Կճուճ
Կճուճ, խեցեգործության զարգացման հետ, սկսած էնեոլիթից, կավե ամանների մեջ կճուճները զգալի քանակ են կազմում։ Կճուճների վրա, ժողովրդական պատկերացումներին համապատասխան, արվել են զանազան նախշեր (բուսական, երկրաչափական, ալիքաձև, կենդանիների, մարդկանց վերադիր և փորանախշ պատկերներ, պաշտամունքային խորհրդանշաններ և այլն), որոնց մի մասն ունեցել են զուտ դեկորատիվ նշանակություն։ Կճուճների բազմազան ձևերը կապված են սովորությունների, օգտագործման համեմատաբար հարմար եղանակների, տերիտորիալ և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Կճուճները սովորաբար լինում են երկկանթ (թոնրի մեջ իջեցնելու, կրակի վրա դնելու և այլնի համար), երբեմն՝ քառականթ, միականթ, առանց կանթի (հիմնականում՝ մթերքներ պահելու համար)։
Ընթերցե՛ք «կճուճ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 487)։ |