Հովհաննես Արճիշեցի
Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր (13-րդ դար - 1327, Քաջբերունիք), հայ գրիչ։
Հովհաննես Արճիշեցի | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Մահացել է | 1327 |
Կրթություն | Գլաձորի համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Սովորել է Գլաձորի համալսարանում։ Քաջբերունյաց գավառում զբաղվել է ուսուցչությամբ, քարոզչությամբ, մատենագրությամբ և գրչությամբ։ Գրել է «Մեկնութիւն պատարագի», որը Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու նույնանուն գործերի համառոտումն է։ Ունի նաև այլ գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 556)։ ![]() |