Եվգենի Մակեև

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Վլադիմիրովիչ Մակեև (ռուս.՝ Евгений Владимирович Макеев, հուլիսի 24, 1989(1989-07-24)[1][2], Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Հայաստանի «Արարատ» ակումբի պաշտպան։ Հայրը Վլադիմիր Մակեևն է, որը հայտնի է «Ժեմչուժինա» և «Բալթիկա» ակումբներում իր ելույթներով։

Եվգենի Մակեև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1989(1989-07-24)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սևերստալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Շեկսնա 42 (2)
2007-2017 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 165 (3)
2014-2017  Ռուսաստան Սպարտակ-2 6 (1)
2017-2018 Ռուսաստան Ռոստով 16 (0)
2018 Ռուսաստան Սոչի 7 (0)
2019 Ռուսաստան Ռոտոր 4 (0)
2019—մ.հ. Հայաստան Արարատ 0 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 12 (0)
2011-2015 Ռուսաստան Ռուսաստան 3 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստան II 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 հունիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16 մարտի, 2019

Կարիերա խմբագրել

Չերեպովեցի «Սևերստալ» ակումբի սան է, այդտեղ էլ սկսել է խաղալ (թիմը մինչ այդ վերանվանվել էր «Շեկսնա»)։ Հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում։

2007 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, որտեղ նորից հանդես է եկել պատանեկան թիմի կազմում, ապա «կարմրասպիտակների» երկրորդ կազմում, որի հետ երկու անգամ հաղթել է երկրորդ կազմերի առաջնությունում։ Մեկուկես մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է երկու գնդակ։

2009 թվականի մարտի 15-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Զենիթի» դեմ հանդիպման առաջին խաղակեսին, ինչից հետո նրան փոխարինել են։ 8-րդ տուրի՝ Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի դեմ տնային խաղում Վլադիմիր Բիստրովի փոխանցումից հետո խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում։

2009 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով նրա համար անհաջող խաղին ընդդեմ Ֆարերյան կղզիների հավաքականի։

2010 թվականի սեպտեմբերի 15-ին կատարել է նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Ֆրանսիական «Մարսել» ակումբի դեմ խաղին։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Սպարտակ» ակումբի մարզադաշտի բացման խաղին, որտեղ Մուրադ Յակինի գլխավորությամբ «Սպարտակը» ոչ-ոքի է ավարտել (1:1)[3] Սերբիայի Բելգրադ քաղաքի «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ խաղը։ Եվգենին այդ խաղին մասնակցել է թիմի մեկնարկային կազմում[4]։

2019 թվականի փետրվարի 15-ին պայմանագիր է կնքել Վոլգոգրադի «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի հետ[5]։ 2019 թվականի հուլիսին տեղափոխվել է Երևանի «Արարատ» ակումբ[6]։

Հավաքական խմբագրել

2011 թվականի մարտի 20-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստանի դեմ խաղին[7]։ Նույն թվականի մարտի 29-ին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի հավաքականի՝ Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի 46-րդ րոպեին՝ փոխարինելով Ալեքսանդր Անյուկովին[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Սպարտակ» (Մոսկվա)
«Սպարտակ-2» (Մոսկվա)

Անձնական խմբագրել

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 3 (2010)

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեկսնա 2006 28 1 1 0 29 1
2007 14 1 1 0 15 1
Ընդհանուր 42 2 2 0  —  — 44 2
Սպարտակ (Մոսկվա) 2008 0 0 1 0 0 0 1 0
2009 20 2 1 1 21 3
2010 22 0 3 0 12 0 37 0
2011/12 35 1 2 0 1 0 38 1
2012/13 22 0 2 0 7 0 31 0
2013/14 24 0 2 0 2 0 28 0
2014/15 25 0 2 0 27 0
2015/16 15 0 0 0 15 0
2016/17 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 165 3 14 1 23 0 202 4
Սպարտակ-2
(ֆարմ-ակումբ)
2014/15 1 0 1 0
2016/17 5 1 5 1
Ընդհանուր 6 1  —  —  —  — 6 1
Ընդհանուր կարիերայում 213 6 15 1 23 0 251 7

Խաղերը հավաքականում խմբագրել

Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Րոպեներ Մակեևի գոլերը Մարզիչ Մրցություն
1 2011 թվական մարտի 29   Կատար 1:1 46-90 -   Դիկ Ադվոկատ Ընկերական խաղ
2 2014 թվական նոյեմբերի 18   Հունգարիա 2:1 1-90 -   Ֆաբիո Կապելո Ընկերական խաղ
3 2015 թվական հունիսի 7   Բելառուս 4:2 79-90 -   Ֆաբիո Կապելո Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Championat.com — «Спартак» и «Црвена Звезда» сыграли вничью в первом матче на «Открытие Арене»
  4. «Championat.com — Отчёт о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. ««Ротор» подписал контракт с Евгением Макеевым». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Экс-защитник «Сапартака» Макеев перешёл в «Арарат»». championat. 5 июля 2019.
  7. «Рыжиков, Макеев и Глушаков вызваны в сборную России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  8. Катар 1:1 РОССИЯ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Մակեև» հոդվածին։