Աննե-Կարինե Սթրյոմ
Աննե-Կարինե Սթրյոմ (նորվ.՝ Anne-Karine Strøm, հոկտեմբերի 15, 1951[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, դերասանուհի և լրագրող։ Երեք անգամ ներկայացրել է իր հայրենիք Նորվեգիան Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ՝ 1973, 1974 և 1976 թվականներին։
Աննե-Կարինե Սթրյոմ | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Anne-Karine Strøm |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1951[1][2] (72 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | Հիթ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Անդամակցություն | Bendik Singers? |
Ամուսին | Frode Thingnæs? և Ole Paus? |
Anne-Karine Strøm Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԱննե-Կարինե Սթրյոմը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 15-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Առաջին անգամ Աննե-Կարինե Սթրյոմը բեմ է բարձրացել 12 տարեկան հասակում։ 1970 թվականին լույս ընծայվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Regndråper faller i mitt hår», որը մեծ տարածում գտավ ամբողջ Նորվեգիայում։ Աննե-Կարինե Սթրյոմը մասնակցել է «Finn Eriksens orkester» և «Bendik Singers» փոփ խմբերի ելույթներին։
Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմը երեք անգամ մասնակցել է Եվրատեսիլ երաժշտական մրցույթին։
Melodi Grand Prix
խմբագրելՆերքևում ներկայացված ՝ Աննե-Կարինե Սթրյոմի մասնակցությունն ու գրաված հորիզոնականը «Melodi Grand Prix» նորվեգական ազգային երաժշտական մրցույթի ընտրական փուլում։ Առաջին հորիզոնական զբաղեցնելը Աննե-Կարինե Սթրյոմին հնարավորություն ընձեռեց ներկայացնել իր երկիրը Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին։
Տարեթիվ | Երգ | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|---|
1971 | «Hør litt på meg» | 10 |
1972 | «Håp» | 4 |
1973 | «Å for et spill» Bendik Singers-ի կազմում) | 1 |
1974 | «Hvor er du» | 1 |
1975 | «1+1=2» | 4 |
1976 | «Mata Hari» | 1 |
Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթ
խմբագրելԱննե-Կարինե Սթրյոմը ընտրական փուլերում մասնակցել է 1971-ից 1976 թվականներին անընդմեջ։ Առաջին անգամ նա հաղթող ճանաչվեց 1973 թվականին՝ «Bendik Singers» խմբի կազմում։ Առաջին անգամ մասնակցելու ժամանակ «It’s Just A Game» (Սա ընդամենը խաղ է՝ «Å for et spill») երգը հավաքեց 89 բալ և զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 17-ի մեջ։
Հաջորդ տարին երգչուհին կրկին է մասնակցում ազգային երգի ընտրական փուլին (նորից «Bendik Singers» խմբի հետ, սակայն արդեն այդ խմբի անդամը չէր)։ Այս անգամ էլ նա կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Ու երկրորդ անգամ մեկնում է Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին մասնակցելու։ Ցավոք, մրցույթում Աննե-Կարինե Սթրյոմը տապալվում է։ Այդ տարի մասնակցում էին շատ հայտնի կատարողներ՝ Օլիվիա Նյուտոն-Ջոնը, Ջիլիոլա Չինկվետին, Mouth & MacNeal և նույնիսկ ABBA խումբը։ Արդյունքներն ամփոփելուց պարզ դարձավ, որ Աննե-Կարինե Սթրյոմը վաստակել է ընդամենը 3 բալ և վերջին տեղն է զբաղեցրել։
Երկու տարուց հետո Աննե-Կարինե Սթրյոմը կրկին հաղթում է տեղական «Melodi Grand Prix» երգի ընտրության մրցույթին։ Նրա երգը անգլերեն «Mata Hari» սինգլն էր, որին համարում էին հաղթանակի մեծ շանսեր ունեցող երգ։ Երգը ձայնագրված էր «դիսկո-փոփ» ժանրում։ Սակայն այս անգամ էլ երգը հաջողություն չարձանագրեց։ Աննե-Կարինե Սթրյոմը 7 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմին կարելի համարել Եվրատեսիլի ամենաանհաջողակ կատարողներից մեկը, ով մի քանի անգամ մասնակցել է մրցույթին.
Տարեթիվ | Երգ | Զբաղեցրած հորիզոնական | Հավաքած բալեր |
---|---|---|---|
1973 | «It’s Just A Game» Bendik Singers-ի կազմում) | 7 | 89 |
1974 | «The First Day of Love» | 14 | 3 |
1976 | «Mata Hari» | 18 | 7 |
Եվրատեսիլից հետո
խմբագրել1970-ական թվականներից հետո Աննե-Կարինե Սթրյոմը սկսեց հանդես գալ Էսթեյն Սունդեի և իր ամուսնու՝ Օլե Պաուսի հետ երաժշտական կաբարեում։ Թողարկելով ևս երեք ալբոմներ՝ Աննե-Կարինե Սթրյոմը հրաժեշտ տվեց երաժշտական կարիերային։ Վերջին քսան տարում նա աշխատել է որպես լրագրող հայտնի պարբերականներում։ Այսօր Օսլոյի համալսարանում դասավանդում է լեզվաբանություն։
Կոմպոզիտոր Մարկուս Պաուսի մայրն է։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Drømmebilde (1971)
- Anne Karin (1975)
- Album (1978)
- Casablancas Døtre (1982)
- Landet utenfor (1986)
Սինգլներ
խմբագրել- Fotball-gressenka (1963)
- Lille Marlene (1963)
- Lucia-sangen (1964)
- Morild (1964)
- Milaja (1964)
- Vi må huske på mamma (1964)
- Klokkene ringer (1964)
- Sov lille prins (1964)
- Ringo, Paul, John, George (1965)
- Jeg ønsker meg en bitte liten Beatle (1965)
- Man kan, hvis man vil (1965)
- Du tok med deg mitt hjerte (1965)
- Dance Quiella In A Quiella Dance (1966)
- Quiella Al Bole' (1966)
- Letkis Blues (1966)
- Unge møtes, unge skilles (1966)
- En sommerdrøm (1967)
- La ham være i fred (1967)
- Si no' pent (1967)
- Guantanamera (1967)
- Regndråper faller i mitt hår (1970)
- Bor du fortsatt her i byen (1970)
- Men svikter du meg nå (1970)
- Lykken er (1971)
- Hør litt på meg (1971)
- Mamy Blue (1971)
- Han gjør hva han vil (1971)
- Som en gammeldags lovsang (1972)
- En maske og et smil (1972)
- En merkelig brann (1973)
- Kjærlighet (1973)
- Hvor er du (1974)
- Min egen lille by (1974)
- The First Day of Love (1974)
- Harmony (1974)
- Født med et smil (1974)
- Harmoni (1974)
- Saloniki (1975)
- Se på meg (1975)
- Mata Hari (1976)
- Noen år i fred (1976)
- Please Don’t Go Away (1976)
Այլ աշխատանքներ
խմբագրել- Vi vil leve (в составе «Finn Eriksens orkester»)
- Bendik Singers (в составе «Bendik Singers»)
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրել- Douglas (1970)
- Einar Schankes gledeshus (1975)
Սերիալներ
խմբագրել- Solstreif (1981)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Կարինե Սթրյոմ» հոդվածին։ |