Եղիազար Եղիազարյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիազար Առաքելի Եղիազարյան (1907, Բալաք, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1945), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Եղիազար Եղիազարյան
Ծնվել է1907
ԾննդավայրԲալաք, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1939)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Եղիազար Եղիազարյանը ծնվել է 1907 թվականին, Սիսիանի շրջանի Բալաք գյուղում։ Ավարտել է Բաքվի №22 մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը և Նախիջևանում զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ 1929-1934 թվականներին դասավանդել է Ջուլֆայի և Շահբուզի շրջանների դպրոցներում։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատել Մարտունու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի տնօրեն, շրջանային ժողկրթբաժնի վարիչ[1]։

Եղիազարյանը 1942 թվականի մարտին մեկնել է գործող բանակ, 193-րդ գնդում Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մասնակցել գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը։ Ստացել է լեյտենանտի կոչում[1]։

Եղիազարյանն ազատվել է ծառայությունից ծանր հիվանդության պատճառով և 1943-1944 թվականների ուստարում եղել Սիսիանի Բազարչայ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1945 թվականին Եղիազարյանին շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում։ Եղիազարյանը աշխատել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի բաժնի վարիչ, 1948-1952 թվականներին՝ երկրորդ քարտուղար, 1952-1965 թվականներին՝ շրջխորհրդի գործկոմի նախագահ։ Այնուհետև 1965 թվականին տեղափոխվել է Երևան, զբաղվել մանկավարժական աշխատանքով[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1945)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԱՌԱՔԵԼԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.