Երաժշտությունը Տյուիլրիում

Էդուարդ Մանեի նկար

«Երաժշտությունը Տյուիլրիում» 1862 թվականին Էդուարդ Մանեի վրձնած նկարը։ Համարվում է Լոնդոնի ազգային պատկերասրահի և դուբլինյան Հյու Լեյն պատկերասրահի համասեփականությունը, ներկայումս ցուցադրվում է Հյու Լեյն պատկերասրահում[4]։ Որոշ արվեստաբանների կարծիքով այն հանդիսանում է իմպրեսիոնիզմի էլեմենտներ պարունակող առաջին նկարներից մեկը[5]։

Երաժշտությունը Տյուիլրիում
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1862
բարձրություն76,2 սանտիմետր
լայնություն118,1 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Dublin City Gallery The Hugh Lane?[3]
սեփականատերՀյու Լեյն
http://emuseum.pointblank.ie/online_catalogue/work-detail.php?objectid=1234 կայք
Ծանոթագրություններ
 Musique aux Tuileries by Manet Վիքիպահեստում

Նկարը պատկանում է Մանեի վաղ ստեղծագործական ոճին, որը ձևավորվել է Ֆրանս Խալսի և Դիեգո Վելասկեսի ազդեցությամբ։ Այն կանխագուշակում է նկարչի ողջ ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկը՝ պարապ զվարճանքը։ Կուտակված մարդկանց նկարելը շատ տարածված թեմա էր Մանեի ժամանակակիցների շրջանում։ Նման ժանրի նկարներ են վրձնել Օգյուստ Ռենուարը, Կլոդ Մոնեն, Ֆրեդերիկ Բազիլը, ինչը նույնպես ազդել է Մոնեի ընտրած թեմայի վրա։

Նկարում պատկերված են մի խումբ փարիզեցիներ, որոնք հավաքվել են Լուվրի պալատի մոտակայքում գտնվող Տյուիլրիի այգում՝ ամենշաբաթյա համերգի համար, չնայած երաժիշտները նկարչի տեսադաշտից դուրս են մնացել, ինչը թույլ է տվել որոշ քննադատների նկարն անվանել անավարտ[6]։ Սակայն նկարը հաջողությամբ փոխանցում է Տյուիլրիում տիրող երաժշտական մթնոլորտն ու աղմկոտ ուրախությունը։ Տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը միանշանակ ընդգծում են մետաղական բազկաթոռները, որոնք փոխարինել են 1862 թվականի նախկին փայտե բազկաթոռներին։

Մարդկանց խմբի մեջ կարելի է տեսնել Մանեի մի քանի ընկերների, հայտնի մարդկանց, ինչպես նաև հենց իրեն՝ նկարչին, որը կանգնած է նկարի ձախ անկյունում։ Նրա մոտ կանգնած մի ականի ակնոց կրող տղամարդը նկարիչ Ալբեր դը Բալրուան է։ Նրանցից աջ՝ բազկաթոռին նստած է քանդակագործ և քննադատ Զախարիա Աստրուկը։ Առջևի պլանում՝ կենտրոնից մի փոքր դեպի աջ, սպիտակ տաբատով տղամարդը, որը թեքությամբ կանգնած է դեպի հանդիսատեսը, նկարչի եղբայրն է՝ Էժեն Մանեն։ Նրանց հետևում՝ ծառերի հիմնապաստառի վրա նստած է Ժակ Օֆենբախը՝ ակնոցներով և թավ բեղերով։ Կապույտ ժապավեններով կանանց հետևում, որոնք նկարի առջևի պլանի ձախ մասում են, երևում է ծառերի մոտ կանգնած Տեոֆիլ Գոտիեն՝ շագանակագույն վերարկուով և փարթամ մորուքով։ Նրանից ձախ՝ Շառլ Բոդլերն է։ Եվս մի քիչ ձախ հանդիսատեսին է նայում Անրի Ֆանտեն Լատուրը[5][7][8]։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1863 թվականին և հաջողություն չի ունեցել[9], իսկ որոշ քննադատներ նույնիսկ կշտամբում էին «խայտաբղետության, կարմիրի, կապույտի, դեղինի և սևի խառնուրդի» համար[10]։ 1883 թվականին այն գնել է օպերային երգիչ և կոլեկցիոներ Ժան Բատիստ Ֆորը, հետո այն վաճառել է Պոլ Դյուրան Ռյուելին՝ 1898 թվականին, որից հետո 1903 թվականին այն հայտնվել է Հյու Լեյնի հավաքածուի մեջ։ Լեյնի մահից հետո «Լուզիտանիա (նավ)» 1915 թվականին, ի լրումն նրա կտակի՝ հավաքածուն հանձնվել է Դուբլինի տեղական ինքնակառավարման մարմնի պատկերասրահին, որն այժմ հայտնի է Հյու Լեյնի պատկերասրահ անունով։ Հետո այն անվավեր է ճանաչվել և 1917 թվականին դատարանի վճռով հավաքածուն հանձնվել է Լոնդոնի ազգային պատկերասրահին։ Իռլանդիայի կառավարության միջամտությունը հավաքածուի համար երկարատև վեճերի են հանգեցրել, այն հանգուցալուծվել է 1959 թվականին՝ պատկերասրահների միջև՝ նկարները համատեղ տիրապետելու փոխադարձ համաձայնությամբ։ Իռլանդիան իրավունք է ստանում իր մոտ ցուցադրել Լեյնովյան ժառանգության կեսը՝ յուրաքանչյուր հինգ տարի հետո փոխելով երկրորդ կեսի հետ։ 1993 թվականին իռլանդացիները իրավունք են ստացել մշտապես պահպանելու հավաքածուի 39 նկարներից 31–ը։ Մնացած առավել թանկ 8 նկարները, ներառյալ՝ «Երաժշտությունը Տյուիլրիում», զուգահեռաբար ցուցադրվում են և Լոնդոնում և Դուբլինում՝ ամեն կողմում 4 նկար, փոխվելով ամեն 6 տարին մեկ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://artuk.org/discover/artworks/music-in-the-tuileries-gardens-114783
  2. http://www.nationalgallery.org.uk/paintings/edouard-manet-music-in-the-tuileries-gardens
  3. http://emuseum.pointblank.ie/online_catalogue/work-detail.php?objectid=1234
  4. «Dublin City Gallery, The Hugh Lane, Permanent Collection». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. 5,0 5,1 М. Терешина Импрессионизм. 100 шедевров. — Litres, 2017-09-05. — 98 с. — ISBN 9785457779969
  6. King, Ross (2006). The Judgment of Paris: The Revolutionary Decade that Gave the World Impressionism. New York: Waller & Company. էջեր 51–55. ISBN 0802714668.
  7. «Music in the Tuileries Gardens». The National Gallery.
  8. Лондонская Национальная галерея. — Directmedia, 2014-07-07. — 95 с. — ISBN 9785871072509
  9. Мане Эдуард. — Directmedia, 2014-07-14. — 49 с. — ISBN 9785871072004
  10. Васильева-Шляпина Г.Л. Сибирские красавицы В. Сурикова. — 2002. — 362 с.