Բացել գլխավոր ցանկը

Ենովք Տեր-Հակոբյան

հայ քանդակագործ, նկարիչ

Ենովք Հակոբի Տեր-Հակոբյան (անգլ.՝ Yenovk Der Hagopian, 1900, մայիսի 24, Իշխանիկոմ (Հայոց ձոր), Արևմտյան Հայաստան - 1966, մարտի 15, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկահայ նկարիչ, քանդակագործ, երաժիշտ[1]:

Ենովք Տեր-Հակոբյան
Ենովք Տեր-Հակոբյան.jpg
Ծնվել էմայիսի 24, 1900(1900-05-24)
Վախճանվել էմարտի 15, 1966(1966-03-15) (65 տարեկանում)
Ազգությունհայ և ամերիկահայ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և երաժիշտ

ԿենսագրությունԽմբագրել

Տեր-Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, հոգևորական Հակոբ Տեր-Հակոբյանի ընտանիքում։ Վանի պաշարումից հետո, 1915 թվականին նրանց ընտանիքը եղեռնից մազապուրծ՝ հանգրվանել է Երևանում: Ցեղասպանության արհավիրքները, ծնողների տանջալից մահը՝ արմատացած նրա հիշողություններում, հետագայում արտացոլվում են նրա կտավներում ու փորագրություններում։ Արվեստի դասեր է ուսանել Թիֆլիսում, այնուհետև աշխատել Մերձավոր Արևելքի օգնության հիմանդրամում, 1918-1923 թվականներին եղել է Նոր Բայազետի, Երևանի որբանոցների տնօրեն։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ անցել է զինվորական ծառայության, բոլշևիկներից Երևանի պաշտպանության ժամանակ ոտքին հրազենի վնասվածք է ստացել և ամբողջ կյանքի ընթացքում կաղ է մնացել՝ հրազենի փամփուշտը ոտքում։

1923 թվականի նոյեմբերի 1-ին գաղթել է Նյու Յորք: Ուոթերթաունում հանդիպել է Արշիլ Գորկուն, ով նրա համար աշխատանք է գտել կաուչուկի գործարանում։ 1926 թվականին հաճախել է Մասաչուսեթսի արվեստի դպրոցի նկարչության ու գծանկարչության երեկոյան դասընթացներին։ 1930-ական թվականներին հադնես է եկել խմբակային և անհատական ցուցահանդեսներով։ Ուոթերթաունում բնակվելու տարիներին 1939 թվականին աշխատել է Works Progress Administration-ում և ստեղծել է «Գիշերն աքսորավայրում» փորագրությունը, որն արտացոլում է հայ ընտանիքի կացությունը։ Նույն անվանումով նա ստեղծել է նաև կտավ։

Երաժշտական գործունեությունԽմբագրել

1942 թվականին Հայմեն Բլումը Ենովքին ծանոթացնում է Ալան Հովհաննեսի հետ, ով, տպավորված Ենովքի ձայնով և ավանդական հայկական ժողովրդական երաժշտության մասին նրա գիտելիքներով, ձեռնամուխ է լինում Ենովքի երաժշտության ձայնագրմանն ու նոտագրմանը։ Նրանց ընկերության արդյունքում ստեղծվել է Opus 176, #2 «Ենովք» (Տրուբադուր), որը 2011 թվակականին Ալան Հովհաննեսի ծննդյան 100-ամյակի միջոցառման ժամանակ Բերկլիում (Կալիֆորնիա) կատարել է Շահան Արծրունին:

1943 թվականին Ենովքը թողարկել է իր առաջին ալբոմը, որն ընդգրկում է ժողովրդական 8 երգ։ Նույն թվականի ձմռանը նա տեղափոխվում է Ֆրեզնո և շարունակում նկարել ու փորագրել։ Ֆրեզնոյում ծանոթանում է Ուիլյամ Սարոյանի հետ։ Դեկտեմբերին թողարկում է երկրորդ ալբոմը։

Տեր-Հակոբյանի երգերը թողարկվել են «Աշուղ ռեքորդս» պիտակով։ 1947 թվականին համերգով հանդես է եկել Կարնեգի հոլում։

ՑուցադրություններԽմբագրել

1985 թվականին Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Արլինգտոնի գերեզմանատանը ցուցադրվել է Ենովքի Վանի տեսարաններով «1915 թվականի անթիվ նահատակների հիշատակին» փայտե քանդակը։

2015 թվականին նրա կտավներն ու փայտե փորագրությունները ցուցադրվել են Բրուկլինի Bishop պատկերասրահում։

2016 թվականին Ամերիկայի հայկական թանգարանում ներկայացվել են Ենովքի շուրջ 20 աշխատանքներ՝ «Ամերիկահայ նկարչի չպատմված պատմությունը» վերնագրով[2][3]:

ԸնտանիքԽմբագրել

1948 թվականի օգոստոսի 28-ին ամուսնացել է երեք տղաների մայր, այրի Նվարդ Կալաչյանի հետ։ Բնակվել են Նյու Յորքում։ Տան բակում Ենովքը ստեղծել է քանդակներ՝ քարե Արարատ լեռ, Վանա և Սևանա լճեր և այլն։

ՄահըԽմբագրել

Մահացել է 1966 թվականի մարտի 15-ին սրտի կաթվածից։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել