Կոնրադ Լորենց
Կոնրադ Լորենց (նոյեմբերի 7, 1903[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1][4] - փետրվարի 27, 1989[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի գիտնական, էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից, բնազդն ուսումնասիրող առաջին գիտնականներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[10] (1973)։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է բժիշկ Ադոլֆ Լորենցի ընտանիքում։ 1922 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, 1923 թվականից ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանում՝ 1928 թ. ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։ 1933 թ. ավարտում է ասպիրանտուրան՝ բնագիտական որակավորմամբ։ Եղել է Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսից հետո կամավոր անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։
Նրան վերագրվում են հետևյալ տողերը[11]․
«Բնական ընտրությունը ի օգուտ հասարակության պետք է իրականացվի որոշակի հասարակական կառույցի միջոցով, եթե մարդկությունը չի ցանկանում ոչնչանալ դրդված այլասերման արդյունքում։ Ռասսայական գաղափարախոսությունը՝ որպես պետության հիմք, թույլ կտա մեծ բաների հասնել այս ասպարեզում։ Մենք կարող ենք ու մենք պետք է վստահենք մեր լավագույն քաղաքացիների բնական բնազդներին՝ ձերբազատվելու բնակչության այն տարրերից, որոնց կրում ենք իրենց մեջ կեղտ»։ Հետագայում նա պնդել է, որ նկատի չի ունեցել մարդկանց ֆիզիական ոչնչացում։ Իսկ ուսումնասիրողները ենթադրում են, որ նա կարող էր նկատի ունենալ պարտադիր ստերջացումը, որը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը տարածված էր գիտական շրջանակներում[12]։
1941 թ. պրոֆեսորին զորակոչեցին վերմախտի շարքերը։ 1942 թ. պրոֆեսորը հայտնվում է արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի պաշտոնում։ Աշխատանքից ազատ ժամանակ Լորենցը ուսումնասիրել է մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ 1944 թ. Լորենցին տեղափոխել են Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Կարմիր բանակի հարձակման ժամանակ Կոնրադը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Սկզբում հայտնվում է Սմոլենսկում, ապա որպես ռազմագերի տեղափոխվում Հայաստան՝ Սևանում ռազմագերիների ճամբար։ Նա հիշվել է ժամապահներին նրանով ու ազատ ժամանակ որսում էր կարիճների ու հում վիճակում ուտում դրանք։ Նշվում է, որ նա նաև ժամանակ էր գտնում ուսումնասիրելու շրջակա տարածքի կենդանական աշխարհը, հետևել կենդանիների պահվածքը։
Պատերազմի ավարտից հետո Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Օրբելին օգնում է Լորենցին[13]։
1950-ական թվականներին Կոնրադ Լորենցը ցույց է տվել, որ սագի ճուտիկները ձվերից դուրս գալուց հետո առաջին 16 ժամերի ընթացքում հետևում են իրենց տեսած բոլոր առարկաներին, ինչը բնածին վարքի դրսևորում է, իսկ որ հետագայում գնում են միայն որոշակի առարկայի հետևից՝ ձեռքբերովի վարքի տարր է։
ԱնդամակցությունԽմբագրել
- Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն
- Ամերիկյան և դանիական թռչնաբանական ընկերությունների անդամ
- Հնդկաստանի կենդանաբանական ակադեմիայի անդամ
- Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի անդամ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ
ՊարգևներԽմբագրել
- 1964 թ. Գիտության և արվեստի Ավստրիայի շքանշան
- 1969 թ. Գիտության մասսայականացման համար Կալինգա մրցանակ
- 1972 թ. Humboldt հասարակության Ոսկե Մեդալ
- 1973 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայից
- 1984 թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Խաչ և աստղ շքանշան
- 1984 թ. Գիտության և արվեստի Bavarian Maximilian մեդալ
Մեջբերումներ Կոնրադ ԼորենցիցԽմբագրել
Մի՞թե էթոլոգը, որ նպատակադրել է կենդանիների մասին իմանալ ավելի շատ, քան հայտնի է որևէ մեկին, չպետք է մարդկանց հաղորդի կենդանիների ինտիմ կյանքի վերաբերյալ իր ունեցած գիտելիքները։ Վերջ ի վերջո, յուրաքանչյուր գիտնական իր պարտքը պետք է համարի հանրամատչելի ձևով լայն հասարակությանը պատմել այն մասին, ինչով զբաղվում է[14]։ |
ԵրկերԽմբագրել
- Լորենց Զ. Կոնրադ, «Սողոմոն թագավորի մատանին», Ե.: Հայաստան, 1982.-248էջ[15]
- «Մարդը գտնում է իր բարեկամին»
- «Քաղաքակիրթ մարդկության 8 մահացու մեղքերը»
- «Էթոլոգիայի ներածությունը»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1973/lorenz-facts.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Лоренц Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ http://www.kalingafoundationtrust.com/website/kalinga-prize-for-the-popularization-of-science.htm
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 222.
- ↑ Լորենց, կենսագրական
- ↑ wpadmin։ «Библиотека — Владимир Августович Ефимов AKA dr.Vo» (ru-RU)։ Վերցված է 2020-08-06
- ↑ «Тайна "русской рукописи" Конрада Лоренца»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-06
- ↑ Նոբելյան մրցանակակիրը` Հայաստանում ռազմագերի
- ↑ [Կոնրադ Զ. Լորենց, «Սողոմոն թագավորի մատանին», Հայաստան, 1982]
- ↑ «Լորենց Զ. Կոնրադ, «Սողոմոն թագավորի մատանին»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-26-ին։ Վերցված է 2014-12-01