Եվգենի Նիկանորովիչ Պավլովսկի (մարտի 5, 1884(1884-03-05)[1], Բիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1965(1965-05-27)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենդանաբան, պարազիտոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1939) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, Տաջիկստանի ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1951), սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Եվգենի Պավլովսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1884(1884-03-05)[1]
ԾննդավայրԲիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 27, 1965(1965-05-27)[2][1] (81 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմիջատաբան, ռազմական բժիշկ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[3], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[4] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[4]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3][4], Լեոպոլդինա, Լեհական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[4], Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա[4], Russian Entomological Society?[4] և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[4]
 Yevgeny Nikanorovich Pavlovsky Վիքիպահեստում

1908 թվականին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1921 թվականից՝ պրոֆեսոր)։ 1942-1962 թվականների կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ԽՍՀՄ ԲԳԱ համաճարակագիտության և մանրէաբանության ինստիտուի պարազիտոլոգիայի և բժշկական կենդանաբանության բաժնի վարիչ (1946 թվականից)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1952-1964)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտոլոգիայի հարցերին։ Պավլովսկու ղեկավարությամբ կազմակերպվել են բազմաթիվ արշավախմբեր (Միջին Ասիա, Անդրկովկաս, Ղրիմ, Հեռավոր Արևելք և այլն), ուսումնասիրվել տեղաճարակային մակաբուծական, տրանսմիսիվ (փոխանցողական) և այլ հիվանդություններ։ Պավլովսկին հիմնել է մարդու հիվանդությունների վերաբերյալ բնական օջախայնոլթյան ուսմունքը։ Ուսումնասիրել է մի շարք մակաբույծների զարգացման փուլերը և ճիճվային հիվանդությունների ախտածնության հարցերը, արյունածուծ թռչող միջատների ֆաունան և դրանց դեմ պայքարի միջոցները։ Պավլվսկին հեղինակ է պարազիտոլոգիայի մի շարք դասագրքերի և ձեռնարկների։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ-4-րդ գումարումների Գերագույն խորհրդային դեպուտատ։ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան (1965) մրցանակներ։ ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե (1949) և ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Մեծ ոսկե (1954) մեդալներ։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Biographies of the Entomologists of the WorldSenckenberg German Entomological Institute.
  2. 2,0 2,1 2,2 Павловский Евгений Никанорович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Тихонова Е. П. Жизнь и деятельность Владимира Ивановича Жадина в период Великой Отечественной войны, Professional and personal life of Vladimir Ivanovich Zhadin during the Great Patriotic War (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 1. — С. 27—54. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2022-1-27-54
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Слепкова Н. В. Зоологический институт Академии наук СССР в 1931–1966 гг.: исторический контекст, Zoological Institute of the USSR Academy of Sciences in 1931–1966: historical context (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 1. — С. 55—86. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2022-1-55-86
  5. The Darwin-Wallace MedalLinnean Society of London.
  6. RENTRÉE SOLENNELLE DE L'UNIVERSITÉ DE PARIS (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1959. — P. 16. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։