Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ենոք Սիմոնի Ղազարյան (հոկտեմբերի 6, 1907(1907-10-06)[1], Վելիսցիխե, Սիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1981(1981-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967

Ենոք Ղազարյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1907(1907-10-06)[1]
Վելիսցիխե, Սիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 30, 1981(1981-09-30) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի բուսաբանական այգի[1], Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1], ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ[1] և ՀԿԿ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1966)
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1938-1942 թվականներին աշխատել է ՀԳԻ-ում՝ որպես բուսաբանության ամբիոնի վարիչ, 1935-1941 թվականներին՝ միաժամանակ՝ Երևանի բուսաբանական այգու, ապա ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։ 1947-1952 թվականներին և 1961-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղնախարար, իսկ 1955-1981 թվականներին՝ ԵԱԱԻ-ում՝ որպես ագրոնոմիայի և բուսաբանության ամբիոնի վարիչ։ 1947-1951 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ, 1950-1954 թվականներին՝ ՀԽՍՀ պատգամավոր[2][3]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Գիտական աշխատանքները վերաբերում են բուսաբանության, երկրաբուսաբանության, մարգագետնաբուծության հարցերին։ Ղազարյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են ՀԽՍՀ բնական կերային հողանդակների բերքատվության բարձրացման վրա միկրոտարրերի և միկրոպարարտանյութերի դերի ու ազդեցության, բնական տարբեր խոտհարքների ու արոտավայրերի բուսաբանական և քիմիական կազմի խնդիրները։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Երկեր խմբագրել

  • Горные кормовые угодья CCCP, их улучшение и использование, տես՝ Пастбища и сенекосы CCCP, M․, 1974․
  • Ереванский Ботанический сад : бюллетень Ботанического сада, Отв. ред. Е. С. Казарян, АН СССР - Армянский филиал, Ботанический институт, Ереван, Изд.- во АРМФАН, 1939.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Ղազարյան Ենոք Սիմոնի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21