«Տղաները» (ռուս.՝ Мальчики), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Պետերբուրգյան թերթի» 350 համարում, ենթավերնագրով (Сценка) և Ա. Չեխոնտե կեղծանունով[1]։

Տղաները
ռուս.՝ Мальчики
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էդեկտեմբերի 21 1887 (հունվարի 2 1888)

Սյուժե խմբագրել

Սուրբ ծննդյան տոների ժամանակ Կորոլյովների ընտանիքին հյուր է գալիս 2-րդ դասարանի գիմնազիայի աշակերտ Վոլոդյան։ Նրա հետ գալիս է իր ընկեր Չեչևիցինը։ Վոլոդյայի քույրերին նա ներկայանում է Մոնտիգոմո՝ անհաղթների առաջնորդ։ Վոլոդյան, սովորաբար, չի խաղում քույրերի հետ, չի մասնակցում ընտանիքի նախատոնական պատրաստություններին, իսկ առանձնատանը ինչ որ բան է պայմանավորվում Չեչևիցինի հետ։ Քույրերն ականջ են դնում և տեղեկանում, որ տղաները պատրաստվում են փախչել Ամերիկա։ Սակայն նրանք չեն կարողանում հեռու փախչել. նրանց մոտակա քաղաքի հյուրանոցից հետ են վերադարձնում, որտեղ նրանք գտել էին վառոդի գնման հնարավորություն։

Հրատարկման պատմություն, նկարագրություն խմբագրել

Բացի 1887 թվականին Սանկտ Պետերբուրգյան թերթում հրապարակվելը, պատմվածքն ընդգրկվել է Չեխովի երկերի ժողովածուի առաջին հատորում՝ հրատարակված 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից։ Հատկապես այս հրատարակության համար Չեխովը հանել է ենթավերնագրերը և էականորեն վերանայել աշխատանքի տեքստը. նա փոփոխություններ ու լրացումներ է կատարել, ավելի հստակ պատկերել երեխաների հոգեբանությունը (մասնավորապես ավելացրել է Վոլոդյայի աղոթքը)։ Բացի այդ, փոփոխել է նաև վեջաբանը։ Երկու տղաների հակադիր բնավորությունների փոփոխության արդյունքում հրատարակման սկզբի աննկատելին դարձել է վառ արտահայտված։ Տեքստի վրա աշխատելիս Չեխովը հեռացրել է գռեհիկ և խոսակցական արտահայտությունները։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, նորվեգերեն, ֆիններեն և չեխերեն։

Քննադատների տեսակետ խմբագրել

Լև Տոլստոյն այս աշխատանքը համարել է Չեխովի լավագույն պատմություններից մեկը։ Վիկտոր Գոլցևը, Չեխովի պատմություններն առաջարկել է ընտանեկան շրջանակներում ընթերցելու համար՝ այն նույնպես անվանելով «Տղաներ»։ Ըստ Գոլցևի՝ Չեխովը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք կարողանում են ստեղծել մանկական հերոսների վառ պատկերներ և ցույց տալ «ինչ է կատարվում երեխայի հոգում, ինչը հաճախ մեծահասակները չեն հասկանում[1] »:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Чехов А. П. Мальчики // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.. Проверено 14 июня 2017