громов Примечания // Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького.. — М.: Наука, 1976. — Т. 4. [Рассказы, юморески], 1885-1886. - М.: Наука,. — С. 453–522.
- ↑ 2,0 2,1 2,2 «Детвора». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.