Եվգենի Չանգա
Եվգենի Յանովիչ Չանգա (հոկտեմբերի 23, 1920[1], Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ - օգոստոսի 7, 1999[1] կամ օգոստոսի 20, 1999, Ռիգա, Լատվիա[2]), լատիշ խորհրդային բալետմայստեր։ Լատվիական ԽՍՀ (1956 թ.) և Հայկական ԽՍՀ (1963 թ.) արվեստի վաստակավոր գործիչ։
Եվգենի Չանգա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1920[1] |
Ծննդավայր | Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | օգոստոսի 7, 1999[1] (78 տարեկան) կամ օգոստոսի 20, 1999 (78 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1940 թվականին ավարտել է Ռիգայի թատրոնին կից բալետի դպրոցը, 1950 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի պետական համալսարանի բալետմայստերական ֆակուլտետը։
1940-1961 թվականներին եղել է Ռիգայի օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1950-1961 թվականներին՝ նաև բալետմայստեր։
Լավագույն բեմադրություններից են՝ Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1954 թ.), Սկուլտեի «Ասք ազատության» (1950 թ.), Ա․ Կալնինի «Ստաբուրագ» (1957 թ.), Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1960 թ.)։
1961-1967 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերն էր։ Չանգան մեծապես նպաստել է հայկական բալետի զարգացմանը։
Բեմադրություններից են՝ Խաչատրյանի «Սպարտակ» (1961 թ.), «Երեք բալետ նովել» 1962 թ., ըստ Ռոսսինիի («Տիկնիկների աշխարհում»), Մ. Ռավելի («Բոլերո»), Ջ. Գերշվինի («Նեգրական թաղամաս») երաժշտության, Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963 թ.), «Երեք արմավենի» (ըստ Սպենդիարյանի երաժշտության), Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն» մեկ գործողությամբ բալետները (բոլորը՝ 1964 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965 թ.), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967 թ.)։
1968-1977 թվականներին Չանգան ղեկավարել է Մոսկվայի «Բալետ սառույցի վրա» անսամբլը, 1977 թվականից դասավանդել է Թատերարվեստի պետական համալսարանի բալետմայստերական ֆակուլտետում։
ԽՍՀՄ (1951 թ.) և Լատվիայի (1958 թ.) պետական մրցանակների դափնեկիր է։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 667)։ |