Ենոք Մկրտումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ենոք Ալավերդու Մկրտումյան (մայիսի 26 (հունիսի 7), 1896[1], Քրդևան, Հայաստան[1] - հունիսի 4, 1920[1], Դիլիջան, Հայաստան[1]), Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից, որի համար գնդակահարվել է Հայաստանի կառավարության կողմից։
Ենոք Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26 (հունիսի 7), 1896[1] |
Ծննդավայր | Քրդևան, Հայաստան[1] |
Մահացել է | հունիսի 4, 1920[1] (24 տարեկան) |
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան[1] |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ենոք Մկրտումյանը 1917 թվականին անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներից։ 1917-1919 թվականներին խորհրդային կարգերի հաստատմանն ուղղված գործունեություն է իրականացրել Էրզրումի ռազմաճակատի հայ զինվորների շրջանում, ապա՝ Վրաստանում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Պայքար» և Բաքվի «Կոմունիստ» խորհրդային գաղափարախոսությունը կրող թերթերին։ Ձերբակալվել է Վրաստանի մենշևիկյան իշխանության կողմից և արտաքսվել Հայաստան։ Այստեղ Ե. Մկրտումյանը ստանձնել է Քրդևան գյուղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարությունը և իրականացրել հակապետական գործունեւոյթուն։ 1920 թվականի ապրիլին ընտրվել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի Դիլիջանի գավառային կազմակերպության կոմիտեի կազմում։ 1920 թվականի մայիսին ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բանտ։ Բանտից փախչելով նշանակալի մասնակցություն է ունեցել Իջևանում 1920 թվականի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Իր հակապետական գործունեության համար գնդակահարվել է։
1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից Ենոք Մկրտումյանի անունով է անվանակոչվել Իջևանի շրջանի Քրդևան գյուղը՝ ստանալով Ենոքավան անունը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 644)։ |