«Я не люблю» (հայ.՝ «Ես չեմ սիրում», առաջին տողով՝ «Я не люблю фатального исхода…»[1], հայ.՝ «Եu չեմ սիրում կանխորոշված վախճան»), Վլադիմիր Վիսոցկու հեղինակային երգը։ Ստեղծագործության տեքստը ամբողջությամբ կառուցված է որպես պատմություն կյանքի այն գործողությունների և երևույթների մասին, որոնց հեղինակը բացասաբար է վերաբերվում՝ այդպիսով կենտրոնացված ձևով ներկայացնելով Վիսոցկու ստեղծագործությանը բնորոշ՝ վերաբերմունքը ժխտման միջոցով արտահայտելու տեխնիկան։

«Ես չեմ սիրում»
Վլադիմիր Վիսոցկիի երգը
Ժանրհեղինակային երգ
Լեզուռուսերեն
ՀեղինակՎլադիմիր Վիսոցկի
ԿոմպոզիտորՎլադիմիր Վիսոցկի

Երգը, որը գրվել է 1969 թվականին (ի սկզբանե՝ «Վտանգավոր հյուրախաղեր» (ռուս.՝ «Опасные гастроли») ֆիլմի համար), դարձել է Վիսոցկու ամենահայտնի ստեղծագործություններից մեկը և համարվում է նրա բանաստեղծական հավատո հանգանակը, աշխարհայացքային կամ նույնիսկ քաղաքական մանիֆեստը։ «Ես չեմ սիրում» ստեղածգործության ներկայացման պատմության մեջ նկատելի տեղ է գրավում նրա ընդգրկումը «Սովրեմեննիկ» թատրոնի «Իմ կղզին» ներկայացման մեջ, որտեղ այն կատարել է գլխավոր դերը խաղացող Իգոր Կվաշան։ Հայտնի են երգի՝ Վիսոցկու կենդանության օրոք ձայնագրված 240-250 ֆոնոգրամաներ, ինչպես նաև ավելի քան 150 թարգմանություններ ավելի քան 50 լեզուներով։ Նրա տեքստից առանձին ձևակերպումները դարձել են թևավոր արտահայտություններ։ Ռուսաստանում հասարակական կարծիքի հարցումների արդյունքում «Ես չեմ սիրում» երգը տեղ է զբաղեցնում Վիսոցկու ամենասիրված երգերի շարքում։

Սյուժե խմբագրել

Ես չեմ սիրում

Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,
Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,
Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,
Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում։

Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,
Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,
Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,
Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում։

Երգը կառուցված է ժխտումների շարքի տեսքով՝ ունկնդրին պատմելով այն մասին, թե հեղինակը ինչ «չի սիրում» և ինչն է «ատում», ինչն է նրան նյարդայնացնում։ Հեղինակը երբեմն երգի կատարումն ուղեկցում էր մեկնաբանությամբ.

Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի երգ, որը կպատասխանի այն հարցերի կեսին, որոնք ինձ տրվում են նամակներում։ Հարցեր, որոնք վերաբերում են անձամբ ինձ, իմ անձին, նրան, թե ես անձամբ ինչ եմ սիրում այս կյանքում, ինչը՝ ոչ, ինչ եմ ընդունում, ինչը՝ ոչ...

Հեղինակի չսիրած որակների և արարքների շարքում են՝ «լկտիությունը սառնասիրտ», «զմայլանքը», հոգին խցկվելն ու հոգու մեջ թքելը, «բամբասանքը ամեն տեսքի, Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն», «վստահությունը կուշտ ու գեր», զրույցը թեժ պահին ընդհատելը, թիկունքին հարվածելը, «բռնություն և անզորություն», «բեմահարթակ ու ասպարեզ, Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում»։ Ա. Սկոբելևը և Ս. Շաուլովը նշել են, որ այս բոլոր հատկանիշները նկարագրվում են «առանց վերագրվելու որևէ անձի կամ կերպարի, և միայն իրեն է բանաստեղծը դիմում կատեգորիկ՝ «Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին» (ռուս.՝ «Я не люблю себя, когда я трушу»)[4]։

Կատարումներ և հրատարակումներ խմբագրել

Երգը գրվել է 1969 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել «Վտանգավոր հյուրախաղեր» ֆիլմի համար։ Վիսոցկու հետ այդ ֆիլմում խաղացող Լիոնելլա Պիրևան ավելի ուշ պատմել է, որ այն դրվագը, որտեղ կատարվել է այդ երգը, կտրել են վերջնական մոնտաժի ժամանակ[5]։ Հնչյունային օպերատորի օգնական Ա. Բորիսովը, պատմելով ֆիլմի նկարահանումների մասին, նշել է, որ ի տարբերություն ֆիլմում հնչած մյուս երգերի, «Ես չեմ սիրում» երգը կատարվել է ոչ թե ֆոնոգրամայի ներքո, այլ «կենդանի», և հնարավոր է, որ ֆիլմից նրա հանման պատճառը եղել է ձայնի տեխնիկական անկատարությունն (թեև նման որոշում կարող էր կայացվել նաև թեմայի սրության պատճառով)[6]։ Ամենավաղ համերգային կատարումները եղել են նույն թվականի ամռանը[1]։ «Ես չեմ սիրում» երգը մնացել է Վիսոցկու համերգներին ամենաշատ կատարված երգերից մեկը մինչև կյանքի վերջ։ Հաշվվել է, որ «Ես չեմ սիրում» երգ հնչել է Վիսոցկու բոլոր հայտնի համերգների ավելի քան մեկ երրորդում այն գրելու պահից ի վեր՝ կատարման միջին հաճախականությամբ զիջելով միայն «Письмо с Канатчиковой дачи» երգին[7]։ «Էխո Մոսկվի» ռադիոյի՝ Վիսոցկուն նվիրված հաղորդումների շարքում ասվում է, որ հայտնի է հեղինակային կատարման գրեթե 240 հնչյունագիր[8], իսկ հնչյունագրերի ինդեքսում նշված է գրեթե 250[1]։ Երգը հաճախ հնչել է ծրագրի վերջին (թեև ոչ այնքան հաճախ, որքան «Парус»-ը)[9]. դրանով Վիսոցկին ավարտել է նաև իր կյանքի վերջին համերգը 1980 թվականի հուլիսի 16-ին մերձմոսկովյան Կալինինգրադում[10]։

Երգի տեքստը ժամանակի ընթացքում փոխվել է։ Օրինակ՝ «Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ, // Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի...» (ռուս.՝ «Я не люблю любое время года, // Когда весёлых песен не пою») տողերը հանդիպում են «Երբ հիվանդ եմ կամ խմում եմ» (ռուս.՝ «…В которое болею или пью») տարբերակով։ «Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում» (ռուս.՝ «досадно мне, когда невинных бьют») փոխարեն Վիսոցկին կարող էր երգել «առանց գործի» կամ «անիմաստ ծեծում են» (ռուս.՝ «без дела» կամ «без смысла бьют»), «Զմայլանքին չեմ հավատում» (ռուս.՝ «в восторженность не верю») արտահայտության փոխարեն՝ «դյուրահավատությանը չեմ հավատում» (ռուս.՝ «в доверчивость не верю»)[11]։ Սևագրերում հայտնվում է «Ես չեմ սիրում, երբ սեպից ավելի սուր // Իմ ծոծրակին է ուղղված հայացքը թշնամու» (ռուս.՝ «Я не люблю, когда острее клина // В затылок мне врага направлен взор») տարբերակը[12]։ Վիսոցկու ստեղծագործության հետազոտողները հատկապես նշում են երկու փոփոխություն. վաղ հրատարակություններում երգվել է՝ «Ես չեմ սիրում՝ թիկունքին են երբ կրակում, // Բայց եթե պետք է, կկրակեմ դիմհար» (ռուս.՝ «Я не люблю, когда стреляют в спину, // Но если надо — выстрелю в упор») և «Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն, // Եվ չեմ ափսոսում խաչված Քրիստոսին» (ռուս.՝ «Я не люблю насилья и бессилья, // И мне не жаль распятого Христа»)[Ն 2]: Ավելի ուշ տողերի իմաստն արմատապես փոխվել է. Վիսոցկին սկսել է երգել՝ «Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին» (ռուս.՝ «Я также против выстрелов в упор») և «Միայն ափսոս խաչի հանված Քրիստոսին» (ռուս.՝ «Вот только жаль распятого Христа»)[2]։

1972 թվականին Գալինա Վոլչեկի խնդրանքով Վիսոցկին իր չորս երգերը տվել է «Սովրեմեննիկ» թատրոնի ներկայացմանը, որը հիմնված էր էստոնացի հեղինակ Ռայմոնդ Կաուգվերի «Սեփական կղզին» պիեսի վրա։ Վիսոցկովեդ Մարկ Ցիիբուլսկուն գրել է, որ Կաուգվերը, չնայած արդեն հայտնի էր որպես վիպասան, պիեսում նախընտրել է այն ժամանակ ընդունված «լավի կոնֆլիկտը գերազանցի հետ». պիեսի գլխավոր հերոս Կառլ Ռիյպսը պայքարում է թերթաքարի արդյունահանման առաջադեմ, էկոլոգիապես ավելի մաքուր ձևի համար։ Ցիբուլսկու խոսքով՝ Վոլչեկը, հասկանալով թատերական հանդիսատեսի համար նման սյուժեի անհրապույր լինելը, գտել է ներկայացումը աշխուժացնելու միջոց։ Ռեժիսորը հիշել է[14].

«Սեփական կղզին» Վիսոցկու երգերի վրա կառուցված ներկայացում էր... գլխավորն այն էր, որ նրա երգերը այս պիեսը տեղափոխեցին մեկ այլ մակարդակ և այն ավելի հետաքրքիր դարձրին ինձ համար, քան իրականում էր։

Վոլչեկին հաջողվել է հասնել մշակույթի վարչության թույլտվությանը՝ երգերը ներկայացման մեջ ներառելու համար[15]։ Դրանցից մեկը՝ «Свой остров» («Отплываем в тёплый край навсегда…»), գրվել է հատուկ բեմադրության համար, մյուս երեքը՝ «Человек за бортом», «Лирическая» («Здесь лапы у елей дрожат на весу…») և «Я не люблю», ստեղծվել էին դրանից առաջ և արդեն կատարվել էին հեղինակի կողմից։ Ներկայացման մեջ ադ բոլորը երգում էր գլխավոր հերոսի դերակատար Իգոր Կվաշան, ում կատարումը (որը շատ էր տարբերվում Վիսոցկու կատարումից), ըստ Վոլչեկի, միակն էր, որ ընդունում էր Վիսոցկին[8]։ Երգերի տեքստերում հեղինակային կատարման համեմատ փոփոխություններ են կատարվել, ինչպես սյուժետային գծին համապատասխան [Ն 3], այնպես էլ Կվաշայի խնդրանքով։ Այս վերջին փոփոխությունը վերաբերում էր հենց «Я не люблю» երգին. խաչված Քրիստոսի մասին հիշատակող հատվածը դուր չի եկել դերասանին «պարզապես էսթետիկ տեսանկյունից» և ներկայացման մեջ հնչել է հետևյալ խմբագրությամբ[15].

  Когда я вижу сломанные крылья,
Хочу помочь, — хоть это не по мне,
Я не люблю насилья и бессилья,
И не могу остаться в стороне.
 

Մամուլում երգն առաջին անգամ հայտնվել է թարգմանված, ընդ որում՝ արդեն 1972 թվականին։ Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դրամատուրգ Ստեֆան Ցանևը բուլղարերեն է թարգմանել «Սեփական կղզին» պիեսը՝ ներառելով նաև Վիսոցկու՝ ներկայացման մեջ հնչած բոլոր չորս երգերի թարգմանությունները։ Հեղինակի կենդանության օրոք արված մեկ այլ թարգմանություն՝ Էստոներեն, տպագրվել է 1977 թվականին Tallinna politehnik թերթում[16]։

1974 թվականին համամիութենական «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում կատարվել են Վիսոցկու 24 երգերի ձայնագրություններ (որոնցից վեցը՝ Մարինա Վլադիի կատարմամբ)՝ Գեորգի Գարանյանի ղեկավարությամբ «Մելոդիա» համույթի ուղեկցությամբ։ Ամբողջական ալբոմների տեսքով այս երգերը հեղինակի կենդանության օրոք երբեք չեն թողարկվել, բայց մի քանի տարի ընթացքումմաս-մաս հրապարակվել են մինի ձայնապնակներով։ «Ես չեմ սիրում»-ը եղել է 1974 թվականի ձայնագրության մի մասը, սակայն հեղինակի կենդանության օրոք ձայնասկավառակի վրա այդպես էլ չի հայտնվել[17]։ 1977 թվականին երգը (ինչպես և «Я не люблю фатального исхода…» երգը) ընդգրկվել է Փարիզի «YMCA-Press» հրատարակչության «Ռուս բարդերի երգեր» (ռուս.՝ «Песни русских бардов») ժողովածուի երրորդ սերիաներում[18] Վիսոցկու գրեթե 300 երգերի թվում. նյութի նման առատությունը Մ. Ցիբուլսկուն թույլ է տվել «Ռուս բարդերի երգերը» անվանել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն։ Ժողովածուն կազմվել է կասետներից և երեք հատորով տպագրված երգերի տեքստերից (ավելի ուշ՝ 1978 թվականին վերահրատարակությունում, ավելացվել է նաև չորրորդ սերիան)։ Ժողովածուի խմբագիր Վլադիմիր Ալոյը գրել է, որ «Փարիզ ժամանած Վոլոդյա Վիսոցկին շատ ուրախ էր ժողովածուի թողարկման համար» և նախապես գիտեր նրա մասին։ Սակայն Ցիբուլսկին նշում է, որ հրատարակիչները Վիսոցկուց ոչ մի անձնական ձայնագրություն չեն ստացել և օգտագործել են հին, հաճախ ցածրորակ հնչյունագրեր[19]։ 1979 թվականին երգը ներառվել է «Վլադիմիր Վիսոցկու համերգը Նյու Յորքում, 1979» (ռուս.՝ «Нью-йоркский концерт Владимира Высоцкого, 1979») վինիլային ալբոմում, որում հավաքվել են նույն թվականի հունվարի 17-ին Նյու Յորքի Բրուքլինի քոլեջում կայացած համերգի ձայնագրությունները[20]։

Խորհրդային մամուլում երգի տեքստը ռուսերենով առաջին անգամ հայտնվել է հեղինակի մահից հետո Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Նյարդ» (ռուս.՝ «Нерв») ժողովածուում[2]։ «Նյարդի» առաջին հրատարակությունում, որը լույս է տեսել 1981 թվականին, առկա է, մասնավորապես, «Но, если надо, — выстрелю в упор» վաղ տարբերակը[21]։ 1987 թվականի մայիսին «Մելոդիա» ընկերությունը թողարկել է «Վլադիմիր Վիսոցկի։ ...Գոնե մի քիչ էլ կանգնեմ եզրին...» (ռուս.՝ «Владимир Высоцкий. …хоть немного ещё постою на краю…») կրկնակի ալբոմը, որը ներառում է նաև Վիսոցկու երգերի և բանաստեղծությունների ընթերցման ձայնագրություններ Տագանկայի թատրոնի հայտնի դերասանների կատարմամբ։ «Ես չեմ սիրում» տեքստը ներառվել է ալբոմի առաջին ձայնասկավառակում՝ Վենիամին Սմեխովի կատարմամբ[22]։ «Վլադիմիր Վիսոցկու համերգներին» (ռուս.՝ «На концертах Владимира Высоцкого») շարքում, որը բաղկացած էր 21 ալբոմից, երգը հայտնվել է երկու անգամ՝ 4-րդ («Песня о друге», 1988) և 11 («В поисках жанра», 1990) ձայնասկավառակներում[23]։

Գրական-երաժշտական վերլուծություն խմբագրել

Վիսոցկովագետները նշում են, որ «я (не) люблю» («ես (չեմ) սիրում») ձևաչափով ստեղծագործությունները հայտնի են եղել ռուս գրականության մեջ նաև Վիսոցկուց առաջ։ Այս կապակցությամբ Վ. Գավրիկովը հիշել է Ինոկենտի Անենսկու «Ես սիրում եմ» (ռուս.՝ «Я люблю»[24] բանաստեղծությունը, որն ունի նմանատիպ անաֆորիկ կառուցվածք, իսկ Ա. Սկոբելևը՝ Վիկտոր Դրագունսկու «...Եվ ինչ ինչ չեմ սիրում» (ռուս.՝ «…И чего не люблю!») պատմվածքը «Դենիսկինի պատմվածքները (ռուս.՝ «Денискины рассказы») շարքից, ինչպես նաև Վասիլի Պուշկինի «Սիրում եմ և չեմ սիրում» (ռուս.՝ «Люблю и не люблю») բանաստեղծությունը (1815)[25]։

Ընդ որում՝ Վիսոցկու տեքստը, ի տարբերություն Պուշկինի տեքստի, ամբողջովին կառուցված է ժխտումների վրա՝ «չեմ սիրում» («не люблю»), «ատում եմ» («ненавижу»), «չեմ հավատում» («не верю»), «չեմ հանդուրժում» («не терплю»), «դեմ եմ» («я против»), «տհաճ է» («досадно») (Վերջինս, ըստ Ի. Ելինեկի, «Վիսոցկու սիրելի բառերից մեկն է»[26]) ։ Ժխտման միջոցով վերաբերմունքի արտահայտման ձևը, որը կենտրոնացված ձևով արտահայտվել է «Ես չեմ սիրում»-ում, ըստ ուսումնասիրողների դիտարկումների, ընդհանուր առմամբ բնորոշ է Վիսոցկու ստեղծագործությանը[27]։ Սկոբելևի խոսքով՝ նրա համար «ավելի հեշտ է ասել՝ «Ես չեմ սիրում», քան պատմել այն մասին, ինչ նա սիրում է»։ Իր ստեղծագործություններում ժխտողական արտահայտությունների քանակով հեղինակը համեմատելի է Լերմոնտովի հետ և գերազանցում է նույնիսկ այնպիսի «կտրուկ» բանաստեղծին, ինչպիսին Գալիչն է[28]։ Է. Կլիմակովան ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երգում ժխտվող երևույթներից շատերին Վիսոցկին նվիրել է նաև առանձին ստեղծագործություններ, որոնք նա անվանել է «Ժխտման բալլադներ» (ռուս.՝ «баллады отрицания») տերմինով։ Նրա դասակարգման մեջ «Բալլադ զենքի մասին» (ռուս.՝ «Баллада об оружии») համապատասխանում է «Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում, Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին» տողերին, «Բալլադ մանեկենների մասին» (ռուս.՝ «Баллада о манекенах»)՝ «Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր» ժխտմանը, «Բալլադ կարճ պարանոցի մասին»՝ «Ինձ տհաճ է, որ «պատիվ» բառն է մոռացվել, // Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն» (ռուս.՝ «Досадно мне, что слово „честь“ забыто // И что в чести наветы за глаза» и так далее»)[29]։

Բազմիցս նշվել է, որ երգի տեքստը շատ անձնական է, այն հեղինակային դիրքորոշման դեկլարատիվ արտահայտություն է, որում գրեթե բացակայում է քնարական հերոսը[4]։ Նատալյա Կրիմովան զուգահեռ է անցկացնում երգի գաղափարների և Վիսոցկու կողմից Համլետի կերպարի վաղ մեկնաբանության միջև, որին նա սկսել է խաղալ երկու տարի անց՝ «ագրեսիվ և անպաշտպան բնականությամբ» (ռուս.՝ «агрессивной и беззащитной естественностью»)[30]։ «Ես չեմ սիրում» անվանում են ծրագրային երգ[4][31], поэтическим Կաղապար:D- Высоцкого[32], «եթե ես գիտեմ, որ ես կամ, ապա գիտեմ նաև այն, թե ինչպես պետք է վարվեմ» (ռուս.՝ «если я знаю, что я есть, то знаю и то, как я должен поступать») փիլիսոփայական դիրքորոշման արտահայտություն[33]։ Ամերիկացի պատմաբան Գեորգի Չեռնյավսկին այն սահմանել է նաև որպես հեղինակի քաղաքական մանիֆեստ։ Չերնյավսկու կարծիքով՝ այս երգը բողոք է «կոմունիզմ կառուցողի բարոյական օրենսգրքի» դեմ, որն արդարացնում է նրանց գործողությունները, ովքեր բանաստեղծի և նրա ժամանակակիցների կողմից «հոգու մեջ են խցկվում», այնուհետև ստացված հասանելիությունը օգտագործում իրենց օգտին[34]։ Մյուս կողմից, Ս. Վ. Ուվարովան դեմ է հանդես գալիս «Ես չեմ սիրում» ստեղծագործությունը «բողոքի երգ» համարելուն։ Նա նշում է, որ չնայած երգը հայտարարում է հեղինակի ժխտողական դիրքորոշումը բազմաթիվ երևույթների նկատմամբ, այն չունի հասցեատեր և գործողության օբյեկտ, այսինքն՝ արտահայտվում է գործողության ընդհանուր մերժում՝ անկախ նրանից, թե ով է դա կատարում։ Դրանով է պայմանավորված անորոշ-անձնական և առանց բայի կառուցվածքների գերակշռությունը, իսկ երբ կոնկրետ սուբյեկտը, այնուամենայնիվ, հայտնվում է, դա հենց երգիչն է, այլ ոչ թե ինչ-որ վերադաս ատյան, որի գործողությունները շտկման կարիք ունեն[35]։

Վիսոցկուն նվիրված բազմաթիվ հրապարակումներում «դիմհար կրակոցներին» և «խաչված Քրիստոսին» վերաբերող տեքստի փոփոխությունները դիտարկվում են որպես հեղինակի տեսակետների խորքային փոփոխությունների արտացոլում[31][36][37]։ Հնարավոր է, սակայն, որ այդ փոփոխությունները կապված են եղել նաև ուրիշների բացասական արձագանքի հետ։ Այսպես, Վ. Ի. Նովիկովը և Ա. Կ. Կուլագինը նշել են, որ «ափսոս չէ» տարբերակն արժանացել է Բորիս Մոժաևի կտրուկ անհամաձայնությանը[38][39], իսկ Ստանիսլավ Սադալսկու հուշերի համաձայն՝ նույն տեսակետն է արտահայտել նաև Լյուդմիլա Ցելիկովսկայան երգի առաջին կատարման ժամանակ[40]։ Նովիկովը առաջ է քաշում մի տեսություն, ըստ որի՝ վաղ հրատարակությունը ոչ թե բանաստեղծի սեփական դիրքորոշման արտացոլումն է եղել, այլ ինչ-որ դերային ձև[38].

  Սկզբում «Ես չեմ սիրում» երգն ստեղծվել է ինչ-որ հզոր գերմարդի անունից, որի համար ամեն ինչ միևնույն է... Երգը կրել է խաղային, դերային երանգ, որը հետագայում արդեն պետք չէր…  

Չնայած ծրագրային իմաստին, երգի տեքստը պարունակում է մեծ թվով գրական հնարքներ և գեղարվեստական պատկերներ, որոնք թույլ են տալիս գնահատել այն որպես բանաստեղծական ստեղծագործություն, այլ ոչ թե պարզ դեկլարացիա։ Ուսումնասիրողներն առանձնացրել են Վիսոցկու կողմից հաճախ օգտագործվող այնպիսի տեխնիկա, ինչպիսին է զեղչումը («я не люблю, когда наполовину», «когда всё время против шерсти» – թարգմանիչների համար բարդ պահեր, որոնց հստակ վերարտադրության հետ կապված խնդիրները հատկապես ընդգծվում են[26][32]), դարձվաքային միավորները՝ ինչպես տարածված, այնպես էլ հեղինակային («игла почестей»[26][32]), զուգահեռների անցկացումը «կասկածի որդերի» և «հարգանքի խայթի» և «հոգու մեջ խցկվելու» ու «հոգու մեջ թքելու» միջև[26]։ Սկոբելևը մատնանշում է Վիսոցկու ստեղծագործության մեջ կրկնվող կոտրված թևերի պատկերը. «Ես չեմ սիրում» երգից բացի այն հայտնվում է նաև ավելի ուշ գրված «Իմ սև մարդը մոխրագույն կոստյումով» (ռուս.՝ Мой чёрный человек в костюме сером) բանաստեղծության մեջ, որտեղ «сломанные крылья» («կոտրված թևերը») նույնպես հանգ են կազմում «бессилья» («անզորություն») բառի հետ[13]։ Ի. Ելինեկը նմանություն է տեսնում նաև արենաների կերպարի, որտեղ էժան գնվում են «զոհաբերությունները, որոնք կատարում են կրկեսներում և արենաներում ակրոբատները, լարախաղացները և այլ արտիստներ», և ավելի ուշ գրված «Լարախաղացը» («Канатоходец») երգի կենտրոնական կերպարի միջև[26]։

Որպես ստեղծագործության հեղինակային կատարման առանձնահատկություն՝ Լ. Տոմենչուկը նշել է «անշեշտ «ես»-ը՝ի բազմիցս կրկնվող առաջին դեմք դերանունի ընդգծման բացակայությունը։ Ուսումնասիրողի ենթադրությամբ, դա կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վիսոցկին երգի տեքստը դիտարկել է ոչ թե որպես անձնական, այլ ավելի շուտ որպես կոլեկտիվ հավատո հանգանակ բոլոր նրանց համար, ովքեր բացասաբար են վերաբերվում բարոյական մթնոլորտը թունավորող երևույթներին[41]։

Ժառանգություն խմբագրել

Հայտնի թարգմանությունների քանակով «Ես չեմ սիրում» տեքստը, 2017 թվականի տվյալներով, զբաղեցրել է առաջին տեղը Վիսոցկու բոլոր ստեղծագործությունների մեջ. այն թարգմանվել է գրեթե 160 անգամ ավելի քան 50 լեզուներով[42][43]։ Առաջին թարգմանությունները՝ բուլղարերեն և Էստոներեն, հրատարակվել են հեղինակի կենդանության օրոք՝ ժամանակային առումով նախորդելով կամ համընկնելով ռուսերենով առաջին հրատարակությունների հետ։ Բացի Ստեֆան Ցանևի՝ ամենավաղ թարգմանությունից, բուլղարերեն կատարվել են ևս երեք թարգմանություններ, որոնցից ամենահայտնին դարձել է Ռումեն Լեոնիդովի տարբերակը, որը 1983-2003 թվականներին վերահրատարակվել է 8 անգամ[16]։ Չեխերեն նույնպես թարգմանվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ամենավաղ թարգմանության (Յանա Մորավցովայի «Nemám rád»[26]) ժամանակ, ըստ երևույթին, օգտագործվել է տեքստի մի տարբերակ՝ «но, если надо, — выстрелю в упор» բառերով, իսկ Մ. Դվորժակի ավելի ուշ թարգմանության ժամանակ՝ վերջնական տարբերակը[21]։ Բազմաթիվ են լեհերեն թարգմանությունները. բարդ և ռեժիսոր Վոյցեխ Մլինարսկին արդեն 1989 թվականին, նախապատրաստելով Վիսոցկուն նվիրված ներկայացում, ծանոթացել է հրապարակված թարգմանությունների հինգ տարբերակներին, չի բավարարվել ոչ մեկով և թարգմանել է բանաստեղծությունը վեցերորդ անգամ[44]։ Վիսոցկու մոտ 20 երգերի թվում «Ես չեմ սիրում» («Nie lubię») ազատ թարգմանությունը կատարել է ևս մեկ լեհ բարդ՝ Յացեկ Կաչմարսկին[45], հետագայում Կուբայում թողարկվել է La Bobosa Azul խմբի «Cuanda Amanezca el Dia» (իսպ. թարգմ.՝ «Երբ սկսվի օրը») սկավառակը, որը կազմված է Կաչմարսկու և Վիսոցկու երգերի թարգմանություններից։ Այդ ալբոմում տեղ է գտել նաև «Ես չեմ սիրում» երգի իսպաներեն թարգմանությունը՝ «No me gusta»[46]։ Դեռևս 1980-ական թվականներին հայտնվել է չինարեն թարգմանությունը, որը կատարել է Վան Լյաոն[47], իսկ ռումիներեն թարգմանությունը՝ Պ. Ստոյչեսկուն և Ա. Իվանովան, հունարեն թարգմանությունը կատարել է բանաստեղծ Գ. Սոիլեմեզիդիս 1998 թվականին, սերբերենը՝ Մ. Բաչովիչը 2005 թվականին[46]։ Երգը ներառվել է նաև Վիսոցկու ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությունների թվով ռեկորդակրի՝ հեղինակ-կատարող Ռայնհոլդ Անդերտի երգացանկում[48]։ Երգն անգլերեն թարգմանել են նաև Էմիգրանտներ Ա. Վագապովը և Տ. Վարդոմսկայան (դոկտոր-լեզվաբան, Չիկագոյի համալսարանի դասախոս)։ «Vladimir Vysotsky in new translations: International poetic project» (2014) ժողովածուում երգի տեքստը հայտնվել Է Ռուսաստանի ժողովուրդների այնպիսի լեզուներով թարգմանություններով, ինչպիսիք են տուվիներենը, կումիկերենը և յուկագիրերենը[49]։ 2015 թվականին այն լեզուների թվին, որոնցով թարգմանվել է երգը, ավելացել է մալայերենը[50], իսկ երեք տարի անց՝ մալթայերենը[51]։

«Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին»[52] (ռուս.՝ «Я не люблю, когда мне лезут в душу») և «Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում»[52] (ռուս.՝ «Я не люблю, когда стреляют в спину») արտահայտությունները դարձել են թևավոր և օգտագործվում են նաև մամուլի հրապարակումների վերնագրերում[53]։ «Ես չեմ սիրում» վերնագրով 1988 թվականին լույս է տեսել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Պյոտր Սոլդատենկով)[54]։ Տասը տարի անց «Էքսմո» հրատարակչությունը նույն վերնագրով թողարկել է Վիսոցկու ստեղծագործությունների ժողովածուն, որում ներառվել են նաև բանաստեղծի մոր և ընկերների հուշերը[55]։ «Ես չեմ սիրում, երբ...» արտահայտությունը Վիսոցկուց որոշ այլ փոխառությունների հետ մեկտեղ հայտնի է դարձել ոչ պրոֆեսիոնալ (կամ «նաիվ», ըստ նրան նվիրված ուսումնասիրությունների տերմինաբանության) բանաստեղծների շրջանում[56]։ Նույն կանոններով, ինչ Վիսոցկին, կառուցվել է նաև պրոֆեսիոնալ հեղինակ-կատարող Սերգեյ Բաբկինի «Ես չեմ սիրում» երգը, թեև նրա կատարման ոճն ու լեզուն տարբերվում են Վիսոցկու երգից. ըստ Ա. Յարկոյի՝ «Դա ոչ թե «ես չեմ սիրում = ես ատում եմ», այլ «ես չեմ սիրում=ինձ դուր չի գալիս, ես փորձում եմ խուսափել»[57]։

1997 թվականին Մոսկվայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ երգը մնում է ճանաչելի և հանրաճանաչ. այն եզրափակել է Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունների առաջին տասնյակը մոսկվացիների կողմից ամենասիրված ստեղծագործությունների շարքում[58]։ Վլադիմիր Վիսոցկու 80-ամյակին առթիվ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի 25 հազար օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում «Ես չեմ սիրում» երգն զբաղեցրել է առաջին տեղը նրա երգերի շարքում հասարակության այս հատվածում շրջանում իր ժողովրդականությամբ. հարցվածների ավելի քան 19 %-ը նշել է այս երգն իր ամենասիրելիների ստեղծագործությունների թվում («Кони привередливые»՝ 17 %, «Он не вернулся из боя»՝ 15 %-ից պակաս)[59]։

Նշումներ խմբագրել

  1. Վիսոցկու ստեղծագործության ուսումնասիրող Վ. Իզոտովը «Ես չեմ սիրում» երգը, ինչպես և ավելի ուշ ստեղծված «Я все вопросы освещу сполна…» (հայ.՝ «Ես լիովին կլուսաբանեմ բոլոր հարցերը...») և «Я к вам пишу» (հայ.՝ «Ես գրում եմ ձեզ» երգերը ներառում է, այսպես կոչված, «Պատասխանների եռագրության» (ռուս.՝ «Трилогию ответов») մեջ, որը նախատեսված է պարզաբանելու հեղինակի ստեղծագործության իմաստը և ցրելու նրա վերաբերյալ շրջանառվող լուրերը[3]։
  2. Ա. Սկոբելևը ենթադրում է, որ երգի այս կերպարը սկիզբ է առնում Սեմյոն Գուձենկոյի «Մեր սերունդը» (ռուս.՝ «Наше поколение») բանաստեղծությունից («Մեզ պետք չէ խղճալ, չէ որ մենք էլ ոչ մեկին չէինք խղճա» (ռուս.՝ «Нас не нужно жалеть, ведь и мы никого б не жалели»), որը Վիսոցկին կատարել է «Ընկածները և ողջերը» (ռուս.՝ «Павшие и живые») ներկայացման մեջ[13]։
  3. «Отплываем в тёплый край навсегда…» տողի փոխարեն խռովարար հերոսը երգում է «Покидаем тёплый край навсегда…», իսկ «Человека за бортом» երգի տեքստում կատարվել են փոփոխություններ, որոնք հանել են լրացուցիչ փիլիսոփայական պլանները[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Владимир Высоцкий. Индекс фонограмм. 0428 — Я не люблю фатального исхода…». Владимир Высоцкий. Когда? Где? Кто? Электронный каталог. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Собрание сочинений, том 1, 2009, Комментарии: Я не люблю
  3. Изотов В., Изотова Е. Избранный комментарий к песне «Я все вопросы освещу сполна…» // В поисках Высоцкого. — Пятигорск: Издательство ПГЛУ, 2016. — В. 24. — С. 33. — ISBN 978-5-4220-0214-6.
  4. 4,0 4,1 4,2 Скобелев А. В., Шаулов С. М. «Я только малость объясню в стихе». Концепция человека и мира. 4. Преодоление // Владимир Высоцкий: Мир и Слово. — 2004.
  5. Цыбульский М. «Опасные гастроли» (октябрь 1968 года — август 1969 года) // Владимир Высоцкий в Одессе. — СПб.: Студия «НП-Принт», 2013. — С. 54—55. — ISBN 978-5-91542-201-7
  6. Высоцкий В. Иллюстрированное собрание сочинений в 11 томах / сост. и коммент. П. Фокина; подгот. текста С. Жильцов. — СПб.: Амфора, 2012. — Т. 10. Каюсь! Каюсь! Каюсь!. — С. 18—19. — ISBN 978-5-367-02112-7
  7. Гавриков В. А. Какие песни чаще всего пел Высоцкий? (а также о восприятии творчества поэта в современной России) // Вестник Московского университета. Серия 9. Филология. — 2018. — № 2. — С. 98—99.
  8. 8,0 8,1 Антон Орехъ. (2017 թ․ մայիսի 27). «Высоцкий. Глава 63. Свой остров». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  9. Новиков В. И. Последняя весна // Высоцкий. — Издание седьмое, дополненное. — М.: Молодая гвардия, 2013. — С. 365—366. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03554-6
  10. Новиков В. И. Классик Владимир Высоцкий // Владимир Высоцкий. Песни. Стихотворения. Проза. — М.: Эксмо, 2010. — С. 22—38. — ISBN 978-5-699-44686-5
  11. «Варианты «Я не люблю»». lit-info.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  12. Корман Я. Мотив «фиги в кармане» в произведениях В. Высоцкого // В поисках Высоцкого. — Пятигорск: Издательство ПГЛУ, 2013. — В. 10. — С. 65.
  13. 13,0 13,1 Скобелев А. В. Я не люблю // Много неясного в странной стране… II. Попытка избранного комментирования. — Воронеж: Эхо, 2009. — С. 50. — ISBN 5-87930-099-6
  14. Цыбульский М. «Свой остров». Памяти И. В. Кваши // В поисках Высоцкого. — Пятигорск: Издательство ПГЛУ, 2012. — В. 6. — С. 12—13.(չաշխատող հղում)
  15. 15,0 15,1 15,2 Цыбульский, 2012
  16. 16,0 16,1 Раевская М. A. Публикации в прессе и сборниках // Восприятие поэзии В.С. Высоцкого в Болгарии: переводы и критика (1972—2009). — М., 2009.
  17. Антон Орехъ. (2019 թ․ հունվարի 19). «Высоцкий. Глава 137. Наряд на «Мелодию»». Эхо Москвы. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին.
  18. Песни русских бардов / оформл. Л. Нусберга. — Париж: YMCA-Press, 1977. — Т. 3. — С. 40.
  19. Цыбульский М. (2013 թ․ դեկտեմբերի 12). ««Песни русских бардов» — первое собрание сочинений Владимира Высоцкого». Владимир Высоцкий. Каталоги и статьи. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  20. Полчанинов Р. (1979 թ․ ապրիլի 15). «Уголок коллекционера: «Ньюйоркский концерт Владимира Высоцкого, 1979» (2 пластинки стерео 33)». Новое русское слово. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին.
  21. 21,0 21,1 Белошевска Л. Высоцкий на чешском // Мир Высоцкого: Исследования и материалы. — М. : Государственный культурный центр-музей В. С. Высоцкого, 1999. — Вып. 3, том 1. — С. 408. — ISBN 5-88673-011-7.
  22. Владимир Высоцкий — …Хоть немного ещё постою на краю…(անգլ.) Discogs կայքում
  23. «Владимир Высоцкий. Иллюстрированный каталог грампластинок». Владимир Высоцкий. Каталоги и статьи. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին.
    Владимир Высоцкий — Песня о Друге(անգլ.) Discogs կայքում
    Владимир Высоцкий — В Поисках Жанра(անգլ.) Discogs կայքում
  24. Гавриков В. А. В. С. Высоцкий и И. Ф. Анненский // Владимир Высоцкий: исследования и материалы 2015—2016 гг.: сборник научных трудов / Редакционная коллегия: Г. А. Шпилевая, С. М. Шаулов, А. Б. Сёмин, А. В. Скобелев. — Воронеж: ООО ИМЦ «Планета», 2016. — С. 35. — ISBN 978-5-87930-102-4
  25. Скобелев, 2009
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 Елинек И. (2011). «Высоцкий в чешских переводах. Фразеологизмы в поэзии В. Высоцкого как проблема перевода на чешский язык». Владимир Высоцкий на разных языках. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  27. Белошевска, 1999
  28. Скобелев А., Валагин А. (2011 թ․ սեպտեմբերի 8). ««Последний общенациональный поэт» (конференция, посвященная изучению творчества Высоцкого)». 26on.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  29. Климакова Е. В. К вопросу о жанровом архетипе В. С. Высоцкого // Владимир Высоцкий: исследования и материалы 2012—2013: сборник научных трудов / Редакционная коллегия: А.В. Скобелев, Г.А. Шпилевая. — Воронеж: Эхо, 2013. — С. 106. — ISBN 978-5-87930-102-4
  30. Крымова Н. Поэт, рождённый театром // Вспоминая Владимира Высоцкого / Сост. А. Н. Сафонов. — М.: Советская Россия, 1989. — С. 157. — ISBN 5-268-00829-3
  31. 31,0 31,1 Новиков, 2013, Смысл плюс смысл
  32. 32,0 32,1 32,2 Псайла Я. В. Заметки переводчика: поэзия В. С. Высоцкого на мальтийском языке // Имагология и компаративистика. — 2018. — № 10. — С. 83. — ISSN 2409-9554.
  33. Сенокосов Ю. «Подобрал ключ к нашим душам» // Вспоминая Владимира Высоцкого / Сост. А. Н. Сафонов. — М.: Советская Россия, 1989. — С. 113. — ISBN 5-268-00829-3
  34. Cherniavskiy G. I. Politics in the Poetry of the Great Bards: Vladimir Vysotsky(անգլ.) // Russian Studies in Literature. — 2004. — Vol. 41. — № 1. — P. 70. — doi:10.1080/10611975.2004.11062152
  35. Уварова С. Протест Высоцкого // Высоцковедение и высоцковидение 2013—2014: сборник статей / Ответственный редактор — В. П. Изотов. — Орёл: Институт филологии, Орловский государственный университет, 2014. — С. 90—91.
  36. Шилина О. Ю. Психологический драматизм поэзии В. Высоцкого // Поэзия В. Высоцкого. Нравственно-психологический аспект. — М., 1998.
  37. Чех А. Владимир Высоцкий: грани поэзии, или Ревность муз. — 2013. — № 10.
    Лесин Е. (2005 թ․ հուլիսի 28). «Заместо торпед». Независимая газета. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  38. 38,0 38,1 Новиков, 2013, Тридцать три
  39. Кулагин А. В. «У меня гитара есть…» // Беседы о Высоцком. — Изд. 2-е, испр. — Издательские решения, 2016. — ISBN 978-5-4474-8196-4
  40. Щадапова А. (2019 թ․ սեպտեմբերի 7). «Садальский рассказал, как Целиковская повлияла на песню Высоцкого». Teleprogramma.pro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  41. Томенчук Л. Я. О музыкальных особенностях песен В. С. Высоцкого // В. С. Высоцкий: исследования и материалы / Редакционная коллегия: Ю. А. Андреев, Е. Мущенко и др.. — Воронеж: Издательство Воронежского университета, 1990. — С. 156.
  42. Псайла Я. В. Поэзия В. Высоцкого в имагологическом контексте: Тенденции переводческого восприятия // Текст. Книга. Книгоиздание. — 2017. — № 3. — С. 58—59. — doi:10.17223/23062061/15/4
  43. «Аз не обичам. Румен Леонидов. Превод, 1984». Владимир Высоцки на разных языках (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  44. Надель Л. К теме «Высоцкий в Польше» // В поисках Высоцкого. — Пятигорск: Издательство ПГЛУ, 2015. — В. 17. — С. 80.
  45. Белов И. (2018 թ․ հունվարի 25). ««Приедет – я скажу по-польски: Проше, пани…». Владимир Высоцкий и Польша». Culture.pl. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  46. 46,0 46,1 Бакин В. Мировое признание // Владимир Высоцкий. Без мифов и легенд. — Алгоритм-Издат; Эксмо, 2011. — ISBN 9785457514034
  47. Ху Сюесин Два основных этапа исследований творчества В. Высоцкого в Китае // Владимир Высоцкий: исследования и материалы 2007—2009 гг. : сборник научных трудов / Редакционная коллегия: Б. С. Дыханова, А. Е. Крылов, А. В. Скобелев, Г. А. Шпилевая. — Воронеж: Издательство ВГПУ, 2009. — С. 231. — ISBN 978-5-88519-533-1
  48. Орловский С. П. Бардовский счёт Владимира Высоцкого // Relga. Научно-культурологический журнал. — 2012. — № 1 (239). — ISSN 1814-0149. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  49. Псайла, 2017
  50. Зимна М., Цыбульский М. (2015 թ․ նոյեմբերի 6). «Планета «Владимир Высоцкий»». Владимир Высоцкий. Каталоги и статьи. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  51. Псайла, 2018
  52. 52,0 52,1 «Ես չեմ սիրում»
  53. Шулежкова С. Г. Крылатые выражения Владимира Высоцкого // Мир Высоцкого: Исследования и материалы. — М.: Государственный культурный центр-музей В. С. Высоцкого, 1999. — В. 3, том 1. — С. 216—225. — ISBN 5-88673-011-7.
    Шумкина И. В. Семантико-стилистическое и структурное варьирование фрагментов авторской песни в современной газетной речи // Функционирование цитат из авторской песни в газетно-публицистических текстах. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата филологических наук. — Самара, 2011.
  54. Антон Орехъ. (2016 թ․ ապրիլի 30). «Высоцкий. Глава 12. О свободных людях». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  55. Фёдоров П. «На разрыв аорты (Библиографический обзор к 75-летию со дня рождения В. С. Высоцкого)». Библиотека БГПУ им. М. Акмуллы. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  56. Орехов, Борис Валерьевич {{{заглавие}}}.|часть=Типология цитирования В.С. Высоцкого в текстах наивных авторов |заглавие=Высоцковедение и высоцковидение 2012: материалы конференции, 26-29 апреля 2012 г. |ответственный=Ответственный редактор В. П. Изотов |место=Орёл |издательство=Модуль-К |год=2014 |страницы=76}}
  57. Ярко А. Н. Некоторые наблюдения над цитатами из Высоцкого в начале XXI века // Владимир Высоцкий: исследования и материалы 2011—2012 гг. : сборник научных трудов / Редакционная коллегия: А. В. Скобелев, Г. А. Шпилевая. — Воронеж: Эхо, 2012. — С. 320—321. — ISBN 978-5-87930-100-4
  58. Седов Л. А. Социологический опрос // Мир Высоцкого: Исследования и материалы. — М.: Государственный культурный центр-музей В. С. Высоцкого, 1999. — В. 3, том 1. — С. 54—55. — ISBN 5-88673-011-7.
  59. «Пользователи «Одноклассников» назвали любимые песни Высоцкого». ТАСС. 2018 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Высоцкий В. С. Я не люблю // Собрание сочинений в четырёх томах / Составители и авторы комментариев В. И. Новиков, О. И. Новикова. — М.: Время; WebKniga, 2009. — Т. 1. Песни. 1961—1970. — ISBN 978-5-9691-0412-9