Եսայի Նչեցի (մոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260, Սանասունք, Աղձնիք[2] - մոտ 1338[2], Գլաձորի համալսարան, Հայաստան[2]), րաբունապետ, մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Եսայի Նչեցի
Եսայի Նչեցի,
մանրանկար 1318 թ․ Ավետարանից
Ծնվել էմոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260
Սասունի Նիչ գավառ
Մահացել էմոտ 1338[2]
Գլաձորի համալսարան, Հայաստան[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ՄասնագիտությունԱստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն
Հաստատություն(ներ)Գլաձորի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՆերսես Մշեցի,
Վարդան Արևելցի
Եղել է գիտական ղեկավարՀովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի
Հայտնի աշակերտներԳրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր
Ինչով է հայտնիԳլաձորի համալսարանի ուսուցչապետ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Esayi Nshetsi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թ. գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։

Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։

Նշեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծության քերականություն» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Դավիթ Քերականի, Համամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Նշեցու քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նշեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին, խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։

Երկեր խմբագրել

 
Եսայի Նշեցու հուշարձանը Եղեգնաձորում
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

Գրականություն խմբագրել

  • X-XIV դդ. մշակույթը, դպրոցը, գիտությունը և գրականությունը։
  • Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
  • Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973։
  • Պետրոսյան Ս., Եսայի Նչեցու թղթերը, «Էջմիածին», 1985։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 524