Ուոլտ Ուիթմեն Ռոստոու

Ուոլտ Ուիթմեն Ռոստոու (հոկտեմբերի 7, 1916(1916-10-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - փետրվարի 13, 2003(2003-02-13)[1][2][3][…], Օստին, ԱՄՆ), ամերիկյան սոցիոլոգ և տնտեսագետ։ ՝՝Հռչակվել է որպես «տնտեսական աճի փուլերի» տեսության հեղինակ («Տնտեսական աճի փուլեր։ Ոչ կոմունիստական մանիֆեստ», 1960)։ Ռոստոուն հասարակական առաջընթացը մեկնաբանել է տեխնոլոգիական դետերմինիզմի դիրքերից, կամայականորեն մարդկության զարգացումը դասակարգելով հինգ փուլերի, որոնք որոշվում են տեխնիկական ցուցանիշներով (մեկ շնչին ընկնող արդյունքով, կապիտալ ներդրման մակարդակով են)։ փուլը «ավանդական հասարակությունն» է (ընդգրկում է մինչկապիտալիստական ֆորմացիաները), մյուսներն ըստ էության կապիտալիզմի զարգացման փուլերն են, որոնցից բարձրագույնը, իբր «զանգվածային սպառման հասարակությունն» է։ Ռոստոուի տեսությունը ուղղված է, նախ և առաջ, ֆորմացիաների մասին Մարքսի ուսմունքի դեմ։ Ռոստոուն մարտնչող հակակոմունիստ է, ՍՍՀՄ-ի նկատմամբ խիստ քաղաքականության կողմնակից։ Ռոստոուի տեսության հակագիտական բնույթը բացահայտել են ոչ միայն մարքսիստները, այլն բուրժուական առաջադեմ տնտեսագետները և սոցիոլոգները։

Ուոլտ Ուիթմեն Ռոստոու
Walt Rostow 1968.jpg
Ծնվել էհոկտեմբերի 7, 1916(1916-10-07)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էփետրվարի 13, 2003(2003-02-13)[1][2][3][…] (86 տարեկան)
Օստին, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող, պատմաբան և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Քեմբրիջի համալսարան և Օստինի Տեխասի համալսարան
Պաշտոն(ներ)ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, Counselor of the United States Department of State?, Director of Policy Planning? և Deputy National Security Advisor?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5]
Ալմա մատերԵյլի համալսարան (1940) և Բալիոլ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարArthur David Gayer?
Եղել է գիտական ղեկավարPaul Cootner?
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա Պատվո լեգիոնի շքանշանակիր Ազատության նախագահական շքանշան և Հռոդոսի կրթաթոշակ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Elspeth Rostow?
Walt Whitman Rostow Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Ростоу Уолт Уитмен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Notable Names Database — 2002.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։