Երեխայի լոգանքը
«Երեխայի լոգանքը», կամ ուղղակի «Լոգանք» (անգլ.՝ The Child's Bath), ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետի վրձնին պատկանող ստեղծագործություն, որը ստեղծվել է 1893 թվականին։ Նկարի սյուժեն և վերին հատվածը ճապոնական փայտափորագրության ազդեցության հետևանք են, որով տարվել էր Մերի Կեսսետը[3]։ Ոճով բավականին նման է Էդգար Դեգայի ստեղծագործություններին։ Այս կտավը 1910 թվականին ձեռք բերեց Չիկագոյի արվեստի ինստիտուտը. այդ ժամանակից սկսյալ, նկարը դարձավ թանգարանի հավաքածուի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[4]։
Երեխայի լոգանքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մերի Կեսսետ[1] |
տարի | 1893[1] |
բարձրություն | 1003 միլիմետր |
լայնություն | 661 միլիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[2] |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
հիմնական թեմա | լվացում |
մակագրություն | Mary Cassatt |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Child's Bath by Mary Cassatt Վիքիպահեստում |
Նկարագիր խմբագրել
Կտավը պատկերում է ամենօրյա կենցաղային կյանքից մի դրվագ՝ երեխայի լոգանքը։ Երեխայի լոգանքը հատուկ նշանակություն ունեցող երևույթ է, չնայած «առօրեականության»[5]։ Փոքրիկ աղջնակը սևեռուն կերպով նայում է իր հոլանի ոտքերին, որոնք մայրը լվացնում է փոքրիկ կոնքի մեջ։ Մայրը ձախ ձեռքով ամուր բռնել է դստերը։
Նկարի կոմպոզիցիան դիտողին տեղափոխում է Կեսսետի գունավոր օֆորտների շարքին, որոնք նկարչի կողմից նկարվել են երկու տարի առաջ, մինչ այս ստեղծագործությունը վրձնելը[6]։ Վրձնահարվածները արված են կտրուկ, յուղաներկը հաստ շերտով է քսված, գծերը հաստ են, դրա համար էլ ֆիգուրները առավել ընդգծված են երևում զարդանախշված ֆոնի վրա
Ազդեցություն խմբագրել
Մերի Կեսսետի ստեղծագործական կյանքի վրա խիստ ազդեցություն են թողել իմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնցից հատուկ դեր ունի Էդգար Դեգան։ 1875 թվականին նա Եվրոպայում ձեռք բերեց Դեգայի նկարը և առաջին անգամ Դեգան «հայտնվեց» Միացյալ Նահանգներում։ 1877 թվականից արդեն Կեսսետը սկսեց ցուցադրել իր աշխատանքները, որոնք իմպրեսիոնիզմի ոճով էին ստեղծված։ 1890 թվականին Մերի Կեսսետը Փարիզի գեղեցիկ արվեստի ակադեմիայում հիանում է ճապոնական արվեստով, հատկապես փայտափորագրություններով։ Նրան գերեցին հատկապես ճապոնական արվեստի պարզությունն ու պայծառությունը, գույների հետաքրքիր օգտագործումը։
Հեղինակը «Երեխայի լոգանքը» ստեղծելիս նույնպես կիրառեց ճապոնական արվեստի պարզությունն ու նրբաճաշակությունը[7]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.artic.edu/aic/collections/artwork/111442
- ↑ «Купание ребёнка» на сайте Чикагского института искусств
- ↑ Lisa Stein The Art Institute has compiled its 'greatest hits.' We asked art experts to expand that list of 11 to include other treasures // Chicago Tribune. — 18 April 2003.
- ↑ Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 179.
- ↑ Мэри Кассат Купание ребёнка. — 1890—1891.
- ↑ Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 180.
Արտաքին հղումներ խմբագրել
- Видео о «Երեխայի լոգանքը» Արխիվացված 2013-03-08 Wayback Machine Քան ակադեմիայում
- «Երեխայի լոգանքը» Google Art Project կայքում
- The Art Institute of Chicago The Bath
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Cassatt's The Child's Bath, Smarthistory[1] |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երեխայի լոգանքը կատեգորիայում։ |
- ↑ «Cassatt's The Child's Bath». Smarthistory at Քան ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.